Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»

Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»


MATRIX 2022

Հո­լի­վու­դից հայտ­նում են, որ հռչա­կա­վոր «Մատ­րի­ցա» ֆիլ­մի ար­դի­ա­կա­նաց­րած տար­բե­րա­կում դա­սա­կան «Արթ­նա­ցի՛ր, Նեո» կո­չի փո­խա­րեն հնչե­լու է «Զարթ­նի՛ր, լաո»:

* * *

ՍՅՈՒ­ՆՅԱՑ ՄԱՅ­ԼԻ ՔՅԱՆԴՐ­ԲԱ­ԶԸ

(ՆԻ­ԿՈ­ԼԻ՝ ՆԻ­ԴԵՐ­ԼԱՆԴ­ՆԵՐ ԱՅ­ՑԻ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ ՀԱՅ ՀԱ­ՄԱՅՆ­ՔԻ ԿՈՂ­ՄԻՑ ՍՅՈՒ­ՆՅԱՑ ՈՂ­ՋՈՒՅ­ՆԻ ԱՐ­ԺԱ­ՆԱ­ՆԱ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Հայ դա­տի գրա­սե­նյա­կից հայտ­նում են, որ իրենք ակ­ցի­ա­յի հետ կապ չու­նեն, ուղ­ղա­կի Նի­կո­լը Հո­լան­դի­ա­յի Սյու­նյաց մայ­լեն էր ըն­կել:

* * *

ԴԱ­ՐԻ ՍՊԱՌ­ՆԱ­ԼԻ­ՔԸ

Ըստ Իլ­համ Ալի­ե­ւի` Նի­կոլն ընդ­դի­մու­թյա­նը սպառ­նա­ցել է, որ եթե անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րը չդա­դա­րեց­նեն, նա խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը Հրայր Թով­մա­սյա­նի նվի­րած գրի­չով կստո­րագ­րի:

* * *

ԿԱՐ­ՄԻՐ ԿՈ­ՎԸ ԿԱ­ՇԻՆ ՉԻ ՓՈ­ԽԻ

Ա՛յ մարդ, սենց է՞լ կրակ կլի­նի, ոս­տի­կա­նու­թյան բա­րե­փո­խում­նե­րի վրա մի­լի­արդ­ներ ծախ­սե­ցին, էլի որոշ ոս­տի­կան­ներ քա­ցի տա­լու թար­գը չտվին:

* * *

ԵՐ­ԿԻ­ՐԸ ԵՐ­ԿԻՐ ՉԻ

Ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նից հայ­տում են, որ դո­լա­րի վեր­ջին ար­ժեզր­կում­նե­րից հե­տո, ի հա­կադ­րու­թյուն «Ապ­րե­լու եր­կիր» կու­սակ­ցու­թյան պետ­ռե­գիստ­րում գրանց­վել է «Յո­լա գնա­լու եր­կիր» կու­սակ­ցու­թյու­նը:

* * *

ԱԲ­ՍՈՒՐԴ

(ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ԳԵ­ՆԵ­ՐԱԼ ՍԱՄ­ՎԵԼ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԻ (ՕԳԱ­ՆՈՎՍ­ԿԻ) ԿՈՂ­ՄԻՑ ԱՎ­ՏՈ­ԿԱ­ՅԱ­ՆԱ­ՏԵ­ՂԻ ՇՈՒՐՋ ՎԻ­ՃԱ­ԲԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ ԿՐԱ­ԿԵ­ԼՈՒ ԼՈՒ­ՐԵ­ՐԻ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Էս ինչ զու­լում աշ­խարհ ա, մե­նակ Արցախում կա­րող է մար­տա­կան գե­նե­րա­լը ատր­ճա­նա­կով պար­կով­չիկ դառ­նա:

* * *

Ա­ԼՑՀԱՅՄԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ըստ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րի` անհ­նա­զան­դու­թյան շար­ժու­մը Վազ­գեն Մա­նու­կյա­նին վե­րա­կեն­դա­նաց­րեց եւ բե­րեց Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րակ, քա­նի որ շարժ­մա­նը Բայ­դե­նի պա­կաս կար:

* * *

ՈՒՇ ԼԻ­ՆԻ, ՆՈՒՇ ԼԻ­ՆԻ

Ըստ անհ­նա­զան­դու­թյան շարժ­ման, Վազ­գեն Մա­նու­կյա­նը «պոզ­նի է», հա՛մ գնաց­քից է ու­շա­նում, հա՛մ էլ «Զարթ­նիր լաո»-ին մի ամիս հե­տո է ար­ձա­գան­քում:

* * *

ՌԵ­ՄԻՔՍ

– Խեղճ Նի­կո­լը մե­ռավ լա­լով,

Ալամ աշ­խարհ­ներ ման գա­լով:



Report Page