ՍԱՐ­ԴԱ­ՐԱ­ՊԱ­ՏԻՑ 104 ՏԱ­ՐԻ ԱՆՑ

ՍԱՐ­ԴԱ­ՐԱ­ՊԱ­ՏԻՑ 104 ՏԱ­ՐԻ ԱՆՑ


Եռա­գույ­նը եւ Մա­յի­սի 28-ը Գա­րե­գին Նժդե­հը դա­սել էր անքն­նար­կե­լի սրբու­թյուն­նե­րի շար­քին: Սա­կայն այդ սրբու­թյուն­նե­րը դար­ձել են ոտնձ­գու­թյուն­նե­րի թի­րախ 2020-ի կա­պի­տու­լյա­ցի­ա­յից հե­տո: Սկզբում իբր «պա­տա­հա­կա­նո­րեն» տար­բեր տե­ղե­րում Եռա­գույ­նը հայտն­վում է գլխի­վայր վի­ճա­կում` ճիշտ այն­պես, ինչ­պես սի­րում են անել ազե­րի­նե­րը: Սա­հուն կեր­պով հի­մա հա­սավ նրան, որ «յան» ազ­գա­նու­նով վիժ­վածք­ներ կա­րող են պատ­ռել Եռա­գույ­նը, իսկ դրա ար­ցա­խյան տար­բե­րա­կից ընկ­նա­վոր­վել, ինչ­պես դի­վա­հա­րը խնկի ծխից: Ան­շուշտ, պիղծ արյան կան­չով Եռա­գույ­նը, Մա­յի­սի 28-ը եւ Ար­ցա­խը ատող­ներ միշտ էլ կա­յին, սա­կայն մութ խոր­շե­րից գլուխ­նե­րը չէ­ին հա­նում, մին­չեւ 2018-ին չե­կավ Նի­կո­լը եւ նրանց չան­վա­նեց «հպարտ քա­ղա­քա­ցի»` ար­ձա­կե­լով ազ­գա­պիղծ բնազդ­նե­րը Հայ­րե­նի­քի եւ Ազ­գի դեմ...

ԶՈՒ­ԳԱ­ՀԵՌ­ՆԵՐ ԵՎ ՏԱՐ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵՐ

2018-ից սկսած ամեն Մա­յիս 28-ին ըն­դա­ռաջ որե­ւէ պիղծ բան հրա­պա­րա­կայ­նաց­նում են տա­րա­տե­սակ օտա­րերկ­րյա կա­մա­կա­տար­նե­րը, հատ­կա­պես թուր­քի շահն անս­քող սպա­սար­կող նի­կոլ­նե­րը, եւ այս ան­գամ էլ ԱԺ-ի ամ­բի­ո­նից նա հնչեց­րեց այն­պի­սի բա­ներ, որ նույ­նիսկ Ալի­եւն իրեն թույլ տված չկար: Սա­կայն այ­սօր Մա­յիս 28-ը իմաս­տա­վոր­վում է նո­րո­վի` Ստե­փա­նա­կեր­տում այդ օրը նա­խա­տես­ված է հան­րա­հա­վաք եւ երթ «Զարթ­նիր լաո» նշա­նա­բա­նով: Կրկին, ինչ­պես 1988-ի զար­թոն­քին, Երե­ւանն ու Ստե­փա­նա­կեր­տը դառ­նում են մեկ սիրտ եւ մեկ հո­գի: Եվ թե­րեւս կա­րե­ւոր է հա­յացք նե­տել հետ` մեկ դա­րով ու մեկ 30-ամյա­կով:

Սար­դա­րա­պա­տի փա­ռա­հեղ հաղ­թա­նա­կից եւ Առա­ջին հան­րա­պե­տու­թյան ծնուն­դից 104 տա­րի անց դրա մա­սին գի­տենք ամեն ինչ եւ ոչինչ: Գի­տենք կե­նաց­ներ ու ճո­ռո­մա­բա­նու­թյուն, չգի­տենք օրի­նա­չա­փու­թյուն­ներն ու մե­խա­նիզ­մը:

Ին­չո՞ւ չգի­տենք: Որով­հե­տեւ մարդն իմա­նում է այն, ինչ իր հա­մար կեն­սա­կան է: Սպա­ռո­ղի պես ապ­րո­ղի հա­մար կեն­սա­կան չէ դի­մադ­րու­թյան մե­խա­նի­կան իմա­նա­լը: Իսկ իմա­նա­լը բա­ցա­հայ­տում է ապ­շե­ցու­ցիչ զու­գա­հեռ­ներ 1918-ի հետ: Սար­դա­րա­պա­տը ժո­ղովր­դա­կան կազ­մա­կերպ­ված շարժ­ման հե­տե­ւանք էր, այլ ոչ թե` հրաշք: Շար­ժու­մը ծա­վալ­վել էր 1918 թվի փետր­վա­րից եւ նե­րա­ռում էր քա­րոզ­չու­թյուն, հան­րա­հա­վաք­ներ, կազ­մա­կեր­պում:

Շարժ­ման մի­ջու­կը Երե­ւան գաղ­թած վա­նե­ցի­ներն էին, որոնք ու­նե­ին զին­ված պայ­քա­րի փորձ, տի­րա­պե­տում էին զեն­քին եւ դի­մադ­րու­թյան գա­ղա­փա­րը կրողն էին:

1918-ի մա­յի­սին հայ­կա­կան զոր­քը ծայ­րա­հեղ բա­րո­յալք­ված էր, ոչ թե նա­հան­ջում էր, այլ` փախ­չում: Դա­սա­լիք­նե­րը լցվե­ցին Երե­ւան: Երե­ւա­նում քա­ղա­քա­յին խոր­հուր­դը ու քա­ղա­քի վեր­նա­խա­վը որո­շում է ըն­դու­նում հանձն­վել թուր­քե­րին եւ հպա­տա­կու­թյուն հայտ­նել: Սրան հա­կա­ռակ` ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը պա­հան­ջում է դի­մադ­րու­թյուն, ստեղծ­վում են կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ: Ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը փո­խում է զոր­քի տրա­մադ­րու­թյու­նը:

Այն­պես որ, Սար­դա­րա­պա­տի ճա­կա­տա­մար­տը ռա­ցի­ո­նալ հիմ­քե­րի վրա ծրագ­րած գոր­ծո­ղու­թյուն էր: Հան­րու­թյան լա­վա­գույն մա­սը փաս­տա­ցի հար­կադ­րեց ժո­ղովր­դին եւ զոր­քին կռվել եւ հաղ­թել: Այ­սօր էլ Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման մաս­նա­կից­նե­րը ստի­պում են մեր­ժել կա­պի­տու­լյա­ցի­ան եւ վե­րա­դառ­նալ պե­տա­կա­նա­շի­նու­թյան նոր­մալ հուն: Այ­սօր էլ պա­տե­րազմ է, որը բազ­մա­շերտ է, հիբ­րի­դա­յին, ընդգր­կում է ե՛ւ ներ­սը, ե՛ւ դուր­սը: Ու առա­ջա­դեմ ռազ­մա­գետ­ներն այ­սօր իրա­վամբ պնդում են, որ ամեն ինչն է պա­տե­րազմ, եւ ամեն ինչն է զենք:

Ու թիվ մեկ հրա­մա­յա­կանն են դառ­նում կա­պի­տու­լյան­տի հետ չհա­մա­գոր­ծակ­ցե­լը եւ Հա­մա­ժո­ղովր­դա­կան դի­մադ­րու­թյա­նը գո­նե չխան­գա­րե­լը: ՔՊ-ի եւ Նի­կո­լի հետ չհա­մա­գոր­ծակ­ցե­լու պար­տա­վո­րու­թյան զտի­չը սկսել էր աշ­խա­տել դեռ ան­ցյալ տա­րի, սա­կայն ցա­վոք շա­տե­րը գայ­թակղ­վե­ցին ընտ­րու­թյուն­նե­րին մի քա­նի քվե փախց­նե­լու խմբա­կա­յին էգո­իզ­մով եւ մեկ տա­րի հետ գցե­ցին նի­կո­լիզ­մից Հա­յաս­տանն ազա­տագ­րե­լու գոր­ծը: Հի­մա այդ սինդ­րո­մը կար­ծես հաղ­թա­հար­վում է:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ ՀԵՏ ՉՀԱ­ՄԱ­ԳՈՐ­ԾԱԿ­ՑԵ­ԼՈՒ ԶՏԻ­ՉԸ


Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյանն իրա­վամբ նկա­տում է. «Նի­կո­լին հա­վա­տա­ցո­ղը կամ պետք է ան­բու­ժե­լի հի­մար լի­նի կամ` խրո­նիկ ապուշ: Կա­պի­տու­լյան­տը երեկ ու­սա­պար­կե­րի խա­նու­թի ցու­ցա­փեղ­կե­րից (նախ­կի­նում` ԱԺ), իբր հու­մոր էր անում ընդ­դի­մու­թյան ակ­ցի­ա­նե­րի մա­սով: Արա, բա եթե ընդ­դի­մու­թյան ակ­ցի­ա­նե­րը «քո­քից մաշ­վում են», մար­զա­յին ոս­տի­կան­նե­րին ին­չի՞ ես բե­րել հասց­րել Երե­ւան, ու կա­շիդ պաշտ­պա­նե­լու հա­մար` գի­շեր-ցե­րեկ տան­ջում ես նրանց: Նա­յիր վեր­ջում ոս­տի­կա­նու­թյա­նը քո­քից չմա­շաց­նես ու քո բո­լոր ասած­նե­րիդ նման, թարս բան ստաց­վի: Ոս­տի­կան­նե­րը թող մի փոքր էլ դի­մա­նան. դա­վադ­րու­թյուն­նե­րի ու հա­մազ­գա­յին խայ­տա­ռա­կու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կը մո­տե­նում է ավար­տին»:

Չնա­յած վիթ­խա­րի ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րի ներ­կա­յու­թյա­նը, Չեռ­նո­գո­րի­ա­յի օդի­ոզ նա­խա­գա­հը, ով իր բնույ­թով Նի­կո­լի եւ Ալի­ե­ւի հիբ­րիդ է, ետ­նա­մուտ­քով մտավ կա­ռա­վա­րու­թյան շենք, եւ ինչ­պես նկա­տեց Ար­մեն Աշո­տյա­նը, Նի­կո­լի հա­ջորդ հյու­րը երե­ւի ծխնե­լույ­զով մտնի եր­կա­թե վա­րա­գույր­ներ ու­նե­ցող այդ շեն­քը: Ոս­տի­կա­նու­թյունն էլ այ­լեւս հու­սա­լի ճնշա­մի­ջոց չէ, ոս­տի­կան­նե­րից շա­տերն ար­դեն չեն էլ թաքց­նում իրենց հա­մակ­րան­քը շարժ­ման նկատ­մամբ, իսկ վատ հա­կում­ներ ու­նե­ցող­ներն էլ հար­կադր­ված են զսպել սե­փա­կան բնազդ­նե­րը: Պատ­ժիչ մե­քե­նան չե­զո­քաց­նե­լու տեխ­նո­լո­գի­ան աշ­խա­տում է, ու անշր­ջե­լի­ու­թյան կե­տը մոտ է: Նա­եւ մթնո­լոր­տը շատ նման է 1988-ին: Վկան` հորդ անձ­րե­ւի տակ անց­կաց­ված հոծ հան­րա­հա­վա­քը եւ եր­թը, այդ­պի­սի բան 1990-ից հե­տո չի եղել:

Եվ զգաց­վում է նա­եւ հան­րա­յին կա­րոտ-պա­հանջ` կրկին տես­նել ռազ­մա­կան շքերթ­ներ: ՀՀԿ ԵԿ ղե­կա­վար Հեն­րիկ Դա­նի­ե­լյանն ար­ձա­նագ­րում է. «Մենք ու­նե­ցել ենք հզոր բա­նակ, որի շնոր­հիվ ու­նե­ցել ենք խա­ղա­ղու­թյուն, մենք կեր­տել ենք խա­ղա­ղու­թյուն մեր պայ­քա­րի եւ ան­կոտ­րում ոգու շնոր­հիվ:

2008-2018 թթ` Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին մենք ու­նե­ցել ենք հզոր բա­նակ, մենք ու­նե­ցել ենք հզոր սպա­ռա­զի­նու­թյուն: Կու­զեմ նշել մի քա­նի ապա­ցույց, մի քա­նի դրվագ, որոնք հստակ կտան բո­լոր այն հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, որոնք իշ­խա­նու­թյան ֆեյք նյու­զի եւ արծ­րու­նան­ման մարդ­կանց մա­կար­դա­կով տա­րած­վել են մեր հան­րու­թյան շրջա­նում: Նախ կու­զեմ նշել, որ ադր­բե­ջա­նա­կան կողմն ասել է, որ 44-օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում մո­տա­վո­րա­պես 5 մի­լի­արդ դո­լա­րի զին­տեխ­նի­կա է մնա­ցել Ար­ցա­խի այն հատ­ված­նե­րում, որոնք օկու­պաց­վել են նրանց կող­մից, իսկ այդ մի­լի­արդ­նե­րի սպա­ռա­զի­նու­թյու­նը այս իշ­խա­նու­թյուն­նե­րը ժա­ռան­գել էին նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րից, ինչ­պես եւ ժա­ռան­գել էին բա­նակ­ցու­թյուն­նե­րի այն­պի­սի փա­թեթ, որով Ալի­եւն ասում էր, որ փակ դռնե­րի ետե­ւում նրան ստի­պում են ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը»: Երի­տա­սարդ գոր­ծի­չը մատ­նան­շում է, որ եր­կար տա­րի­ներ մենք հա­կա­մար­տել ենք մի պե­տու­թյան հետ, որի ռազ­մա­կան բյու­ջեն մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցել է մեր ռազ­մա­կան բյու­ջե­ին, սա­կայն ճիշտ քայ­լե­րի, ճիշտ ռազ­մա­վա­րու­թյան շնոր­հիվ մենք կա­րո­ղա­ցել ենք զսպել, սան­ձել ադր­բե­ջա­նա­կան կող­մի ագ­րե­սի­ան եւ ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մում հաղ­թա­նակ ար­ձա­նագ­րել:

Այդ ամե­նը վե­րա­կանգ­նե­լի է, մի­այն թե ար­մա­տա­խիլ անենք, «մին­չեւ քոք մա­շաց­նենք» խուն­տա­յին: Եվ նման է, որ այս Մա­յիս 28-ին ըն­դա­ռաջ գոր­ծըն­թաց­ներն արա­գա­նում եւ ուժգ­նա­նում են: Եվ բա­ցար­ձակ սուտ է խուն­տա­յի քա­րո­զիչ­նե­րի պնդու­մը, թե ցու­ցա­րար­նե­րը տխուր եւ հու­սա­հատ դեմ­քե­րով են շրջում: Հա­կա­ռա­կի ապա­ցույցն են տե­սա­նյու­թերն ու լու­սան­կար­նե­րը, որ ամեն օր հա­րյուր­նե­րով ենք տես­նում: Տես­նում ենք վա­րա­կիչ դրա­կան էներ­գե­տի­կա եւ կեն­սա­խինդ վճռա­կա­նու­թյուն: Եվ թե­րեւս այս Մա­յիս 28-ը նո­րո­վի իմաս­տա­վոր­վի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Report Page