ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՎԵՐ­ՋԻՆ ՍԻՆ ՀՈՒՅ­ՍԸ

ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՎԵՐ­ՋԻՆ ՍԻՆ ՀՈՒՅ­ՍԸ


Հան­րա­հա­վաք­նե­րի, եր­թե­րի եւ այլ ակ­ցի­ա­նե­րի մաս­նա­կից­նե­րի թվի մա­սին տար­բեր դա­նի­ե­լի­ո­ան­նի­սյան­նե­րի եւ այլ նի­կո­լա­հա­ճո­նե­րի թվերն այ­լեւս բա­ցի ծի­ծա­ղից, այլ բան չեն հա­րու­ցում: Եթե եր­թի սկիզ­բը Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում է, իսկ վեր­ջը` Մաշ­տոց-Պա­րո­նյան խաչ­մե­րու­կում, ապա որե­ւէ բա­նա­վեճ թվի մա­սին, այն շատ է, թե` քիչ, անի­մաստ է: Իսկ Նի­կո­լը թող Հ1-ի թվե­րով կողմ­նո­րոշ­վի, թե չէ դե­ղերն էլ այ­լեւս չեն օգ­նի:

Իսկ խուն­տա­յի վեր­ջին սին հույ­սը մնում են սադ­րանք­ներն ու ոս­տի­կա­նա­կան բռնու­թյուն­նե­րը: ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը զար­մա­ցած են` ինչ­քան շատ ու զար­մա­նա­զան տե­սա­կի ոս­տի­կան կա երկ­րում, որ կա­պի­տու­լյան­տի խուն­տան ավե­լի լավ է պաշտ­պան­ված, քան` ար­տա­քին սահ­ման­նե­րը: Ինչ­պես փաս­տում է պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Ըստ «իշխա­նու­թյուն­նե­րի» ներ­սից ստաց­վող լու­րե­րի` սրանք «նի­կո­լա­կան սադ­րիչ» օպե­րա­ցի­ան ան­հա­ջող իրաց­նե­լուց հե­տո անց­նե­լու են շարժ­ման ակ­տի­վիստ­նե­րի բնա­կա­րան­նե­րում ապօ­րի­նի խու­զար­կու­թյուն­նե­րին` «ինչի՞ գլխարկ չես դրել» թե­մա­յով: Քա­նի որ դա էլ չի օգ­նե­լու (իրենք հո գի­տե՛ն, որ կեղծ թե­մա­նե­րը եր­կար կյանք չու­նեն), այ­նու­հե­տեւ փոր­ձե­լու են անց­նել մի­տինգ­ներն ու եր­թե­րը ցրե­լու կոշտ մե­թոդ­նե­րի:

Այ­սինքն` ոս­տի­կա­նու­թյան մե­ծա­թիվ ու­ժեր, այլ ու­ժե­րից ու մար­զե­րից ոս­տի­կա­նի հա­մազ­գեստ հա­գած ան­հայտ ծագ­ման սու­բյեկտ­ներ, փշա­լա­րեր, մա­հակ­ներ, ջրցան մե­քե­նա­ներ, լու­սա­ձայ­նա­յին նռնակ­ներ, ար­ցուն­քա­բեր գա­զեր եւ այլն:

Սա իրենց սցե­նարն է, որը նա­խա­պատ­րաս­տել են Ար­ցա­խը հանձ­նե­լու, Նի­կո­լի կա­շին փրկե­լու եւ Հա­յաս­տա­նը թրքաց­նե­լու հա­մար: Երեքն էլ ծայ­րաս­տի­ճան վատ նպա­տակ է, որին այ­սօր իբ­րեւ թե ծա­ռա­յում է հայ ոս­տի­կա­նը (հու­սով եմ սխալ­վում եմ):

Սա չի հա­ջող­վե­լու, որով­հե­տեւ նի­կո­լա­մերձ վախ­կոտ­նե­րի ու թրքահ­պա­տակ­նե­րի «իշխա­նու­թյան» կու­լիս­նե­րում ոս­տի­կա­նու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան­ներն ասել են, որ եթե 30.000 մար­դուց ավել լի­նի մի­տին­գը, ապա իրենց վրա հույս չդնեն: Ոչ ջրցան մե­քե­նան կօգ­նի, ոչ հա­տուկ մի­ջոց­նե­րը, ոչ էլ ոս­տի­կա­նու­թյան` առանձ­նա­կի դա­ժա­նու­թյամբ (ջի­հա­դիս­տա­կան վար­քով) աչ­քի ըն­կած դի­մա­կա­վոր տե­սա­կը: Այ­նինչ` շար­ժումն օր օրի աճում ու ավե­լա­նում է»:

Ի դեպ, սադ­րանք­նե­րի եւ բռնու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, մաս­նա­վո­րա­պես` Շի­րա­կի մար­զում պարզ­վեց եւ Նի­կո­լի «շար­քա­յին» հե­նա­րա­նի իրա­կան դեմքն ու ծա­գում­նա­բա­նու­թյու­նը: Ան­զա­վակ ոմն Անո Իգի­թյա­նը, ով ներ­կա­յա­նում էր որ­պես զոհ­վա­ծի ծնող, իր ճվճվոց­նե­րի ըն­թաց­քում հայ­տա­րա­րեց, որ Նի­կո­լը պի­տի հա­յե­րի հա­խից գա: Այ­սինքն` որ ինքն ու այլ նի­կո­լա­պաշտ­նե­րը գե­նե­տի­կո­րեն չհայ են, կամ ավե­լի պարզ լեզ­վով ար­տա­հայտ­ված` «թուր­քի եթիմ»: Նա­եւ չհա­յին բնո­րոշ էր ՀՀ պե­տա­կան դրոշ­նե­րը խլե­լը, պատ­ռե­լը, մե­քե­նա­նե­րի անիվ­նե­րի տակ նե­տե­լը... Ուղ­ղա­կի տա­րա­կու­սե­լի է` մի՞թե 2021-ի ընտ­րու­թյուն­նե­րին «թուր­քի եթիմ­նե­րը» 688 հա­զար էին, թե՞ այդ թի­վը կոպ­տո­րեն նկար­ված էր: Հա­մե­նայն­դե­պես, դա­տե­լով մո­լե­ռանդ նի­կո­լա­կան Գնել Սարգ­սյա­նի` Կա­յա­րա­նա­մերձ հրա­պա­րա­կում կազ­մա­կերպ­ված «հուժ­կու հան­րա­հա­վա­քի» խղճուկ տես­քից, դրանք կա՛մ շատ քիչ են, կա՛մ այն­քան վախ­կոտ, որ Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ծա­վալ­վե­լուն պես զանգ­վա­ծա­բար մտել են «մկան ծա­կե­րը»:

Ու­շագ­րավ է եւ այն, որ բա­ռե­րի ճշգրտու­թյամբ հա­մըն­կավ այն, ինչ ընդ­դի­մու­թյան հան­րա­հա­վաք­նե­րի մա­սին ասում է Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար Բայ­րա­մո­վը, եւ ինչ ասում են նի­կո­լա­կան­նե­րը: Ապ­շե­ցու­ցիչ ճշգրտու­թյամբ, ինչն ար­ձա­նագ­րել են ինչ­պես վեր­լու­ծա­բան­նե­րը, այն­պես էլ Շարժ­ման բա­զում ակ­տի­վիստ­ներ` իրենց գրա­ռում­նե­րում: Իսկ թշնա­մու ու­զա­ծը 7 գյու­ղերն են` Տիգ­րա­նա­շե­նը եւ Տա­վու­շի «անկլավ­նե­րը»: Ինչ­պես նկա­տեց Ար­մեն Աշո­տյա­նը. «Ադրբե­ջան­ցի­նե­րը մի­ակ անկ­լավ­նե­րը, որ ու­նեն Հա­յաս­տա­նում` նի­կո­լա­կան անկ­լավ­ներն են: ԱԺ մե­ծա­մաս­նու­թյու­նը ՔՊ-ական, թուր­քա­կան անկ­լավ են: Վերց­նենք` շպրտենք իրենց: Կա­ռա­վա­րու­թյու­նում ծվա­րած ոչն­չու­թյուն­նե­րը ադր­բե­ջա­նա­կան-թուր­քա­կան անկ­լավ­ներ են: Վերց­նենք` շպրտենք իրենց: Ոս­տի­կան­նե­րի մեջ, դա­տա­խա­զու­թյու­նում կան մե­կու­մեջ անկ­լավ­ներ: Դրանք էլ պետք է ` վերց­նենք` շպրտենք իրենց»: Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Վի­տա­լի Ման­գա­սա­րյանն էլ իրա­վա­ցի­ո­րեն նշում է` ամեն ինչ շատ պարզ է, Ադր­բե­ջա­նը շատ ու­ղիղ` այս ան­գամ ԱԳՆ ղե­կա­վա­րի մա­կար­դա­կով ասում է, որ ամեն ինչ անե­լու է, որ­պես­զի գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը հնա­րա­վո­րինս օգ­նի ու սա­տար կանգ­նի, եւ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում սահ­մա­նա­յին լո­կալ լար­վա­ծու­թյամբ նա­եւ ցու­ցա­րար­նե­րին ցրե­լու փորձ իրա­կա­նաց­նի. «Տրա­մա­բա­նա­կան հարց կա­րող է առա­ջա­նալ. Ո՞րն է թշնա­մու մո­տի­վա­ցի­ան, ին­չո՞ւ է Ադր­բե­ջա­նը, մեղմ ասած, իրար խառն­վել, եւ փոր­ձում սա­տա­րել Նի­կոլ Փա­շի­նյա­նի ղե­կա­վա­րած իշ­խա­նու­թյա­նը: Առա­ջար­կում եմ հայտ­նի «100 փաս­տեր» ժան­րի շրջա­նակ­նե­րում գրել բո­լոր տրա­մա­բա­նա­կան փաս­տարկ­նե­րը»:

Սկզբուն­քո­րեն մո­տի­վա­ցի­ան շատ պարզ է` ար­տա­քին թուր­քը հաս­կա­նում է, որ ներ­քին թուր­քը կորց­նում է իշ­խա­նու­թյու­նը, եւ դրա հետ մեկ­տեղ վե­րա­նում է կոմ­ֆոր­տա­յին վի­ճա­կը, երբ հա­կա­հայ­կա­կան խնդիր­նե­րը լուծ­վում են ներ­սի կա­մա­կա­տար­նե­րի ձեռ­քով:

Իսկ Սերժ Սարգ­սյա­նը Եռա­տո­նի օրը` մա­յի­սի 9-ին, իր ու­ղեր­ձով նա­եւ խաչ քա­շեց նի­կո­լա­կան «խա­ղա­ղա­սի­րու­թյան» վրա.

- Խա­ղա­ղու­թյան գի­նը ան­հայ­րե­նիք ստրկա­միտ­նե­րի հա­մար թշնա­մուն հպա­տա­կու­թյունն է, ազ­գա­յին ար­ժեք­նե­րից ու ինք­նու­թյու­նից հրա­ժա­րու­մը, թշնա­մու բո­լոր պայ­ման­նե­րի ան­վե­րա­պա­հո­րեն ըն­դու­նու­մը:

Ոգով արի եւ ազա­տա­տենչ զա­վակ­նե­րի հա­մար խա­ղա­ղու­թյան գի­նը հա­նուն Հայ­րե­նի­քի թափ­ված արյա­նը տեր կանգ­նելն է, նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րի ան­մահ հի­շա­տա­կը սերն­դե­սե­րունդ պատ­վե­լը, հայ­րե­նի հո­ղի եւ ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, սե­փա­կան հո­ղի վրա ազատ, ան­կախ ապ­րե­լու իրա­վուն­քի հա­մար ան­նա­հանջ պայ­քա­րե­լը:

Ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղու­թյուն կա­րող է լի­նել մի­այն հայ­րե­նա­տեր զա­վակ­նե­րի հաղ­թա­նա­կի դեպ­քում:

Հաղ­թա­նա­կից հե­տո խա­ղա­ղու­թյան բերկ­րան­քը մի­այն այդ ժա­մա­նակ կա­րող ենք ազ­գո­վի վա­յե­լել:

Ամեն ինչ հստակ է, հա­վե­լե­լու ոչինչ չկա:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Report Page