ՆՈՒՅ­ՆԻՍԿ ՔԱՋ­ՆԱ­ԶԱՐՆ Է ՍՐԱՆՑ ՇԱՏ

ՆՈՒՅ­ՆԻՍԿ ՔԱՋ­ՆԱ­ԶԱՐՆ Է ՍՐԱՆՑ ՇԱՏ


Պինդ բռնվեք... Ըստ մի «գռզո­նյու­զի»` Մոսկ­վա­յում մեկ­նար­կել է ՀԱՊԿ-ի երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը, որին հրաշ­քով ներ­կա է նա­եւ Սերժ Սարգ­սյա­նը: Հա­մե­նայն­դեպս` այդ­պի­սի պատ­կեր երե­ւաց: Հի­մա մնում է հաս­կա­նալ` սրանք անգ­րա­գետ դի­լե­տա՞նտ են, թե՞ են­թա­գի­տակ­ցա­բար Սերժ Սարգ­սյա­նին են սկսել հա­ճո­յա­նալ: Ի դեպ, մի շատ վատ նա­խան­շան էլ գոր­ծա­րար աշ­խար­հից` հայտ­նի Գա­րե­գին Նու­շի­կյա­նը հույժ դրա­կան է գնա­հա­տում Նի­կո­լի հե­ռա­ցու­մը պա­հան­ջող շար­ժու­մը: Իսկ բիզ­նե­սի հո­տա­ռու­թյու­նը սուր է` եթե խո­շոր գոր­ծա­րար­նե­րը ող­ջու­նում են հա­կա­նի­կոլ շար­ժու­մը, ու­րեմն Նի­կո­լի եր­գը երգ­ված է: Տես­նենք, ո՞վ է լի­նե­լու հա­ջոր­դը...

ՎԵՐ­ՋԻՆ ՀՈՒՅ­ՍԸ ԲԱ­ՔՈ՞ՒՆ Է

Դա­ժան բան է ար­ձա­նագ­րել Էդո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Ադրբե­ջա­նում ան­հանգս­տա­ցած են ուժգ­նա­ցող հա­կա­նի­կո­լա­կան շար­ժու­մից:

Բա­նը հա­սել է նրան,որ Բա­քուն ու­ղիղ հայ­տա­րա­րում է` այդ մար­դիկ չպետք է գան իշ­խա­նու­թյան, ու նրանց հետ մենք չենք բա­նակ­ցի:

Փաս­տո­րեն, մեր ազ­գա­յին պայ­քա­րը լուրջ սպառ­նա­լիք է Էր­դո­ղան-Ալի­եւ-Փա­շի­նյան հա­կա­հայ­կա­կան օրա­կար­գի իրա­գործ­մա­նը:

Ու­րեմն շար­ժու­մը ճիշտ ու­ղու վրա է:

Պետք է էլ ավե­լի մե­ծաց­նել ճնշու­մը, որ թշնա­մին իմա­նա` հա­յը ծնկի եր­բեք չի գա­լու:

Նի­կոլ, էս ի՞նչ օրն ես ըն­կել, որ մնա­ցել ես Բաք­վի քա­րոզ­չու­թյան պաշտ­պա­նու­թյան հույ­սին:

Իսկ դու՞ք, այ դրան ծա­ռա­յող­ներ, վաղն ի՞նչ եք ասե­լու ձեր սե­րունդ­նե­րին… ասե­լու եք` պա­պի­կը, Էր­դո­ղանն ու Ալի­ե­ւը նույն գործն էին անո՞ւմ… Ասել մեր լո­ռե­ցի­քին` մի բուռ խոտ ու­տե­իք, ավե­լի լավ կլի­ներ»:

Ի դեպ, լրիվ ադր­բե­ջա­նա­կան է եւ ոս­տի­կա­նա­կան պահ­ված­քը: Ցու­ցադ­րա­կան դա­ժա­նու­թյուն հատ­կա­պես տա­րեց ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ: Ավ­տո­եր­թի մաս­նա­կից­նե­րից շա­տե­րին, Նի­կո­լի հրա­մա­նով, ուժ կի­րա­ռե­լով բեր­ման են են­թար­կել: Նրանց վայ­րե­նի պահ­ված­քը ապա­ցույցն է այն բա­նի, որ նրանք սա­տա­րում են բա­ցա­ռա­պես Նի­կո­լի, կամ այլ կերպ ասած` Ադր­բե­ջա­նի շա­հը: Նրանք այն­քան են լկտի­ա­ցել, որ նույ­նիսկ տա­րիք հաշ­վի չեն առ­նում եւ ան­հա­մա­չափ բիրտ ուժ կի­րա­ռե­լով` բեր­ման են են­թար­կում նա­եւ տա­րեց մարդ­կանց: Ոս­տի­կան­նե­րը կա­տա­րում են Նի­կո­լի հրա­ման­նե­րը, ով հրա­մա­յել է ուժ կի­րա­ռել հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ, ով չի դա­դա­րում ցույց տալ իր հա­յա­տյա­ցու­թյու­նը: «Ախր այդ­պես էլ չհաս­կա­ցան, որ բեր­ման են­թար­կե­լով` ոչ մե­կիս չեն վա­խեց­նի: Ես հաս­կա­նում եմ, որ իրենք են մե­զա­նից վա­խե­նում, եւ հենց այդ վախն էլ ստի­պում է բռնի ուժ կի­րա­ռել սե­փա­կան հայ­րե­նա­կից­նե­րի նկատ­մամբ, դե որով­հե­տեւ մենք օր օրի ավե­լա­նում ենք, իսկ դա նշա­նա­կում է, որ շու­տով մենք ապ­րե­լու ենք այն­պի­սի երկ­րում, որ­տեղ ոս­տի­կա­նը ծա­ռա­յե­լու է պե­տու­թյա­նը, այլ ոչ թե պաշտ­պա­նե­լու է ան­հա­տի շա­հը»,- ար­ձա­նագ­րում է շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րից մե­կը:

Ի դեպ, բրտո­րեն բեր­ման է են­թարկ­վել զոհ­ված զին­ծա­ռա­յող Ազատ Ասո­յա­նի հայ­րը` Ար­թուր Ասո­յա­նը: Ազատ Ասո­յա­նը զոհ­վել էր ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից առաջ` դի­վեր­սի­ոն ներ­թա­փանց­ման ժա­մա­նակ, երբ առանց զեն­քի հե­րո­սա­բար կռվել էր 10-ից ավել ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ եւ ըն­կել հե­րո­սի մա­հով:

Խուն­տա­յի եւ ազե­րի­նե­րի թի­րա­խը փաս­տո­րեն նույնն է... Ու թե­րեւս տե­ղին է վեր­լու­ծա­բան­նե­րի մտա­վա­խու­թյու­նը` որ Նի­կո­լը «կիրթ ըն­կե­րո­ջից» կա­րող է օգ­նու­թյուն ստա­նալ նա­եւ ներ­խուժ­ման տես­քով: Ու թե­եւ «բազ­մո­ցա­յին փոր­ձա­գետ­նե­րը» խո­սում են, որ շար­ժումն անծ­րա­գիր է, սա­կայն Բաք­վում ու Ան­կա­րա­յում լավ էլ ըն­կա­լե­ցին Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում հա­մա­ռո­տա­կի հնչեց­րած ծրագ­րա­յին դրույթ­նե­րը. «Պե­տու­թյան ող­նա­շա­րը հան­դի­սա­ցող հա­մա­կար­գե­րի վե­րա­կանգ­նում, պետք է ստեղ­ծենք մրցու­նակ, առա­ջա­դեմ, նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րի հի­ման վրա տնտե­սու­թյուն, կազ­մա­քանդ­ված, բա­րո­յալք­ված բա­նա­կի փո­խա­րեն պետք է ու­նե­նանք մար­տու­նակ, սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րով հա­գե­ցած զին­ված ու­ժեր, այդ բա­նա­կը պետք է լի­նի ոչ մի­այն պաշտ­պա­նո­ղա­կան, այ­լեւ հարկ եղած դեպ­քում նա­եւ հար­ձակ­վո­ղա­կան բա­նակ: Մու­րա­ցիկ դի­վա­նա­գի­տու­թյան փո­խա­րեն պետք է ու­նե­նանք ազ­գա­յին շա­հե­րի վրա հիմն­ված պրո­ֆե­սի­ո­նալ, նա­խա­ձեռ­նո­ղա­կան, գոր­ծըն­կե­րա­յին, բայց ոչ եր­բեք ստրկա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան ոլոր­տում պետք է հան­դես գանք մեր օրա­կար­գով եւ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի շա­հե­րը սպա­սար­կող օրա­կար­գով»:

Թշնա­մին հաս­կա­ցավ ամեն ինչ, իսկ մեր քա­ղա­քա­կան առեւտ­րա­կան­նե­րը, որոնց մի մա­սը ակն­հայ­տո­րեն ծպտյալ նի­կո­լա­կան­ներ են, ձեւ են անում, թե չեն հաս­կա­ցել:

Ի ԴԵՊ

«Ազա­տու­թյուն» ռա­դի­ո­կա­յա­նը բա­ցա­հայ­տո­րեն լծվել է այս­պես կոչ­ված «անկլավ­նե­րը» ազե­րի­նե­րին հանձ­նե­լու քա­րոզ­չու­թյա­նը, եւ վրդով­ված քա­ղա­քա­ցի­նե­րը սկսել են բոյ­կո­տել այդ քա­րոզ­չա­մի­ջո­ցին: Ըստ իրա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի. «Մի­ա­նում եմ Ազա­տու­թյուն ռա­դի­ո­կա­յան-ին հրա­պա­րա­կավ պա­խա­րա­կե­լու եւ անար­գան­քի սյա­նը գա­մե­լու ար­շա­վին: Այդ քա­րոզ­չա­մի­ջո­ցը, նախ, 2018 թվա­կա­նի դա­վա­դիր իշ­խա­նա­զավթ­ման թիվ մեկ «տե­ղե­կատ­վա­կան հո­վա­նա­վորն» էր, իսկ այ­սօր ան­թա­քույց լծվել է Հա­յաս­տա­նի թրքաց­ման քա­րո­զին:

Կոչ եմ անում «անլայք» անել այդ հա­կա­հայ քա­րոզ­չա­մի­ջո­ցի էջը եւ դա­դա­րել նրանց հե­տե­ւել: Եթե ցան­կա­նում եք Ձեր ականջ­նե­րին «նի­կո­լա­կան լապ­շա» կա­խեն, ապա հե­տե­ւեք, օրի­նակ, Հ1-ին ու այ­լե­ւայլ «Պեռ­ֆեկտ Թի­վի»-նե­րին»:

ՈՒ­ԺԱ­ՅԻՆ ՍՑԵ­ՆԱՐ ԿԳՈՐ­ԾԱԴՐ­ՎԻ՞

Որոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն` այ­սօր առա­վո­տյան ժա­մը 08:00-ից տագ­նապ է հայ­տա­րար­ված Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ողջ ու­ժա­յին կա­ռույց­նե­րում: Խոս­քը ոս­տի­կա­նու­թյան եւ ԱԱԾ-ի մա­սին չէ մի­այն, ամ­բողջ ու­ժա­յին­նե­րին է վե­րա­բե­րում, իսկ թե ին­չու, առայժմ պարզ չէ... Հարց է ծա­գում` ի՞նչ է պատ­րաս­տում խուն­տան...

Հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը մտա­դիր է կաթ­վա­ծա­հար անել մայ­րա­քա­ղա­քի ամ­բողջ եր­թե­ւե­կը, դրա «նա­խա­վար­ժան­քը» եր­կու­շաբ­թի էր, որին ոս­տի­կա­նու­թյունն ար­ձա­գան­քեց այ­լան­դակ կա­մա­յա­կա­նու­թյամբ` «հրա­ման ենք կա­տա­րում» բա­նա­ձե­ւով: Այ­սինքն` ի ցույց է դրվում, չի էլ թաքց­վում ապօ­րի­նի հրա­մա­նի իրո­ղու­թյու­նը: Ի դեպ, ոս­տի­կա­նու­թյունն ար­դեն իսկ կա­տա­րել է քրե­ա­կան հան­ցանք­ներ, ին­չի առն­չու­թյամբ փաս­տա­բան Ամ­րամ Մա­կի­նյա­նը նշել է. «Ոստի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը, հղում անե­լով վե­րա­դաս ղե­կա­վար­նե­րից հրա­ման ստա­ցած լի­նե­լու վրա, առանց օրի­նա­կան հիմ­քե­րի, մի խումբ մարդ­կանց ավ­տո­մե­քե­նա­նե­րը տե­ղա­փո­խել են հա­տուկ պահ­պան­վող տա­րածք եւ հրա­ժար­վում են վե­րա­դարձ­նել:

Կա­տար­վածն առն­վազն պաշ­տո­նե­ա­կան լի­ա­զո­րու­թյուն­նե­րի չա­րա­շա­հում է, որի վե­րա­բե­րյալ քիչ անց կներ­կա­յաց­նեմ հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում, իսկ ապօ­րի­նի հրա­ման տված ղե­կա­վար­նե­րին կպար­զի քննի­չը: Ապօ­րի­նի հրա­ման կա­տա­րե­լը քրե­ա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից չի ազա­տում…»:

Իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յանն էլ ար­ձա­նագ­րում է` Քրե­ա­կան օրենսգր­քում մի շարք հոդ­ված­ներ կան, որոնք լի­ար­ժեք հա­մա­պա­տաս­խա­նում են այն գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, որոնք կա­տա­րել են որոշ ոս­տի­կան­ներ, դրան­ցից են` մար­դուն ապօ­րի­նի ազա­տու­թյու­նից զրկե­լը, նույն գոր­ծո­ղու­թյու­նը, որը կա­տար­վել է մի խումբ ան­ձանց կող­մից նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ (մի խումբ ոս­տի­կա­նի հա­մազ­գես­տով ան­ձինք նախ­նա­կան հա­մա­ձայ­նու­թյամբ են կա­տա­րել), կյան­քի կամ առող­ջու­թյան հա­մար վտան­գա­վոր բռնու­թյուն գոր­ծադ­րե­լով կամ դա գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լի­քով (մի խումբ ոս­տի­կա­նի հա­մազ­գես­տով ան­ձին հենց այդ­պես էլ կա­տա­րել են), ան­չա­փա­հա­սի նկատ­մամբ, եր­կու կամ ավե­լի ան­ձանց նկատ­մամբ (մի խումբ ոս­տի­կա­նի հա­մազ­գես­տով ան­ձինք նույն վայ­րից առե­ւան­գել են մի խումբ ան­ձանց), կա­տար­վել են կազ­մա­կերպ­ված խմբի կող­մից (ոստի­կա­նու­թյան հա­մազ­գեստ հա­գած կազ­մա­կերպ­ված խմբով են կա­տա­րել): Իրա­վա­պաշտ­պա­նը նա­եւ շեշ­տում է. «Քրե­ա­կան օրենս­գիր­քը մար­դուն թույ­լատ­րում է անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան դի­մե­լու մի­ջո­ցով պաշտ­պան­վել հան­ցա­վոր ոտնձ­գու­թյուն­նե­րից: Բո­լոր այն դեպ­քե­րում, երբ ոս­տի­կա­նի հա­մազ­գեստ հա­գած մարդն իրեն թույլ է տա­լիս հան­ցա­գոր­ծու­թյուն, ապա քա­ղա­քա­ցին էլ իրա­վունք ու­նի դի­մե­լու անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան: Ոս­տի­կա­նու­թյան բարձ­րա­գույն ղե­կա­վար կազ­մին նա­խազ­գու­շաց­նում եմ, որ ձեր ապօ­րի­նի գոր­ծու­նե­ու­թյու­նը կա­րող է բե­րել հան­րա­յին ան­կա­ռա­վա­րե­լի­ու­թյան եւ ֆի­զի­կա­կան վնաս­վածք­նե­րի: Ձեր ակն­հայտ ապօ­րի­նի, հա­ճախ` նա­եւ հան­ցա­վոր վար­քա­գի­ծը կա­րող է թող­նել ան­դառ­նա­լի հե­տե­ւանք­ներ նախ ձեր հա­մար, հե­տո շատ ան­ձանց»:

Եվ հարց է ծա­գում` ար­դյո՞ք բա­նը կհաս­նի ու­ժա­յին սցե­նա­րի իրա­գործ­մա­նը, ար­դյո՞ք դեռ կա խուն­տա­յի ար­տա­քին աջակ­ցու­թյու­նը, ար­դյո՞ք ու­ժա­յին­ներն ան­միտ կգտնվեն... Ին­չե­ւէ, հու­սանք, որ մա­յի­սի 17-ը չի դառ­նա «ԼԳԲՏ օր» ամե­նա­վատ իմաս­տով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page