ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻԶ­ՄԻ ԱՆ­ՀԱ­ՏԱԿ ԱՆ­ԴՈՒՆ­ԴԸ

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻԶ­ՄԻ ԱՆ­ՀԱ­ՏԱԿ ԱՆ­ԴՈՒՆ­ԴԸ


Բրյու­սե­լյան հան­դիպ­մա­նը առա­ջի­նը, ինչն աչ­քի զար­նեց` «Արեւմ­տյան Ադր­բե­ջան» եզ­րույ­թի լե­գի­տի­մա­ցու­մը եվ­րո­պա­կան մա­կար­դա­կով: Իսկ «Արեւմ­տյան Ադր­բե­ջա­նը» Բաք­վի հա­վակ­նու­թյուն­նե­րի բո­վան­դակ հան­րա­գու­մարն է, որը նե­րա­ռում է նա­եւ Երե­ւա­նը: Ահա կա­պի­տու­լյան­տիզ­մի ողջ թշվա­ռու­թյունն առանց պեր­ճան­քի...

ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱ­ՑԵ­Ի­ԲԱՑ Է

5 աղե­տա­բեր ժամ Բրյու­սե­լում` նախ­կին պատ­գա­մա­վոր Նա­ի­րա Կա­րա­պե­տյանն «աչքա­չա­փով» ֆիք­սել է այն կե­տե­րը, որ աչ­քի են զար­նում ան­մի­ջա­պես.

• Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հարց ընդ­հան­րա­պես չկա, չկա ինք­նո­րոշ­ման իրա­վուն­քի մա­սին որե­ւէ հի­շա­տա­կում, փո­խա­րե­նը շեշտ­վել է «Ղա­րա­բա­ղում էթ­նիկ հայ բնակ­չու­թյան իրա­վունք­նե­րը եւ անվ­տան­գու­թյու­նը», եւ շեշտ­վել է Շարլ Մի­շե­լի կող­մից, եւ ոչ թե` Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի:

Չկա ան­գամ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ ան­վա­նու­մը, այն դար­ձել է ուղ­ղա­կի Ղա­րա­բաղ, ինչ­պես եւ պնդում է Ադր­բե­ջա­նը, որ նման վար­չա­կան տա­րածք չկա:

Սա վերջն է, կար­ծես հար­ցը փակ­ված է, եւ այս մա­սին բազ­միցս զգու­շաց­վել է, նա­եւ` իմ կող­մից:

• Մար­դա­սի­րա­կան խնդիր­նե­րում առա­ջի­նը նշվում է ակա­նա­զեր­ծու­մը, հե­տո նոր` գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նե­լուն ուղղ­ված ջան­քե­րը (ոչ թե պար­տա­դիր վե­րա­դար­ձը, այլ` ջան­քե­րը) եւ ան­հետ կո­րած­նե­րի ճա­կա­տա­գի­րը:

• Մոտ օրերս Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նա­յին գո­տում տե­ղի կու­նե­նա եր­կու երկր­նե­րի սահ­մա­նա­զատ­ման հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի նիս­տը:

Հենց սահ­մա­նին անց­կաց­նել հան­դի­պու­մը նշա­նա­կում է, որ չկա միջ­նորդ եր­կիր` Ռու­սաս­տանն իր քար­տեզ­նե­րով դուրս է մնա­ցել առաջ­նա­յին դիր­քե­րից:

Թե ի՞նչ դիր­քե­րից է խո­սե­լու Հա­յաս­տա­նի գլխի­կոր իշ­խա­նու­թյու­նը, ինչ քար­տեզ­նե­րով, ինչ սկզբունք­նե­րով են առաջ­նորդ­վե­լու առանց միջ­նոր­դի մնա­ցած Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը, հաս­կա­նա­լի չէ:

Նա­եւ ստաց­վում է, որ Հա­յաս­տա­նի պնդում­նե­րը, որ մեր կող­մից հանձ­նա­ժո­ղո­վը ձե­ւա­վոր­ված չէ, հեր­թա­կան սուտն է, ուղ­ղա­կի թղթին հանձ­նած չէ:

• Ռու­սաս­տանն իս­պառ դուրս է մնա­ցել այս հայ­տա­րա­րու­թյան տեքս­տից. եթե նախ­կին 2 հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում շեշտ­վում էին Ռու­սաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ ձեռք բեր­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներն ու պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, այս ան­գամ որե­ւէ հի­շա­տա­կում չկա:

Ստեղծ­ված իրա­վի­ճա­կում Ադր­բե­ջա­նի հետ մի­ա­բե­ւեռ հա­ղոր­դակց­վե­լը լավ բա­նի չի բե­րի:

• Չկա ար­դեն նա­եւ որե­ւէ հի­շատ­կում ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գու­թյան մա­սին, այն մի­ակ ձե­ւա­չա­փի, որ­տեղ որ­պես սկզբունք ամ­րագր­ված է ԻՆՔ­ՆՈ­ՐՈՇ­ՄԱՆ ԻՐԱ­ՎՈՒՆ­ՔԸ, ինչ­պես նա­եւ ու­ժի կի­րա­ռումն ու ու­ժի կի­րառ­ման սպառ­նա­լի­քի բա­ցառ­մու­մը:

• Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բեր­վել Ադր­բե­ջա­նի արեւմ­տյան մա­սը Նա­խի­ջե­ւա­նին կա­պող ճա­նա­պար­հի սկզբունք­նե­րի մա­սին (principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan):

Ի՞նչ սկզբունք­նե­րի մա­սին է խոս­քը: Ադր­բե­ջա­նը վեր­ջին օրե­րին հատ­կա­պես հա­ճախ է խո­սում Բեր­ձո­րի (Լա­չի­նի) մի­ջանց­քին այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պար­հի կար­գա­վի­ճա­կի մա­սին, այն հա­վա­սա­րեց­նե­լով «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին», այ­սինքն` եթե Ադր­բե­ջա­նից Նա­խի­ջե­ւան ճա­նա­պար­հը Հա­յաս­տանն է տնօ­րի­նում` ան­ցա­կե­տե­րով եւ մաք­սա­կե­տե­րով, նույ­նը լի­նե­լու է ճա­նա­պար­հը դե­պի Ար­ցախ` մաք­սա­կե­տե­րով եւ ան­ցա­կե­տե­րով:

Այ­սինքն` Հա­յոց պե­տա­կա­նու­թյան լիկ­վի­դաց­ման անս­քող ծրա­գիր է: Քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Աբ­րա­համ Գաս­պա­րյանն էլ ար­ձա­նագ­րում է, որ սրանք փաս­տա­ցի կյան­քի են կո­չում «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» պան­թուր­քա­կան նա­խա­գի­ծը. «7 ամիս առաջ ԱԺ-ում իմ ելույ­թում կան­խա­տե­սել էի դե­մար­կա­ցի­ա­յի ու դե­լի­մի­տա­ցի­ա­յի հար­ցում մեզ սպառ­նա­ցող վտանգ­նե­րը, ուր­վագ­ծել ու կոնկ­րետ առա­ջարկ­ներ ներ­կա­յաց­րել սպաս­վող պրո­ցե­սում մեր անե­լիք­նե­րի, հանձ­նա­ժո­ղո­վի կազ­մի, դե­րա­կա­տար­ման, խու­սա­նա­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Մեղկ ու ողոր­մե­լի, տգետ ու ամ­բար­տա­վան, ստրկա­միտ ու թրքահ­պա­տակ իշ­խա­նու­թյուն... ոչ Ռու­սաս­տա­նի, ոչ էլ Արե­մուտ­քի խաղն եք կա­րո­ղա­նում նոր­մալ խա­ղալ... վեր­ջում ոչ մի երաշ­խիք էլ Հա­յաս­տա­նը չի ստա­նա­լու եւ նոր Ալեք­սանդ­րա­պոլ եք դեմ տա­լու: Նույ­նիսկ ընդ­դի­մու­թյան հետ նոր­մալ չեք կա­րո­ղա­նում լե­զու գտնել` պե­տու­թյան հա­մար շա­հե­կան վի­ճա­կում հայտն­վե­լու: «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ձե­ւա­կերպ­ման բա­ցա­կա­յու­թյու­նը թոզ փչել է: Դուք էլ դա ժո­ղովր­դի վրա ծա­խե­լու եք որ­պես «պյու­ռո­սյան հաղ­թա­նակ»: Հա­զիվ ձեզ նման հի­մար նա­պաս­տակ են գտել, որ­քան կա­րո­ղա­նա­լու են` չո­քեց­նե­լու են»:

ՀԱՆ­ԳՈՒ­ՑԱ­ԼՈՒ­ԾՈՒՄՆ ԱՐԱ­ԳԱՑ­ՆԵ­ԼՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱԿՆ Է

Փաս­տո­րեն խուն­տա­յի թուրք տե­րե­րը, զգա­լով, որ խուն­տա­յի հե­ռա­ցու­մը խաչ կքա­շի իրենց ծրագ­րե­րի վրա, ստի­պում են արա­գաց­նել վերջ­նա­կան եւ անշր­ջե­լի կա­պի­տու­լյա­ցի­ան: Եվ խորհր­դան­շա­կան է, որ ակ­տի­վաց­վել էլ բո­լոր թրքա­կերպ­նե­րը: Այն, որ թաքն­ված նի­կո­լա­կան­նե­րի դի­մա­կը պատռ­վել է, դա նո­րու­թյուն չէ: Հի­մա նա­եւ ու­նենք հայ­կա­կան դրոշ­նե­րը պատ­ռող սադ­րիչ­ներ, սոց­ցան­ցե­րում հա­կա­ար­ցա­խյան այն­պի­սի քա­րոզ­չու­թյուն, որին թուր­քը կնա­խան­ձեր:

Ար­մեն Աշո­տյա­նի եւ Անդ­րա­նիկ Թե­ւա­նյա­նի էքսպ­րես-վեր­լու­ծու­թյուն­նե­րը ցու­ցա­նում են` ան­դուն­դից մեկ քայլ հե­ռա­վո­րու­թյան վրա ենք: Ինչ­պես եզ­րա­կաց­նում է Թե­ւա­նյա­նը. «Հայ ժո­ղո­վուր­դը մեկ տար­բե­րակ ու­նի բրյու­սե­լյան դա­վադ­րու­թյու­նը, Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի դեմ ուղղ­ված քայ­լե­րը վի­ժեց­նե­լու` պայ­քա­րել: Վի­ժեց­նե­լու թիվ մեկ նա­խա­պայ­մանն իշ­խա­նա­փո­խու­թյունն է:

Նի­կոլ Փա­շի­նյա­նի հե­ռա­ցու­մը եւ ազ­գա­յին իշ­խա­նու­թյան ձե­ւա­վո­րու­մը հնա­րա­վո­րու­թյուն կտա խու­սա­փել կա­տաստ­րո­ֆա­յից: Մեր պե­տու­թյունն ու ժո­ղո­վուր­դը դե­ռեւս ժա­մա­նակ ու­նեն խու­սա­փե­լու վա­տա­գույ­նից: Առայժմ հար­ցե­րը կա­րող են լուծ­վել Երե­ւա­նում: ՀՀ քա­ղա­քա­ցուց եւ քա­ղա­քա­կան էլի­տա­յից է կախ­ված գոր­ծի հա­ջո­ղու­թյու­նը»:

Հե­տե­ւա­բար, պայ­քա­րի դուրս եկած ընդ­դի­մու­թյան պա­ռակ­տում, ար­հես­տա­կան հա­կա­սու­թյուն­ներ փնտրե­լու բո­լոր փոր­ձե­րը նպաս­տում են խուն­տա­յի պահ­պան­մա­նը: Իսկ Ադր­բե­ջանն, իհար­կե, պատ­րաստ­վում է ու պատ­րաստ­վում է շատ լուրջ: Իսկ թե ին­չին է պատ­րաստ­վում, ակն­հայտ է. հար­մար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րի դեպ­քում առն­վա­զը ճեղ­քե­լու են Սյու­նի­քը, իսկ եթե դա էլ մար­սեն, Երե­ւանն են «Իրեւ­վան» դարձ­նե­լու: Այ­սինքն` մի ձեռ­քով խա­ղա­ղա­սե­րի դի­մակ քա­շե­լով այու­նոտ երես­նե­րին` մյուս ձեռ­քով մի­լի­արդ­նե­րի զենք են գնում ու իրենց բա­նա­կը հա­մա­պա­տաս­խա­նեց­նում ՆԱ­ՏՕ-ի ստան­դարտ­նե­րին` Թուր­քի­ա­յի մի­ջո­ցով:

Պա­տե­րազ­մից հե­տո ՀՀ ՊՆ-ն մա­տը մա­տին տվե՞լ է` գո­նե ինչ-որ կերպ խել­քի բե­րե­լու բա­նա­կը... Նույ­նիսկ ԳՇ պետ չու­նենք, էլ որ­տե­ղի՞ց երա­զենք պաշտ­պա­նու­թյան ազ­գա­յին հա­մալ­սա­րան­նե­րի մա­սին:

Մյուս կող­մից` ըստ սրանց, բա մեզ բա­նակ պե՞տք է: Ախր բա­նակ ու­նե­նանք, որ ի՞նչ անենք, որ զենքն ո՞ւմ դեմ շուռ տանք: Թուր­քե­րի՞: Բա կրքոտ սի­րո սե­զո՞նը, որ գա­լու է շատ շու­տով: Եթե բա­նա­կը վե­րա­կանգն­վի, բա Գռզոն ո՞նց փող աշ­խա­տի: Ախր «սի­րո դա­րաշր­ջանն» առա­ջին հեր­թին հենց Գռզո­յին է պետք, որ կա­րո­ղա­նա իր թուրք ըն­կեր­նե­րի հետ «երկի­րը եր­կիր դարձ­նել»: Եղած զեն­քերն էլ կհա­լեն ու կսար­քեն զար­դեր, կկա­խեն Ան­նա­յի ականջ­նե­րից, սա էլ Մեհ­րի­բա­նին հի­մա էլ Երե­ւա­նում թեյ խմե­լու հրա­վեր կու­ղար­կի, ու Նի­կո­լի սիր­տը տե­ղը կընկ­նի…

Ինչ­պես նշում է քա­ղա­քա­գետ Վա­րու­ժան Գե­ղա­մյա­մը. «Արցա­խի վերջ­նա­կան թուր­քա­ցումն ու նոր տա­րած­քա­յին զի­ջում­նե­րը կա­սեց­նե­լու մի ճա­նա­պարհ կա. դուրս գալ պայ­քա­րի ներ­կա­յիս կա­պի­տու­լյան­տա­կան իշ­խա­նու­թյան դեմ, ձե­ւա­վո­րել ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյուն եւ մի­աս­նա­կան մո­բի­լի­զա­ցի­ա­յով լծվել գոր­ծի:

Այ­սօր փո­ղո­ցում տար­բեր ու­ժեր, ան­հատ­ներ կան: Եթե չեք գտնում նրան, ում կվստա­հեք, ինք­ներդ կազ­մա­կեր­պեք ձեր ու­ժը, դուրս եկեք փո­ղոց, մի­ա­ցե՛ք շարժ­մա­նը ու այդ ժա­մա­նակ կկա­րո­ղա­նանք հա­ջո­ղել»:

Այո՛, սկզբում խուն­տա­յի հե­ռա­ցում, նոր մի­այն` իրա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, այ­սինքն` պայ­քար իշ­խա­նու­թյան հա­մար:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page