ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Քա­ղա­քա­ցի­նե­րը, տես­նե­լով ոս­տի­կա­նա­կան ան­հա­մա­չափ բիրտ ու­ժի եւ դա­ժա­նու­թյան գոր­ծադ­րու­մը ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ կող­մից, հա­ճախ տա­րա­կու­սում են ընդ­դի­մա­դիր­նե­րի «Ոս­տի­կա­նը նի­կոլ չի» կար­գա­խո­սից: Սա­կայն հենց ընդ­դի­մա­դիր­նե­րը պատ­մել են զար­մա­նա­լի դրվագ­ներ, որոնք վկա­յում են, որ ոս­տի­կան­նե­րը հա­ճախ նույն մտա­ծո­ղու­թյան կրողն են, ինչ ցու­ցա­րար­նե­րը: Այս­պես, ըստ ՀՀԿ-ական Հայկ Մա­մի­ջա­նյա­նի. «Առա­վո­տյան հրմշտո­ցի ըն­թաց­քում ոս­տի­կան­նե­րից մե­կը մի­այ­նակ հայտն­վել էր ցու­ցա­րար­նե­րի մեջ: Քա­նի որ առաջ էի գնում` «կեն­դա­նի պատ» կազ­մե­լու, իրեն հարց­րի. «Ու­զո՞ւմ ես քեզ ցու­ցա­րար­նե­րի մի­ջով ու­ղեկ­ցեմ ձե­րոնց մոտ»: «Ես ՄԵ­ՐՈՆՑ մեջ եմ, պա­րոն Մա­մի­ջա­նյան»: Մեկ ու­րիշ դեպք էլ պատ­մեց «Հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան ան­դամ Ար­սեն Բա­բա­յա­նը. «Մի քա­նի օր առաջ, երբ Պուշ­կին փո­ղո­ցից ոս­տի­կա­նա­կան զոր­քե­րը վայ­րա­գու­թյամբ մեզ ձեր­բա­կա­լե­ցին եւ ավ­տո­բուս տե­ղա­փո­խե­ցին, ավ­տո­բու­սում մենք շուրջ 40 քա­ղա­քա­ցի էինք եւ ըն­դա­մե­նը 1 ոս­տի­կան: Նրան նա­յե­ցի ու ասե­ցի` «Նկա­տե՞լ ես, որ դու մե­նակ ես, իսկ մենք 40 հո­գի»: «Ես մե­նակ չեմ, պա­րոն Բա­բա­յան, ՄԵՆՔ 40 հո­գի ենք»: Դե ինչ, դա եւս մեկ ան­գամ փաս­տում է, որ «Մենք»-ի ամ­բող­ջա­նա­լուն ըն­դա­մե­նը մեկ բան է խան­գա­րում, եւ այդ մեկ բա­նը կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տան է:

Իսկ ՍԴ աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար ԷԴԳԱՐ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ մի զար­մա­նա­լի դի­տար­կում է ներ­կա­յաց­նում, թե ինչ­պի­սի «ապա­գա» են նա­խա­պատ­րաս­տել հա­յե­րիս հա­մար ՔՊ-ական­նե­րը. «Նույն օրը, երբ Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը նա­խա­րա­րու­թյան շեն­քի պա­տու­հան­նե­րից սար­սա­փա­հար եւ հապշ­տապ կեր­պով պո­կում էին Ար­ցա­խի դրոշ­նե­րով «ԱՐ­ՑԱԽ» գրված­քը, Երե­ւա­նի փո­ղոց­նե­րում թուր­քա­կան բեռ­նա­տա­րը ազատ եր­թե­ւե­կում է այս նկա­րով: Ոս­տի­կա­նու­թյան պա­րե­կա­յին ծա­ռա­յող­ներն այս մե­քե­նան չեն կագ­նեց­նի, փաս­տաթղ­թեր չեն ստու­գի եւ չեն ու­ղեկ­ցի, քան­զի ռիս­կեր չկան, որ այս մե­քե­նան քա­ղա­քա­ցի­ա­կան անհ­նա­զան­դու­թյան կմաս­նակ­ցի եւ փո­ղոց կփա­կի: Այս մե­քե­նա­յի հա­մար Հա­յաս­տա­նում այ­լեւս բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը բաց են: Հա­յաս­տա­նում հի­մա փակ­վում են մի­այն հայ­րե­նի­քի փրկու­թյան հա­մար պայ­քա­րի դուրս ելած մարդ­կանց ճա­նա­պարհ­նե­րը»: Այո՛, զար­մա­նա­լի է, բայց փաստ` ոս­տի­կան­նե­րին կար­գադր­ված է ար­ժա­նա­պա­տիվ հա­յե­րի դե­մը փա­կել, բայց ոչ եր­բեք` թուր­քե­րի, զին­վո­րա­կան­նե­րին էլ փաս­տա­ցի չեն թող­նում թուր­քի դե­մը փա­կել մեր սահ­ման­նե­րը, վկան` ար­դեն մեկ տա­րուց ավել աս­կյար­նե­րի անար­գել մուտ­քը ՀՀ ինք­նիշ­խան տա­րածք:

Եվ ահա այդ ամե­նի զար­մա­նա­լի ար­դյուն­քը Երե­ւա­նում` ԱՐ­ՑԱ­ԽԻ դրո­շի դեմ զու­գա­հե­ռա­բար պայ­քա­րում են մեր թրքաստ­րուկ­նե­րը, որ մո­լեգ­նո­րեն քե­րում են ամե­նու­րեք Ար­ցա­խի դրո­շը, եւ Ադր­բե­ջա­նը: Ադր­բե­ջա­նին, պարզ­վում է, դուր չի եկել, որ Երե­ւա­նում տե­ղի ու­նե­ցող բռնցքա­մար­տի առաջ­նու­թյա­նը ծա­ծան­վել է Ար­ցա­խի դրո­շը, ավե­լին` բո­ղո­քել են: Ար­հես­տա­ծին սուլ­թա­նա­տի բռնցքա­մար­տի ֆե­դե­րա­ցի­ան բո­ղո­քագ­րեր է ու­ղար­կել Մի­ջազ­գա­յին օլիմ­պի­ա­կան կո­մի­տե­ին, Բռնցքա­մար­տի մի­ջազ­գա­յին ասո­ցի­ա­ցի­ա­յին, Բռնցքա­մար­տի եվ­րո­պա­կան կոն­ֆե­դե­րա­ցի­ա­յին եւ ան­դամ երկր­նե­րին` այն բա­նի հա­մար, որ Երե­ւա­նում բռնցքա­մար­տի Եվ­րո­պա­յի առաջ­նու­թյան բաց­ման ժա­մա­նակ հայ երի­տա­սարդ­նե­րը ծա­ծա­նել են Ար­ցա­խի դրո­շը. «Մրցու­թյունն անց­կաց­նող եր­կի­րը, առաջ­նու­թյան բաց­ման արա­րո­ղու­թյան ժա­մա­նակ սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն է թույլ տվել եւ որ­պես Ադր­բե­ջա­նի դեմ Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին պա­հանջ` ցու­ցադր­վել է չճա­նաչ­ված, հնա­րա­ծին կա­ռույ­ցի դրո­շը»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page