#ՍՏՈՊ_ԳՌԶՈ + #ՍՏՈՊ_ՍՈ­ՐՈՍ = #ՍՏՈՊ_ՆԻ­ԿՈԼ

#ՍՏՈՊ_ԳՌԶՈ + #ՍՏՈՊ_ՍՈ­ՐՈՍ = #ՍՏՈՊ_ՆԻ­ԿՈԼ


Նի­կո­լի եւ նի­կո­լիզ­մի դեմ պայ­քա­րի մաս­նա­կից­նե­րը, ինչ­պես նա­եւ այդ պայ­քա­րը հա­մա­կար­գող ընդ­դի­մա­դիր գոր­ծիչ­նե­րը նկա­տել են, որ հու­նի­սի 3-ի ոս­տի­կա­նա­կան այ­լան­դակ ջար­դա­րա­րու­թյունն իրա­կա­նում ուղ­ղոր­դում էին եւ հրա­ման­ներ փո­խան­ցում ոչ այն­քան այդ ոս­տի­կան­նե­րի հրա­մա­նա­տար­նե­րը, որ­քան տխրահռ­չակ օլի­գարխ Գռզոն եւ աքա­ցի­ներ տա­լու սո­վոր ՊՊԾ ղե­կա­վար, Լե­ւոն Ակո­պի­չից հո­գե­զա­վակ նի­կո­լին ժա­ռան­գու­թյուն մնա­ցած ոչ պա­կաս տխրահռ­չակ «գե­նե­րալ» Սա­քոն: Ավե­լին, ակա­նա­տես­նե­րը ճա­նա­չել են ԱԱԾ հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի հա­մազ­գեստ կրող Գռզո­յի թիկ­նա­պահ­նե­րին:

ԲՈ­ԼՈՐ ԿԱՐ­ՄԻՐ ԳԾԵ­ՐԸ ՀԱ­ՏԱԾ ՕԼԻ­ԳԱՐ­ԽԸ

Ստաց­վում է հե­տաքր­քիր իրա­վի­ճակ` ոս­տի­կա­նու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րում հա­նուն Նի­կո­լի եւ թրքահ­պա­տակ խուն­տա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի դեմ ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի պատ­րաստ ոս­տի­կան­ներն ակն­հայտ քչու­թյուն են անում, եւ ենի­չե­րի­նե­րի պա­կա­սը, մա­մու­լի վկա­յու­թյամբ, հա­մալ­րում է Գռզոն: Ավե­լին, չար լե­զու­ներն ասում են, որ նա անձ­նա­կան մի­ջոց­նե­րից հա­վե­լյան պար­գե­ւավ­ճար է ապա­հո­վում կար­միր եւ սեւ բե­րետ­նե­րին...

Սա­կայն փոր­ձում է բա­ցա­ռիկ ցի­նիզ­մով չքմե­ղա­նալ: Գռզոն, լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ար­ձա­գան­քե­լով հու­նի­սի 3-ի արյու­նոտ դեպ­քե­րին, հայ­տա­րա­րել է, թե չի տե­սել, չի կա­րող կար­ծիք հայտ­նել, դա կա­րող են անել մի­այն իրա­վա­պահ մար­մին­նե­րը: Մի­ա­ժա­մա­նակ լրագ­րող­նե­րի նկա­տառ­մա­նը, որ հե­րո­սի հայրն ասում է` իրեն ծե­ծել են, բա­նա­խոսն ար­ձա­գան­քել է. «Խո­նարհ­վում եմ իրենց առ­ջեւ, բայց իրենք պետք է քա­ղա­քա­կան, աճ­պա­րա­րա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից զերծ մնան»: Գռզոն, իհար­կե, բա­ցա­ռիկ ցի­նիկ է: Մի կող­մից, փաս­տո­րեն, փոր­ձել է իբր նետ­րա­լի­տետ պահ­պա­նել` ձեռն­պահ մնա­լով որա­կում­ներ տա­լուց հայտ­նի դեպ­քե­րի հե­ղի­նա­կե­րին ու հրա­հան­գիչ­նե­րին` թե­ման իրա­վա­պահ­նե­րի վրա գցե­լով, մյուս կող­մից` զազ­րե­լի փաս­տը որա­կել որ­պես աճ­պա­րա­րու­թյուն` զոհ­վա­ծի ծնո­ղին աճ­պա­րար հա­մա­րե­լով...

Դե իհար­կե, քան­զի Թուր­քի­ա­յում եւ Ադր­բե­ջա­նում մեծ բիզ­նես-ակնկա­լիք­ներ ու­նե­ցող Գռզոն սպառ­նա­լիք է հա­մա­րում ազա­տա­մար­տի հետ կապ ու­նե­ցող եւ թուր­քի դեմ պայ­քա­րող ցան­կա­ցած մե­կին, ցան­կա­ցած հայ­րե­նա­սեր նրա հա­մար աճ­պա­րար է, քան­զի այդ օլի­գար­խի հայ­րե­նի­քը փողն է: Սա­կայն Գռզոն ու Ար­սե­նյան Գու­գոն էա­պես տար­բեր­վում են մնա­ցյալ բո­լոր օլի­գարխ­նե­րից: Իհար­կե, օլի­գարխ­նե­րը միշտ լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ են պա­հել գոր­ծող իշ­խա­նու­թյան հետ, բա­ցա­ռիկ դեպ­քե­րում` հա­կադր­վել իշ­խա­նու­թյա­նը, սա­կայն նրանց հա­վակ­նու­թյուն­ներն ան­գամ ներ­քա­ղա­քա­կան ան­վա­նելն ան­գամ դժվար է: Քան­զի իրենց ակն­կա­լի­քը բիզ­նես-արտո­նու­թյուն­ներն էին եւ պատ­գա­մա­վո­րա­կան ման­դատ­նե­րի ու պե­տա­կան պաշ­տոն­նե­րի ոչ վճռո­րոշ քվո­թա­ներ: Իսկ այս եր­կու­սի հա­վակ­նու­թյուն­ներն ար­տա­քին-քա­ղա­քա­կան են, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան` սրանք սպա­սար­կում են ՀՀ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծը բա­ցար­ձակ թուր­քա­կա­նի փո­խե­լու գոր­ծըն­թա­ցը: Իսկ դա ար­դեն նշա­նա­կում է հա­տել բո­լոր կար­միր գծե­րը ե՛ւ երկ­րի ներ­սում, ե՛ւ դրսում: Առանց Նի­կո­լի այդ եր­կու­սը դա­տա­պարտ­ված են կոր­ծան­ման, նրանք տեղ չեն թո­ղել հար­մար­վե­լու որե­ւէ նոր, այդ թվում եւ բազ­մա­վեկ­տոր իշ­խա­նու­թյա­նը: Եվ դեռ հարց է` Գռզո՞ն է Նի­կո­լի հո­վա­նա­վո­րյա­լը, թե՞ Նի­կո­լը Գռզո­յի մոտ վար­չա­պետ է աշ­խա­տում, հատ­կա­պես` 2021-ի ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո:

ԵՐԿ­ՐԻ ՍՈՐՈ­ՍԱ­ԶԵՐԾ­ՄԱՆ ԺԱ­ՄԱ­ՆԱԿՆ ԵԿԵԼ Է

Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ակ­տի­վիստ, բլո­գեր, հայտ­նի վեր­լու­ծա­բան եւ լու­սան­կա­րիչ Հայկ Կի­սեբ­լյանն ար­ձա­նագ­րում է. «Գռզո եւ Սո­րո­սի Լա­րի­սա` եր­կու անձ, ով­քեր Հա­յաս­տա­նում այ­սօր ավե­լի ազ­դե­ցիկ են, քան վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Փա­շի­նյա­նը: Նրանք են այ­սօր Հա­յաս­տա­նում օրա­կարգ թե­լադ­րում, որո­շում, իրենց լավ ու ազատ զգում ու Փա­շի­նյա­նին ըն­դու­նել տա­լիս իրենց անհ­րա­ժեշտ օրենք­նե­րը: Նրանք էին կանգ­նած 2018-ի «հե­ղա­փո­խու­թյան» հե­տե­ւում: Առա­ջի­նը ներ­կա­յաց­նում է դե­ռեւս 90-ական­նե­րի սկզբնե­րից 70 տար­վա պե­տա­կան ձեռք­բե­րում­նե­րը յու­րաց­րած, մսխած­նե­րի կլա­նը, իսկ երկ­րոր­դը` լի­բե­ռաստ, անազգ, անկ­րոն, ան­սեռ «ժա­մա­նա­կա­կից­նե­րին»:

Եվ ահա եկավ Սո­րո­սի դեմ «ռե­ալ­պո­լի­տի­կի» մա­կար­դա­կում պայ­քա­րե­լու օրը: Ան­շուշտ, հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժե­րը, այդ թվում եւ ՍԻՄ կու­սակ­ցու­թյու­նը, դեռ 2000-ական­նե­րի սկզբից պայ­քա­րել են այդ չա­րի­քի դեմ ե՛ւ հան­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան, ե՛ւ լրատ­վա­դաշ­տի, ե՛ւ դա­տա­ի­րա­վա­կան հար­թու­թյուն­նե­րում: Բա­զում մեր­կաց­նող հրա­պա­րա­կում­նե­րով հան­դես է եկել եւ ազ­գա­յին մա­մու­լը, այդ թվում` «Իրա­վուն­քը», ու իր հա­մեստ ներդ­րումն ու­նի նա­եւ ձեր խո­նարհ ծա­ռան: Սա­կայն անց­նենք ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հի ելույ­թին, որն ազ­դա­րա­րում է խնդի­րը «ռե­ալ­պո­լի­տի­կի» դաշտ բե­րե­լը: Նա ար­ձա­նագ­րում է. «Բաց հա­սա­րա­կու­թյուն» կոչ­վա­ծի հիմ­նա­կան նպա­տա­կը մար­դուն, ան­հա­տին ար­մա­տից կտրե­լը, նրա մի­ջից ար­ժե­հա­մա­կար­գա­յին շեշ­տադ­րում­նե­րը, դաս­տի­ա­րա­կու­թյու­նը հա­նելն է, կտրե­լը իր ազ­գի պատ­մու­թյու­նից, մշա­կույ­թից, նրան բա­ցա­ռա­պես «գրված օրենք­նե­րի» օբյեկտ դարձ­նելն է, որ­պես­զի հեշտ մա­նի­պու­լաց­նեն, հեշտ «հո­շո­տեն», դարձ­նեն ստրուկ»: Իսկ թե­զե­րով դա ու­նի հե­տե­ւյալ տես­քը (ներ­կա­յաց­վում է մա­սամբ).

• «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րա­մը» (այսու­հետ` «Սո­րո­սի» հիմ­նադ­րամ), կա­նո­նադ­րու­թյան հա­մա­ձայն, ՀՀ-ում գրանց­ված է որ­պես Լիխ­տենշ­տեյ­նի կազ­մա­կեր­պու­թյան մաս­նա­ճյուղ:

• Սա նշա­նա­կում է, որ հիմ­նադ­րա­մը չու­նի հա­յաս­տա­նյան գրան­ցում, այլ` Լիխ­տենշ­տեյ­նի, որը հայտ­նի է աշ­խար­հում որ­պես օֆ­շոր:

• Այդ կա­ռույցն իր հեր­թին հան­դի­սա­նում է մաս­նա­ճյուղ մի այլ կա­ռույ­ցի, որը թաքց­նում է փո­ղի աղ­բյուր­նե­րը, դո­նոր­նե­րի անուն­նե­րը, ֆի­նան­սա­կան հոս­քե­րը:

• 2018-ի իշ­խա­նա­զավթ­ման մեջ այս հիմ­նադ­րամն ու­նի լուրջ ներդ­րում, Նի­կոլ Փա­շի­նյա­նը չու­ներ այդ­քան մի­ջոց­ներ:

• Սո­րո­սա­կան բազ­մա­թիվ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ պե­տա­կան տար­բեր կա­ռույց­նե­րում են, ԱԽՔ-ը կար­կա­ռուն սո­րո­սա­կան է, ԱԺ որոշ պատ­գա­մա­վոր­ներ սո­րո­սա­կան ծա­գում ու բնույթ ու­նեն:

• Ու­նեմ լե­գի­տիմ կաս­կած, որ դո­նոր եղել են նա­եւ թուրք-ադրբե­ջա­նա­կան պե­տա­կան եւ մաս­նա­վոր շրջա­նակ­նե­րը:

• Սո­րո­սա­կան մե­դի­ա­նե­րը, սպա­սար­կիչ­նե­րը սի­րում են իրենց նույ­նա­կա­նաց­նել Եվ­րո­պա­կան կամ Արեւմ­տյան ար­ժեք­նե­րի հետ:

• Ամե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րում եմ, նրանց նե­ո­լի­բե­րալ ֆա­շիս­տա­կան ար­ժեք­նե­րը ոչ մի կապ չու­նեն իրա­կան Եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րի հետ, հա­կա­ռա­կը` դրանք ստեղծ­վել են ավան­դա­կան Եվ­րո­պա­կան ար­ժե­հա­մա­կար­գը քան­դե­լու հա­մար:

• Սո­րո­սա­կան ամ­բողջ գա­ղա­փա­րա­բա­նու­թյունն ուղղ­ված է բուն Եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րի, հատ­կա­պես` կրո­նա­կան, հո­գե­ւոր կյան­քի ար­ժեք­նե­րի դեմ:

• «Սո­րո­սի» հիմ­նադ­րա­մի կա­սե­ցու­մը Հա­յաս­տա­նում ոչ մի կապ չու­նի Եվ­րո­պա­կան ար­ժեք­նե­րին դեմ գնա­լու հետ:

Ռե­ֆոր­միստ­նե­րի կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Վա­հան Բա­բա­յանն էլ ար­ձա­նագ­րում է. «Գաղտ­նիք չէ,որ այս­պես կոչ­ված սո­րո­սա­կան շատ գոր­ծիչ­ներ այ­սօր­վա քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան մաս են կազ­մում, եւ նա­եւ գաղտ­նիք չէ, որ այդ մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պը լրիվ այլ է եւ ուղղ­ված է մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րի, մշա­կույ­թի եւ պատ­մու­թյան վե­րախմ­բագր­մա­նը եւ փո­փո­խու­թյա­նը: Եթե չլի­ներ Սո­րո­սի տխրահռ­չակ հիմ­նադ­րա­մը, գու­ցե եւ չլի­ներ աղե­տա­բեր 2018-ը»: Նրա եզ­րա­հան­գու­մը շատ ճիշտ է` «Ստոպ Նի­կո­լից» բա­ցի օրա­կարգ պետք է բեր­վի «Ստոպ Սո­րոս» թե­զը, ին­չը գրե­թե նույնն բանն է»:

Իսկ եթե դրան գու­մա­րենք նա­եւ «Ստոպ Գռզո», ապա շանս կու­նե­նանք լի­նել 21-րդ դա­րում դառ­նա­լը առա­ջին եր­կի­րը, որը թո­թա­փում է օտա­րի, տվյալ դեպ­քում` թուր­քի լու­ծը ազ­գա­յին-պահ­պա­նո­ղա­կան հե­ղա­փո­խու­թյան մի­ջո­ցով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page