ՔԱ­ԹԱՐ ԳՆԱ­ՑԵԼ ԵՍ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ

ՔԱ­ԹԱՐ ԳՆԱ­ՑԵԼ ԵՍ ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՍ


Կա­պի­տու­լյան­տի աշ­խա­տա­կազ­մը հպար­տու­թյամբ հրա­պա­րա­կել է նկար­ներ, թե ինչ­պես են Նի­կո­լին Քա­թա­րում ըն­դու­նում արա­բա­կան շքե­ղու­թյամբ: Ըստ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյան` հան­դի­պում­նե­րի օրա­կար­գա­յին հար­ցե­րը վե­րա­բե­րե­լու են եր­կու երկր­նե­րի մի­ջեւ տար­բեր ոլորտ­նե­րում կա­պե­րի հե­տա­գա զար­գաց­մանն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապնդ­մա­նը: Ի՞նչ կա­պե­րի, կա­պի­տու­լյանտն էլ հո Ար­մեն Սարգ­սյան չէ, որ անձ­նա­կան բիզ­նե­սը հա­մադ­րի նա­եւ ռե­ալ միջ­պե­տա­կան կա­պե­րի ստեղծ­ման հետ: Սա ըն­դա­մենն ամեն ինչ քան­դող եւ լա­փող է, եւ բա­ցի անձ­նա­կան կամ ըն­տա­նե­կան բիզ­նե­սից, մեկ էլ ճոխ հանգս­տից, սրա­նից ի՞նչ սպա­սել:

ԽԱՅ­ՏԱ­ՌԱ­ԿՈՒ­ԹՅՈՒՆ ԽԱՅ­ՏԱ­ՌԱ­ԿՈՒ­ԹՅԱՆՑ

Այլ հարց է, եթե այս ու­ղե­ւո­րու­թյու­նը «գնալդ լի­նի, գալդ չլի­նի» սկզբուն­քով է, սա­կայն այդ հրե­շա­վոր տե­սա­կը աթո­ռից այդ­քան հեշտ պոկ­վո­ղը չէ: Ավե­լին, ձգտում ու­նի ցմահ կա­ռա­վա­րել: Դպրո­ցա­կան դա­սագր­քե­րում ար­դեն կեղծ­ված է Եր­րորդ հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյու­նը, Նի­կոլն էլ շրջա­նա­վարտ­նե­րին հոր­դո­րեց «դիպ­լո­մի հե­տե­ւից չգնալ»: Եթե դրան հա­վե­լենք ոս­տի­կա­նու­թյան առանձ­նա­հա­տուկ դա­ժա­նու­թյու­նը ան­չա­փա­հաս ցու­ցա­րար­նե­րի հան­դեպ, ապա պարզ է դառ­նում, որ սրանք ու­զում են ձե­ւա­վո­րել թե­րուս եւ վախ­կոտ ստրուկ­նե­րի սե­րունդ: Սրանց հա­մար ահա­վոր տհաճ է, որ ներ­կա­յիս երի­տա­սար­դու­թյունն իրեն­ցից չի վա­խե­նում, եւ չեն ու­զում, որ ներ­կա­յիս դպրո­ցա­կան­նե­րը հան­կարծ խի­զախ մե­ծա­նան: Ան­կա­րա­յի եւ Բաք­վի տե­րե­րին խի­զախ հայ զո­րա­կո­չիկ­ներ հաս­տատ պետք չեն: Ինչ­պես նշում է Էդո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «Քա­նի դեռ Նի­կոլ Փա­շի­նյա­նը եւ նրա ռե­ժի­մը իշ­խա­նու­թյան են, հա­յան­պաստ որե­ւէ լուրջ քայլ չի լի­նե­լու: Նի­կո­լը «նվեր» է թուր­քե­րի ու ադր­բե­ջան­ցի­նե­րի հա­մար: Դա չի նշա­նա­կում, որ եթե Նի­կո­լը գնա, դրախ­տը սկսվե­լու է, բայց նրա գնա­լով մենք կա­րող ենք կա­սեց­նել Հա­յաս­տա­նի պե­տա­կա­նու­թյան գա­հա­վիժ­ման գոր­ծըն­թա­ցը»:

Ար­մեն Աշո­տյանն էլ մատ­նան­շում է ՀԱՊԿ-ի օրի­նա­կը. «Անցնող շա­բա­թը նշա­նա­վոր­վեց ՀԱՊԿ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար­նե­րի խորհր­դի նիս­տով Երե­ւա­նում:

Ավե­լորդ է կրկին հի­շեց­նել, թե նշա­նա­կու­թյուն ու­նի այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը Հա­յաս­տա­նի հա­մար, եւ ինչ դի­վա­նա­գի­տա­կան հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ստեղծ­վում այն երկ­րի հա­մար, որը եւ նա­խա­գա­հում է նման կա­ռույց­նե­րում, եւ հյու­րըն­կա­լում նման հան­դի­պում­ներ:

Նշվածս նիս­տի ավար­տին ՀԱՊԿ ԱԳ նա­խա­րար­նե­րի խոր­հուրդն ըն­դու­նեց հա­մա­տեղ հայ­տա­րա­րու­թյուն, որում, սա­կայն չկա որե­ւէ անդ­րա­դարձ Հա­յաս­տա­նի հա­մար այս պա­հին կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող անվ­տան­գա­յին մար­տահ­րա­վեր­նե­րին:

Այ­սինքն, գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րը, բա­վա­րար­վե­լով ներ­քին սպառ­մա­նը ուղղ­ված մա­կե­րե­սա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով, կրկին չեն կա­րո­ղա­ցել իրա­կա­նաց­նել պատ­շաճ աշ­խա­տանք երկ­րի պե­տա­կան շա­հերն առաջ մղե­լու հա­մար:

Ինչ­քա՜ն ապի­կար եւ ապաշ­նորհ պետք է լի­նել, որ համ նա­խա­գա­հել, համ հյու­րըն­կա­լել, համ էլ ոչ մի բա­նի չհաս­նել»:

Սա­կայն ու­շագ­րավ է, որ հի­մա խուն­տան փոր­ձում է է գոր­ծի դնել նա­եւ այն գոր­ծիչ­նե­րին, ում նի­կո­լա­կա­նու­թյունն ակն­հայտ չէ, եւ ով հան­րու­թյան ատե­լու­թյան առար­կա չէ: Օրի­նակ` Մով­սես Հա­կո­բյա­նին, ում դի­մա­կը պատ­ռում է պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը. «ԳՇ նախ­կին պետ Մով­սես Հա­կո­բյա­նը հար­ցին, թե քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում երկ­րում, կտրուկ պա­տաս­խա­նել է` «ինձ հե­տաքր­քիր չի, ինձ հե­տաքր­քիր է բա­նակն ու Ար­ցա­խը եւ մեր պե­տու­թյան սահ­ման­նե­րը, մնա­ցած սաղ ու­զում են իրար ու­տեն, ինձ հե­տաքր­քիր չի»:

Մով­սես Հա­կո­բյան, ի՞նչ է նշա­նա­կում` մնա­ցած սաղ ու­զում են իրար ու­տեն: Դու հաս­կա­նա­լո՞վ ես խո­սում, գի­տակ­ցո՞ւմ ես, թե ինչ ես խո­սում, թե սկսեմ խո­սել բա­նե­րի մա­սին, որոնց մա­սին ժա­մա­նակ դեռ չի եղել:

Գո­նե բե­րան­ներդ փա­կեք տեղ­ներդ նստեք, էս ինչ մարդ­կանց զանգ­վա­ծա­յին վի­րա­վո­րե­լու ձեւ է:

Դրա տե­ղը գա այն­քան կա­սեմ, այն­քան կհի­շեց­նեմ, կյանք­ներդ դեմ­ներդ կգա:

Ար­ցա­խի, բա­նա­կի, սահ­ման­նե­րի մա­սին մտա­ծո­ղը այս­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն չէր անի, որով­հե­տեւ, օրի­նակ` Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում հա­վաք­ված մար­դիկ ազ­գա­յին հար­ցե­րի ու առա­ջին հեր­թին Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման իրա­վուն­քի, բա­նա­կի վե­րա­կանգն­ման, ար­դի­ա­կա­նաց­ման եւ սահ­ման­նե­րի անա­ռի­կու­թյան հա­մար են պայ­քա­րում:

Սա էլ Սու­րեն Պա­պի­կյա­նին գո­վե­լու երկ­րորդ փուլն է՞, թե՞ դեռ չես հաս­կա­ցել, թե ում հետ գործ ու­նես... Հու­սով եմ, որ այս թե­մա­յին այ­լեւս չեմ անդ­րա­դառ­նա»:

Դա թա­փան­ցիկ զգու­շա­ցում էր, որ այդ­պի­սի խա­ղեր տա­լը կա­րող է հե­ռուն գնա­ցող հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ:

ՍՊԱ­ՍԵՆՔ ՄԻՆ­ՉԵՎ 19:30

Դա այ­սօր­վա հան­րա­հա­վա­քի ժամն է, երբ պետք է հրա­պա­րակ­վի Շարժ­ման հե­տա­գա մար­տա­վա­րու­թյու­նը: Այն շարժ­ման, որն ըստ բազ­մո­ցա­յին «քա­ղա­քա­գե­տիկ­նե­րի», որոնք ծա­ռա­յում են խուն­տա­յին (ոմանք` մի բա­ժակ օղու դի­մաց), պի­տի վա­ղուց «մա­րած» եւ «պա­ռակտ­ված» լի­ներ, եւ որը ըստ հա­մա­ցան­ցա­յին վար­ձու չա­րա­խոս­նե­րի, կա՛մ աթո­ռակռ­վով է զբաղ­ված, կա՛մ սպա­սում է այն պա­հին, որ Նի­կոլն ամեն ինչ հանձ­նի, եւ իրենք «մա­քուր գան»:

Սխալ­ված չենք լի­նի, եթե պնդենք, որ այ­լոց ան­բա­րո­յա­կա­նու­թյան կան­խա­վար­կա­ծով առաջ­նորդ­վում են հիմ­նա­կա­նում ան­բա­րո­յա­կան­նե­րը, եւ ար­ձա­նագ­րենք, որ ՔՊ-ի ծպտյալ «դամ­քա­շու­թյունն» ուժգ­նա­ցավ Սերժ Սարգ­սյա­նի կարճ պա­տաս­խա­նից հե­տո շարժ­ման ապա­գա­յի մա­սին: ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը հա­մոզ­մունք հայտ­նեց, որ կլի­նի հա­ջո­ղու­թյուն, եւ հոր­դո­րեց սպա­սել հու­նի­սի 14-ի հան­րա­հա­վա­քին շարժ­ման առաջ­նորդ Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը:

Սերժ Սարգ­սյա­նի այդ բա­նան­ձե­ւի շուրջ հա­մա­ցան­ցում խառ­նա­կիչ կոնս­պի­րո­լո­գի­ա­յի ոճով հա­տոր­ներ գրվե­ցին, սա­կայն դրանց տրված պա­տաս­խան­նե­րից մեջ­բե­րենք մի­այն ՀՀԿ ԵԿ ան­դամ Մի­գա­յել Գրի­գո­րյա­նի հա­մա­ռոտ գրա­ռու­մը. «Կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յի ճ կար­գի ան­դամ/սպա­սար­կու­նե­րը խառն­վել են իրար, ժա­մը մեկ ստա­տուս­ներ են փո­խում, իրենց արե­ւին վեր­լու­ծու­թյուն­ներ են անում եւ իրենց իսկ կա­տա­րած անի­մաստ վեր­լու­ծու­թյան հի­ման վրա են­թադ­րու­թյուն­ներ են անում ու հան­րու­թյանն են փոր­ձում հրամց­նեն: Ու­րեմն ու­շա­դիր լսեք, այ ան­տոհ­մա­ծառ թուր­քի շներ, եթե Սերժ Սարգ­սյա­նը բան է ասում, ապա ձեզ մնում է ըն­դա­մե­նը սպա­սել, բե­րան­ներդ փակ խե­լոք սպա­սել: Դուք մի փոր­ձեք ցան­կա­լին իրա­կա­նի տեղ ներ­կա­յաց­նել, մեկ է չի ստաց­վե­լու: Ձեր խուն­տա­յին դա­վա­ճան նի­կո­լի գլխա­վո­րու­թյամբ ազ­գը ար­դեն լավ գի­տի, ոչ մե­կը ձեզ չի հա­վա­տում եւ չի վստա­հում, դուք այս երկ­րում իշ­խա­նու­թյուն չու­նեք: Դուք առաջ­նա­յին դրա մա­սին մտա­ծեք, նոր փոր­ձեք Սերժ Սարգ­սյա­նի ասած­նե­րը մեկ­նա­բա­նել, մեկ է, նույ­նիսկ ձեր «պա­պա­յի» մեկ­նա­բա­նու­թյու­նը բա­նա­տեղ դնող այ­լեւս չկա: Առ­հա­սա­րակ ձեզ ուշ­քի բե­րեք, հետ եկեք իրա­կա­նու­թյուն ու հաս­կա­ցեք, որ մեր երկ­րում դուք տեղ չու­նենք, ոչ մի կար­գա­վի­ճա­կով, քա­նի որ մենք հաս­նե­լու ենք առանց թուր­քի Հա­յաս­տա­նին»:

Իսկ Իշ­խան Սա­ղա­թե­լյան ար­դեն ասաց, որ հան­րա­հա­վա­քին ներ­կա­յաց­վե­լու են առա­ջի­կա անե­լիք­նե­րը, շար­ժումն ընդ­լայ­նե­լու ծրա­գի­րը, ինչ­պես նա­եւ ար­ձա­նագր­վե­լու են այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ու­նե­ցած ձեռք­բե­րում­նե­րը. «Ես հան­րա­հա­վաք­նե­րից մե­կի ժա­մա­նակ ասել էի, որ այս թե­մա­յով ակ­տիվ քննար­կում­ներ ենք սկսել շարժ­ման մաս կազ­մող ու­ժե­րի, ան­հատ­նե­րի հետ: Այդ պրո­ցեսն ավար­տել ենք, բո­լոր տե­սա­կետ­նե­րը ամ­բող­ջաց­րել ենք, վա­ղը կներ­կա­յաց­նենք ընդ­հա­նուր անե­լիք­նե­րը, որը կար­ծում ենք` շարժ­մա­նը նոր լիցք եւ ուժ տա­լու ծրա­գիրն է: Շար­ժու­մը դա­դար է առ­նե­լու մի­այն այն օրը, երբ ընդ­հա­նուր նպա­տա­կին հա­սած կլի­նենք: Այ­սինքն` կկան­խենք Հա­յաս­տա­նի նոր կա­պի­տու­լյա­ցի­ան եւ կհե­ռաց­նենք օր­վա իշ­խա­նու­թյա­նը: Փո­ղո­ցա­յին պայ­քա­րը, շար­ժու­մը դա­դա­րեց­նե­լու, հանգս­տա­նա­լու որե­ւէ այլ տար­բե­րակ շար­ժու­մը սկսե­լու օր­վա­նից հե­տո չենք քննար­կել: Ստեղծ­ված իրա­վի­ճա­կը, բազ­մա­թիվ հան­գա­մանք­նե­րը, ձեռք­բե­րում­նե­րը եւ բաց­թո­ղում­նե­րը գնա­հա­տե­լով` շար­ժու­մը տա­նե­լու ենք առաջ. փո­ղո­ցա­յին պայ­քա­րը եր­բեք չի դա­դա­րե­լու, բայց պայ­քա­րում փո­փո­խու­թյուն­ներ կլի­նեն»:

Դե իսկ մնա­ցյա­լի մա­սին կտե­ղե­կա­նանք «հա­ջորդ դա­սին», այ­սինքն` այ­սօր, ժա­մը 19:00-ին:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page