ԶԱՐ­ՄԱՆՔ

ԶԱՐ­ՄԱՆՔ


Ծա­նո­թա­ցեք, Լե­ո­նիդ Ազ­գալ­դյա­նի կի­սանդ­րին պղծողն է: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, անուն-ազգա­նուն էլ ու­նի` ԿԱ­ՐԵՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ: Կա­լա­նա­վոր­ված չէ, եւ հրա­պա­րա­կավ էլ հայ­տա­րա­րում է. «Արձա­նը կոտ­րել եմ, լավ եմ արել, դրա ու դրա նման­նե­րի երե­սից տե­ղի ու­նե­ցավ 44-օրյա պա­տե­րազ­մը»: Ու զար­մա­նա­լի­ո­րեն հա­մար­ձակ­վում է բո­ղո­քել. «Ազգալ­դյա­նի ար­ձա­նի քի­թը վե­րա­նո­րո­գե­լու հա­մար ճար­տա­րա­պե­տը ու­զում է ավե­լի քան 10 մի­լի­ոն դրամ: Ըն­դա­մե­նը` 10 մի­լի­ոն դրամ, ար­ձա­նի քի­թը վե­րա­նո­րո­գե­լու հա­մար: Հե­տո զգա­ցին, որ դա ֆան­տաս­տիկ թիվ է, 10 մի­լի­ո­նը փո­խա­րի­նե­ցին 3 մի­լի­ո­նով»: Իսկ հի­մա զազ­րե­լի շա­րու­նա­կու­թյու­նը. «90-ական­նե­րին անի­մաստ ավա­զա­կա­յին հար­ձա­կում սկսե­ցին մեր հա­րե­ւան պե­տու­թյան դեմ: 30 տա­րի զավ­թել ենք նրանց հո­ղե­րը, հի­մա էլ դրա պա­տաս­խանն ենք տա­լիս: Ես ար­դա­րու­թյան կողմ­նա­կիցն եմ, ով ար­դար է` նրան եմ պաշտ­պա­նում: Բա­ցի այդ ու­զում եմ ասել, որ այդ հայ­րե­նի­քի դա­վա­ճան Ազ­գալ­դյա­նի պատ­ճա­ռով մեր հայ ազ­գը տա­ռա­պում է մինչ օր: Ադր­բե­ջա­նը մեզ ի՞նչ թշնա­մի, ի՞նչ վատ բան է արել մեզ: Հող են գրա­վե՞լ, ի՞նչ են արել, սպա­նու­թյուն­նե՞ր են արել, ի՞նչ վատ բան են արել մեզ: Էս վեր­ջում էլ իրենց հո­ղերն են ազա­տագ­րել, կա­րո՞ղ ա մեր հո­ղերն են գրա­վել: Հայ ազ­գի դա­վա­ճան­նե­րը զավ­թել են Ադր­բե­ջա­նի հո­ղե­րը, մեզ կրա­կը գցել: Ես ցան­կա­նում եմ նա­եւ նշել, որ Ազ­գալ­դյա­նի` այդ ցնդած ֆի­զի­կո­սի ար­ձա­նի քի­թը կոտ­րե­լու հա­մար ոս­տի­կա­նու­թյու­նում ինձ եր­կու ոս­տի­կան խոշ­տան­գել են: Մի դա­վա­ճան էլ Վազ­գեն Սարգ­սյանն էր էլի… Ես ու­զում եմ Ադր­բե­ջա­նի քննչա­կան մար­մին­նե­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րել, որ­պես­զի նրանք զբաղ­վեն իմ բո­լոր բո­ղոք-դի­մում­նե­րով»: Ահա՛ տի­պիկ նի­կո­լա­թուր­քի նկա­րագ­րու­թյուն, եւ այս­պի­սի մարդ­կա­յին թա­փոն­ներն, ավաղ, շատ են:

Մեկ այլ զազ­րե­լի դեպ­քի մա­սին էլ աղա­ղա­կում է ակ­տի­վիստ ԿԱ­ՐԱ­ՊԵՏ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԸ. «Քիչ առաջ ահա­զանգ ստա­ցա, որ ինչ որ թափթ­փուկ­ներ, գի­շե­րը մտել են Ար­թի­կի վե­տե­րան­նե­րի մի­ու­թյան շենք, վնա­սել գույ­քը, այ­րել ապ­րի­լյան եւ 44-օրյա պա­տե­րազ­մի հե­րոս­նե­րի նկար­նե­րը: Հայտ­նում եմ, որ եթե առա­ջի­կա մեկ եր­կու օր­վա ըն­թաց­քում, պե­տա­կան կա­ռույց­նե­րը չբա­ցա­հայ­տեն եւ չպատ­ժեն սրբա­պիղծ­նե­րին, ստիպ­ված կլի­նենք զբաղ­վել ինք­նա­դա­տաս­տա­նով եւ ան­կան­խա­տե­սե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կկրի իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը, քա­նի որ սրբապղ­ծու­թյու­նը իրենք ներ­մու­ծե­ցին Հա­յաս­տան»: Իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նը հա­մոզ­մունք է հայտ­նում, որ դա արել են Հա­յաս­տան թա­փան­ցած ադր­բե­ջան­ցի­նե­րը, սա­կայն ի՞նչ տար­բե­րու­թյուն «յան» ազ­գա­նու­նով թուր­քան­ման արա­րա­ծի եւ ադր­բե­ջան­ցու մի­ջեւ: Կար­ծում եմ` այդ­պի­սիք թուր­քից բազ­մա­պա­տիկ վատն են, եւ զար­մա­նա­լով, կրկին վեր­հի­շում եմ մեծն Աճա­ռյա­նի զգու­շա­ցու­մը, որ ամեն «յան» հայ չէ...

Քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բա­րյանն էլ անդ­րա­դար­ձել է ՄՈՎ­ՍԵՍ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԻ այն հայ­տա­րա­րու­թյա­նը, որ քա­ղա­քա­կա­նու­թյունն իրեն չի հե­տաքրք­րում. «Այս ան­ձը կա՛մ իրեն դրել է մի­ա­մի­տի տեղ ու փոր­ձում է ցույց տալ, թե իբր չի հաս­կա­նում, որ իրեն հե­տաքրք­րող բա­նե­րը շատ սերտ կապ ու­նեն իրեն չհե­տաքրք­րո­ղի` քա­ղա­քա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րի հետ, կա՛մ անգ­րա­գետ է, կա՛մ էլ քրոջ տղա­յի` ԱԽՔ-ի Ար­մե­նի բա­ցա­հայտ պատ­վերն է կա­տա­րում եւ այս­պի­սի անտ­րա­մա­բա­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ անե­լով` ծի­ծա­ղի առար­կա է դառ­նում... Հա­կո­բյան Մով­սե՛ս, մեր բո­լոր դժբախ­տու­թյուն­նե­րի մեջ մե­ղա­վոր է Նի­կոլ Ան­հո­ղը եւ դրա թի­մը, այդ թվում նա­եւ քրոջդ տղան...»: Իսկ մենք կա­վե­լաց­նենք` նա­եւ Մով­սեսն է մե­ղա­վոր: Ինչ­պես իրա­վա­ցի­ո­րեն նշում է պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը. «Այնպես են խո­սում, ոնց որ մենք ենք Նի­կո­լի ԳՇ պե­տը, վե­րահս­կո­ղա­կա­նի պե­տը եղել, Նի­կո­լի հետ ուղ­ղա­թի­ռով վո­յաժ­նե­րի գնա­ցել ու բա­նա­կի շո­ու­նե­րի մա­սը դար­ձել»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page