ՀԱՆ­ԳՈՒ­ՑԱ­ԼՈՒ­ԾՈՒ­ՄԸ ՄՈ՞Տ Է

ՀԱՆ­ԳՈՒ­ՑԱ­ԼՈՒ­ԾՈՒ­ՄԸ ՄՈ՞Տ Է


Չէ, «Սիմփ­սոն­նե­րի» ռե­ժի­սոր­նե­րը ստա­խոս դուրս եկան, եկան` մուլ­տում «կան­խա­տե­սե­լով», որ 2022-ի մա­յի­սի 5-ին Ուկ­րա­ի­նա­յին ատո­մա­յին հար­ված կհասց­վի: Նման է, որ այդ «ատո­մա­յին ռում­բը» պայ­թեց Նի­կո­լի ու­ղե­ղում, այ­լա­պես այդ­քան վա­խե­ցած եւ իռա­ցի­ո­նալ վա­խե­ցած չէր լի­նի: Շրջում է այն­պի­սի ոս­տի­կա­նա­կան «զոր­քով», որ կհե­րի­քեր Ար­ցա­խի զավ­թած տա­րածք­նե­րը հետ բե­րե­լու: Եվ այդ վա­խի պայ­ման­նե­րում դեռ պնդող­ներ կան, որ ընդ­դի­մու­թյու­նը կա­րող է ձա­խող­վել...

ԽԱՌ­ՆԱ­ԿԻՉ­ՆԵ­ՐԻ ԻՆՔ­ՆԱ­ԲԱ­ՑԱ­ՀԱՅ­ՏՈՒ­ՄԸ

Տար­բեր տե­սա­կի օտա­րերկ­րյա ագենտ­ներ բո­լոր հնա­րա­վոր տե­ղե­կատ­վա­կան ռե­սուրս­նե­րով փչում են փու­չի­կը, որ Նի­կոլն իրոք «ահա­վոր» բա­ներ ու­ներ բա­ցա­հայ­տե­լու ԱԺ ամ­բի­ո­նից, եթե ընդ­դի­մա­դիր­նե­րը դահ­լի­ճից չհե­ռա­նա­յին: Հիմ­նա­կա­նում փսփսում են, թե ընդ­դի­մա­դիր­ներն են հանձ­նել Քա­րագ­լու­խը եւ Փա­րու­խը... Առա­վել ջա­նա­սի­րա­բար բամ­բա­սում են ԱԺԲ-ամերձ ռե­սուրս­նե­րը, որոնք ար­դեն ան­ցել են ոս­տի­կա­նա­կան բռնու­թյուն­նե­րի գո­վա­բան­մա­նը եւ Արա­րատ Միր­զո­յա­նի ամե­րի­կյան այ­ցով հի­ա­նա­լուն...

Պատռ­վում է նա­եւ Նի­կո­լին թա­քուն սա­տա­րող այլ գոր­ծիչ­նե­րի դի­մա­կը: Առա­ջին հեր­թին` դա վե­րա­բե­րում է Լե­ւոն Ակո­պի­չի «լա­վաշ» հոդ­վա­ծին, որի մե­խը հե­տե­ւյալն է. «Խոս­քը վե­րա­բե­րում է ըն­թա­ցիկ ներ­քա­ղա­քա­կան առ­ճա­կատ­մա­նը, ին­չը, իմ կար­ծի­քով, ոչ թե ու­ժե­ղաց­նում, այլ ավե­լի է թու­լաց­նում Հա­յաս­տա­նի դիր­քե­րը առա­ջի­կա դժվա­րա­գույն բա­նակ­ցու­թյուն­նե­րում: Ուս­տի ան­հաս­կա­նա­լի է, թե որն է այ­սօր­վա ընդ­դի­մու­թյան բուն նպա­տա­կը: Սերժ Սարգ­սյա­նի թե­թեւ ձեռ­քով Նի­կոլ Փա­շի­նյա­նին փակց­վել է «կա­պի­տու­լյանտ» պի­տա­կը, ին­չը թե­եւ դի­պուկ է, բայց կես-ճշմար­տու­թյուն: Իրա­կա­նում կա­պի­տու­լյա­ցի­ա­յի է են­թարկ­վել ոչ թե Փա­շի­նյա­նը, այլ Հա­յաս­տա­նը. Փա­շի­նյանն ըն­դա­մե­նը ստո­րագ­րել է Հա­յաս­տա­նի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի ակ­տը:

Հե­տե­ւա­բար, ով էլ լի­նի Փա­շի­նյա­նի փո­խա­րեն` Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, Սերժ Սարգ­սյա­նը կամ թե­կուզ` Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը, մի­եւ­նույն է` նրանք հլու-հնա­զանդ ըն­դու­նե­լու են այն լու­ծու­մը, ին­չը փա­թաթ­վե­լու է Հա­յաս­տա­նի վզին: Խնդի­րը, ըստ այդմ, Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ան­ձից կախ­ված չէ: Եթե այս պարզ ճշմար­տու­թյու­նը չհաս­կաց­վի, եւ մեր երկ­րի ներ­քա­ղա­քա­կան ցնցում­նե­րը շա­րու­նակ­վեն, ապա մեզ պար­տադր­վող լու­ծում­նե­րը շատ ավե­լի ցա­վոտ են լի­նե­լու, ան­կախ այն հան­գա­ման­քից, թե Փա­շի­նյա­նը կամ մեկ ու­րի­շը կստո­րագ­րի վերջ­նա­կան փաս­տա­թուղ­թը»:

Այդ խառ­նակ­չու­թյանն ընդ­դի­մու­թյունն առայժմ պա­տաս­խա­նում է բա­վա­կա­նին բա­րե­կիրթ, բայց հիմ­նա­վոր: Մաս­նա­վո­րա­պես, Ար­մեն Աշո­տյա­նը դա ներ­կա­յաց­րել է լա­կո­նիկ կե­տե­րով.

1. Կտրա­կա­նա­պես հա­մա­ձայն չեմ հե­ղի­նա­կի այն պնդման հետ, թե «կա­պի­տու­լյա­ցի­ա­յի է են­թարկ­վել ոչ թե Փա­շի­նյա­նը, այլ Հա­յաս­տա­նը. Փա­շի­նյանն ըն­դա­մե­նը ստո­րագ­րել է Հա­յաս­տա­նի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի ակ­տը»: Փաս­տե­րը խո­սում են ճիշտ հա­կա­ռա­կի մա­սին:

ա. 2018-ից հե­տո ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան եւ Ար­ցա­խյան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի տո­տալ ձա­խո­ղու­մը ամ­բող­ջու­թյամբ Փա­շի­նյա­նի խղճին է:

բ. Էժան պո­պու­լիզ­մով, կոր­ծա­նա­րար կադ­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյամբ եւ հա­մա­կար­գա­յին վար­կա­բեկ­մամբ բա­նա­կի կազ­մա­քան­դու­մը ամ­բող­ջու­թյամբ Փա­շի­նյա­նի խղճին է:

գ. 44-օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում ձա­խող­ված պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը, տա­պալ­ված մո­բի­լի­զա­ցի­ան, ողոր­մե­լի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը եւ այս ամե­նի հե­տե­ւանք` ցա­վոտ պար­տու­թյունն ամ­բող­ջու­թյամբ Փա­շի­նյա­նի խղճին է:

դ. Ի վեր­ջո նո­յեմ­բե­րի 9-ի եռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան խայ­տա­ռակ տեքս­տը ան­ձամբ Նի­կո­լի քա­ղա­քա­կան եւ պատ­մա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­պի­տու­լյա­ցի­ան էր:

2. Երբ հե­ղի­նակն առա­ջար­կում է «Նի­կոլ Փա­շի­նյա­նին, Ռո­բերտ Քո­չա­րյա­նին եւ Սերժ Սարգ­սյա­նին նստել մեկ սե­ղա­նի շուրջ եւ ելք գտնել ներ­քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մից», ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չի՞ շուրջ բա­նակ­ցել Նի­կո­լի հետ: Ար­ցա­խը հա­կա­ռա­կոր­դին զի­ջե­լո՞ւ: Հայ­րե­նի­քը մաս-մաս տա­լո՞ւ: Պե­տու­թյան ինք­նիշ­խա­նու­թյու­նը զրո­յաց­նե­լո՞ւ:

3. Հա­մա­միտ չեմ հե­ղի­նա­կի նա­եւ հե­տե­ւյալ մտքի հետ, թե ով էլ լի­նի` «հլու-հնա­զանդ ըն­դու­նե­լու են այն լու­ծու­մը, ին­չը փա­թաթ­վե­լու է Հա­յաս­տա­նի վզին»: Պա­րոն նա­խա­գահ, ֆա­տա­լիզ­մի այս դրե­ւո­րու­մը ոչ տե­ղին է, ոչ էլ ար­դա­րաց­ված: Դուք պի­տի որ լավ իմա­նաք, թե ինչ­պես է Փա­շի­նյա­նը ճկվել գե­ո­պո­լի­տիկ շպա­գա­տի վրա, թե ինչ­պես է հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն հանձ­նում Հա­յաս­տա­նի մնա­ցած բա­նակ­ցա­յին դիր­քե­րը:

ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը եզ­րա­կաց­նում է. «Վեր­ջի­վեր­ջո, Լե­ւոն Տեր-Պետ­րո­սյա­նը, հան­դի­սա­նա­լով փոր­ձա­ռու եւ հմուտ դի­վա­նա­գի­տա­կան եւ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, չի կա­րող չհաս­կա­նալ, որ պարտ­վա­ծի բա­նակ­ցա­ծը մի բան է, չպարտ­վա­ծի բա­նակ­ցա­ծը` մեկ այլ: Հա­կա­ռա­կոր­դի կող­մից ծաղ­րան­քի են­թարկ­վա­ծի հո­գե­բա­նու­թյու­նը մի բան է, ար­ժա­նա­պա­տիվ բա­նակ­ցո­ղի­նը` մեկ այլ:

Հետգ­րու­թյան փո­խա­րեն: Պա­րոն նա­խա­գահ, հի­մա Փա­շի­նյա­նը «ազգա­կոր­ծան պա­տու­հա՞ս» է, թե՞ ոչ»:

9-ՐԴ ԱԼԻ­ՔԸ


Դե, իսկ ավե­լի «ման­րե­րի» խառ­նակ­չու­թյան վրա ժա­մա­նակ չծախ­սենք: Ան­գամ եթե «Դի­մադ­րու­թյան շարժ­ման» ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րի մա­սին շշուկ­նե­րի մի մա­սը ճշմա­րիտ է, Շար­ժումն ան­ցել է «անդառ­նա­լի­ու­թյան կե­տը», եւ նա­եւ ինքն է թե­լադ­րող դար­ձել քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հա­մար:

Հայկ Մա­մի­ջա­նյա­նը փաս­տում է. «Նի­կո­լը իշ­խա­նու­թյուն ու­նի մե­նակ դա­չե­քում, էն էլ վի­ճե­լի է` ով է էն­տեղ իշ­խա­նու­թյու­նը»: Մե­դի­ա­մագ­նատ Արամ Գաբ­րի­ե­լյա­նո­վը հա­մոզ­ված է, որ Հա­յաս­տա­նում հի­մա եր­կիշ­խա­նու­թյուն է, հե­տե­ւա­բար հա­ջորդ փու­լը Նի­կո­լի ան­խու­սա­փե­լի իշ­խա­նազր­կումն է:

Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն էլ ներ­կա­յաց­նում է «ռե­ժի­մի խու­ճա­պի» այլ վկա­յու­թյուն: Ոս­տի­կա­նու­թյու­նը խո­շոր խմբե­րով մի­ա­նում է եր­թի մաս­նա­կից­նե­րին, բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րը ու­ղեկց­վում էր ոս­տի­կան­նե­րի մեծ ագ­րե­սի­վու­թյամբ: Ակն­հայտ է, որ կան ոս­տի­կան­ներ, ով­քեր, բա­ռիս բուն իմաս­տով, հա­ճույք են ստա­նում կոշտ մի­ջոց­ներ գոր­ծադ­րե­լուց. նրանց հետ նույ­նիսկ փոքր առն­չու­թյու­նը զզվանք է առա­ջաց­նում, որով­հե­տեւ գոր­ծում են ոչ թե օրեն­քով, այլ քա­ղա­քա­կան ցու­ցում­նե­րով: Կան ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­ներ, ով­քեր փոր­ձում են զերծ մնալ բա­խում­նե­րից, սա­կայն դրա պատ­ճա­ռով «վե­րեւ­նե­րի» ճնշում­նե­րի ներ­քո են: «Ոստի­կա­նա­պե­տը, որոշ բարձ­րաս­տի­ճան ոս­տի­կան­ներ (ներ­քե­ւի օղակ­նե­րին դեռ չեմ անդ­րա­դառ­նում) ակն­հայ­տո­րեն պաշտ­պա­նում են գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի թուր­քա­կան օրա­կար­գը, ին­չի հա­մար դեռ պա­տաս­խան են տա­լու»,- վստահ է պատ­գա­մա­վո­րը:

ՀՀԿ խոս­նակ Էդո­ւարդ Շար­մա­զա­նո­վի փաս­տարկ­մամբ էլ. «Նի­կո­լիզ­մի դեմ պայ­քա­րը չպետք է լի­նի հով­հա­րա­յին ան­ջա­տում­նե­րով:

Հե­րիք է ասեք` մին­չեւ x ժա­մը կա­պի­տու­լյան­տը չգնաց, էլ չեմ գա­լու մի­տին­գի:

Մի­տին­գի գա­լով` ոչ մե­կը մյու­սին լա­վու­թյուն չի անում:

Ով հոգ­նում է պայ­քա­րից` հա­մա­կերպ­վում է «թուր­քա­կան վի­լա­յեթ» դառ­նա­լու իրո­ղու­թյան հետ:

Սա նյար­դե­րի պայ­քար է:

Նի­կո­լը Հա­յաս­տա­նում լե­գի­տիմ չէ:

Սա ակն­հայտ է:

Նա թաքն­ված է օլի­գարխ­նե­րի «ախրան­նիկ­նե­րի» ու ու­ժա­յին­նե­րի թի­կուն­քում:

Նի­կո­լը նույ­նիսկ Աժ ամ­բի­ո­նին է թիկ­նա­պա­հով մո­տե­նում, իսկ դա նշա­նա­կում է, որ պետք է ու­ժե­ղաց­նել պայ­քարն ու նրա հե­ռա­ցու­մը պար­տա­դիր լի­նե­լու է»:

Իսկ հան­րա­հա­վաք­նե­րի առա­վել հուժ­կու ալի­քին ըն­դա­ռաջ եվ­րո­պա­կան իշ­խող եւ ամե­նա­խո­շոր կու­սակ­ցու­թյու­նը գնա­հա­տա­կան է տա­լիս Հա­յաս­տա­նի վեր­ջին զար­գա­ցում­նե­րին.

- Մենք մտա­հոգ­ված ենք Հա­յաս­տա­նում խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ բազ­մա­թիվ ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով եւ ու­ժա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րով եւ դա­տա­պար­տում ենք լրագ­րող­նե­րի նկատ­մամբ ու­ժի ան­հա­մա­չափ կի­րա­ռու­մը:

Կոչ ենք անում Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ապա­հո­վել խա­ղաղ հա­վաք­նե­րի հիմ­նա­րար ազա­տու­թյու­նը եւ զերծ մնալ իրա­վա­պահ­նե­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րի ցան­կա­ցած չա­րա­շա­հու­մից:

Կա­յուն խա­ղա­ղու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը կա­րե­ւո­րա­գույն նշա­նա­կու­թյուն ու­նեն Հա­յաս­տա­նի, Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար, նե­րա­ռյալ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, եւ մենք ող­ջու­նում ենք ԵՄ միջ­նոր­դա­կան ջան­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման հա­մար եւ հոր­դո­րում ենք կող­մե­րին աջակ­ցել դրանց:

Այս­պի­սով, Նի­կո­լենց հա­մար Եվ­րո­պա­կան աջակ­ցու­թյունն էլ պրծավ: Ռուս­նե­րը չե­զոք են, ամե­րի­կա­ցիք էլ... ըն­թաց­քը ցույց կտա:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

 

Report Page