ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Հա­յոց աշ­խար­հում զար­մա­նա­լի, աբ­սուր­դա­յին, իդի­ո­տիզ­մի աս­տի­ճա­նի հաս­նող բա­ներ են կա­տար­վում: Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տակ­ցին փոր­ձում են ստի­պել ազատ­ման դի­մում գրել այն բա­նի հա­մար, որ ավ­տո­մե­քե­նա­յի ապա­կուն Ար­ցա­խի դրոշն է դրել, ին­չը են­թադ­րել է տա­լիս, որ նրա վե­րա­դաս­ներն առն­վազն ադր­բե­ջան­ցի են, ոս­տի­կան­նե­րի մի մա­սը իրենց պա­հում են իս­կա­կան օս­մա­նյան ենի­չե­րի­նե­րի պես, իսկ ընդ­դի­մա­դիր­նե­րի տնե­րը խու­զարկ­վում են, նրանց ձեր­բա­կա­լում են «ին­չու գլխարկ չես դրել» պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ... Օրի­նակ, ի՞նչ գրո­ղու­ցավ էին փնտրում քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան, հա­մեստ եւ խա­ղա­ղա­սեր քա­ղա­քա­կան գոր­ծիչ Ավե­տիք Չա­լա­բյա­նի տու­նը խու­զար­կե­լիս, ին­չո՞ւ նրան ձեր­բա­կա­լե­ցին... Դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­կան մեկ­նա­բան ԱԲ­ՐԱ­ՀԱՄ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱ­ՆԸ վրդով­մուն­քով գրում է. «Արա՛, բայց «իդյոտ» պի­տա­կը ձեզ հա­մար շատ փա­ղաք­շա­կան է: Դուք նույ­նիսկ «փնթի խո­զի» չեք ձգում: Ավե­տիք Չա­լա­բյա­նին նման խղճուկ ու «խրոխտ» ձե­ւե­րով տնից առե­ւան­գե­լու իմաս­տը ո՞րն է: Ավո­յի ին­տե­լեկ­տի, նվիր­վա­ծու­թյան, հայ­րե­նա­սի­րու­թյան ու մարդ­կա­յին նկա­րագ­րի մի տո­կո­սը որ ու­նե­նա­յինք, ծո­ռից ծոռ հան­գիստ կապ­րե­իք: Ավո՛ ջան, ոգուդ ամ­րու­թյուն, իմ գա­ղա­փա­րա­կից ըն­կեր, պինդ հայ ես, թուր­քո­ֆիլ այս մեյ­մուն­նե­րի վեր­ջը գա­լու է»:

Մեկ ու­րիշ աբ­սուր­դա­յին պատ­մու­թյուն էլ «իրա­վա­պահ» կո­չե­ցյալ կա­մա­կա­տար­ներ բե­րե­ցին նա­եւ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, ՀՅԴ ԳՄ ան­դամ ՍՈՒ­ՐԵՆ ՄԱ­ՆՈՒ­ԿՅԱ­ՆԻ գլխին: Նրա բնա­կա­րա­նում իրա­կա­նաց­ված խու­զար­կու­թյան ար­դյուն­քում «իրա­վա­պահ­նե­րը» ոչինչ չեն գտել: Փաս­տա­բան Սեր­գեյ Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ի սկզբա­նե պարզ էր, որ ինչ որ փնտրում էին, այս­տեղ լի­նել չէր կա­րող: «Մութ սե­նյա­կում կա­տու էին փնտրում: Պարզ էր, որ ոչինչ չկա: Սա ավե­լի շատ վա­խի մթնո­լորտ ձե­ւա­վո­րե­լու, ահա­բե­կե­լու հա­մար է ար­վում»,- հայ­տա­րա­րեց փաս­տա­բա­նը: Հի­շեց­նենք, որ Ոս­տի­կա­նու­թյան հա­տուկ նշա­նա­կու­թյան վար­չու­թյան ծա­ռա­յող­նե­րը խու­զար­կու­թյուն էին իրա­կա­նաց­նում ՀՅԴ ԳՄ ան­դամ Սու­րեն Մա­նու­կյա­նի բնա­կա­րա­նում: Այդ պա­հին բնա­կա­րա­նում էին գտնվում նա­եւ Մա­նու­կյա­նի ման­կա­հա­սակ երե­խա­նե­րը, կի­նը, ինչ­պես նա­եւ` տա­րեց մայ­րը: Հե­տաքր­քիր է, այդ «հա­տուկ ոս­տի­կան­նե­րը» իրա­կան բան­դի­տի, վտան­գա­վոր հան­ցա­գոր­ծի մոտ նույն խրոխ­տու­թյամբ կգնա­յի՞ն, թե թուր­նե­րը մի­այն բա­րե­կիրթ ընդ­դի­մա­դիր­նե­րի վրա է կտրում...

Իսկ ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐ­ԹՈՒՐ ՂԱ­ԶԻ­ՆՅԱ­ՆԸ դա­տա­խա­զու­թյան մոտ եկած զոհ­ված­նե­րի ծնող­նե­րի` Նի­կո­լին ձեր­բա­կա­լե­լու պա­հան­ջի հիմ­քում դի­տար­կեց պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան նոր դրվագ­նե­րը կան­խե­լու գոր­ծո­նը. «Որ թշնա­մուն չհանձն­վեն հայ­կա­կան տա­րածք­նե­րը` տար­բեր տե­սա­կի բա­նա­վոր «փո­խըմբռ­նում­նե­րով», ան­հաս­կա­նա­լի GPS-նե­րով, անօ­րի­նա­կան հրա­ման­նե­րով ու որո­շում­նե­րով: Ձեր­բա­կա­լու­մը պար­տա­դիր է, որով­հե­տեւ Փա­շի­նյա­նը յու­րա­քան­չյուր պա­հի կա­րող է դի­մել փա­խուս­տի, խու­սա­փել պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից, կա­տա­րել նոր արարք: Նա խոս­տո­վա­նել է, որ ինք­նագ­լուխ պատ­րաստ­վում է անել նոր հան­ցա­վոր արարք` զի­ջել Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րածքն Ադր­բե­ջա­նին` ասե­լով, թե մեր վե­րահս­կո­ղու­թյան տակ կան «ադր­բե­ջա­նա­կան» տա­րածք­ներ: Երեկ Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն պաշ­տո­նա­պես պա­հանջ է ներ­կա­յաց­րել Տիգ­րա­նա­շե­նի եւ Տա­վու­շի մար­զի 7 գյու­ղե­րի նկատ­մամբ»: Դե ինչ, թե տղա եք` ձեր­բա­կա­լեք: Թե՞ տղա չեք, կա­մա­կա­տար եք:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page