Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»

Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»


ԸՆԴ­ԴԻ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՏՐՏՈՒՆ­ՋԸ

– Էս ինչ զու­լում եր­կիր ա, ընդ­դի­մա­դիր­նե­րը փո­ղոց են փա­կում, իսկ ոս­տի­կան­նե­րը փո­ղոց փա­կող­նե­րին են փա­կում:

* * *

ՆԻ­ԿՈԼ ՓԱ­ՇԻ­ՆՅԱ­ՆԻ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

(«ԲԱ­ՔՈՒՆ ՈՒ­ՂԻՂ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒՄ Է` ԱՅԴ ՄԱՐ­ԴԻԿ ՉՊԵՏՔ Է ԳԱՆ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ, ՈՒ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՉԵՆ ԲԱ­ՆԱԿ­ՑԻ» ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԻ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

– Հա­յաս­տա­նում իշ­խա­նա­փո­խու­թյան մի­ջո­ցով պետք է գան մար­դիկ, որ բա­վա­րա­րեն Ադր­բե­ջա­նի, Թուր­քի­ա­յի եւ ՔՊ-ական ժո­ղովր­դի շա­հե­րը մի­ա­ժա­մա­նակ:

* * *

ԱՆ­ՆԱՆ` ԳԱ­ՎԱ­ՌՈՒՄ

(ՎԱՐ­ՉԱ­ՊԵ­ՏԻ ՏԻԿ­ՆՈՋ՝ ԳԱ­ՎԱ­ՌԻ ՊԵՏ­ՀԱ­ՄԱԼ­ՍԱ­ՐԱ­ՆՈՒՄ ԱՆ­ՊԱՐ­ԿԵՇՏ ՊԱՀ­ՎԱԾ­ՔԻ ԼՈՒ­ՐԵ­ՐԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Գա­վա­ռի պետ­հա­մալ­սա­րա­նից հայտ­նում են, որ իրենց ու­սա­նող­նե­րը Երե­ւա­նից եկած բարձ­րաս­տի­ճան հյու­րե­րի մեջ ջեյ­րան են ման եկել, բայց խոզ են գտել...

* * *

ԸՆԴ­ԴԻ­ՄԱ­ԴԻՐ­ՆԵ­ՐԻ ԵՐ­ԳԸ

(ԸՆԴ­ԴԻ­ՄՈՒ­ԹՅԱՆ ԱՎ­ՏՈ­ԵՐ­ԹԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Մա­շի­նե­քով եկանք, Նի­կոլ ջան,

Ակ­նե­րը կլոր, ակ­նե­րը կլոր...

* * *

ԵՂԱ­ՆԱ­ԿԱ­ՅԻՆ ԿԱ­ՏԱԿ­ԼԻԶՄ

– Արեւ, արեւ, ե՛կ, ե՛կ,

Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում վե՛ր եկ,

Նի­կո­լա­կան ամ­պեր, հե­ռա­ցե՛ք,

Ընդ­դի­մու­թյա­նը ճամ­փա տվեք...

* * *

ԿԱՐ­ՄԻՐ ՖԵ­ՍԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԸ

Ոս­տի­կա­նու­թյու­նից հայտ­նում են, որ որոշ ոս­տի­կան­նե­րի գոր­ծե­լա­կեր­պի հա­մար իրենք պա­տաս­խա­նա­տու չեն, քա­նի որ նրանց մեջ արթ­նա­ցել է չբա­րե­փոխ­ված մլի­ցու մեն­թա­լի­տե­տա­կան բնազ­դը:

* * *

ՈՉԻՆՉ ԱՆՁ­ՆԱ­ԿԱՆ

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` Նի­կո­լը Մոսկ­վա­յում ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րի վրա տա­կառ գլո­րե­լով՝ փոր­ձում էր Երե­ւա­նում ընդ­դի­մու­թյան կող­մից իր վրա գլոր­վող տա­կառ­նե­րի դե­մը առ­նել:


Report Page