ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վա­րը վրդով­մուն­քով ու զայ­րույ­թով ար­ձա­գան­քել է այն տե­սա­րա­նին, որ լայ­նո­րեն գո­վազդ­վել է ՔՊ-ական ագիտպ­րո­պի կող­մից. «2022 թվա­կա­նի հու­նի­սի 1-ին, դե­ռեւս չհայ­տա­րար­ված բնա­կա­վայ­րի փո­ղոց­նե­րում «պա­տա­հա­կան» հայտն­ված հայ­րե­նի­քի գո­ղը բե­մադ­րել էր «ՊԱՂ­ՊԱ­ՂԱԿ ԵՐԵ­ԽԱ­ՆԵ­ՐԻՆ» ներ­կա­յա­ցու­մը, որի տե­սա­նյու­թը հրա­պա­րակ­վել է իր կնոջ կող­մից: Պարզ­վում է, որ կեղծ հույ­զե­րով հան­դես եկող չկա­յա­ցած դե­րա­սա­նու­հին նա­եւ ան­հա­ջող ռե­ժի­սոր է, քան­զի հան­րայ­նաց­րել է մի տե­սա­նյութ, որից պարզ երե­ւում է, որ դրա­նում ավե­լի շատ թիկ­նա­պահ­ներ կան, քան երե­խա­ներ»: Պարզ­վում է` դպրո­ցի դա­սա­ժամ էր: Սա­կայն մի շատ զար­մա­նա­լի դրվագ կա. «Տե­սա­նյու­թից պարզ է դառ­նում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պար­զա­պես թա­լա­նում է մաս­նա­վոր խա­նութ­նե­րը` առանց վա­ճա­ռո­ղի ներ­կա­յու­թյան մո­տե­նում սառ­ցա­րան­նե­րին, բա­ցում դրանք, այն­տե­ղից առանց հաշ­վի եւ հաշ­վար­կի վերց­նում է պաղ­պա­ղակ­ներ, դրանք բա­ժա­նում երե­խա­նե­րին ու դուրս գա­լիս խա­նութ­նե­րից` առանց դրանց հա­մար վճա­րե­լու եւ հսկիչ-դրա­մարկ­ղա­յին կտրոն ստա­նա­լու»: Դե ինչ, զար­մա­նա­լի է, բայց փաստ` հայ­րե­նի­քի գո­ղը նա­եւ պաղ­պա­ղա­կի գող է: Բայց չկա չա­րիք առանց բա­րի­քի` քան­զի պաղ­պա­ղակ­նե­րը խա­նու­թից թռցրած էին, ապա գո­նե կա­րող ենք վստահ լի­նել, որ դրանք նե­ռը չի հասց­րել թույ­նել:

Իսկ հայ­րե­նի­քի եւ պաղ­պա­ղա­կի գո­ղի գո­ղա­կի­ցը` ԱԽՔ (Անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղար) ԱՐ­ՄԵՆ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ կա­ռա­վա­րու­թյան նիս­տից հե­տո, լրագ­րող­նե­րի հար­ցին, թե ար­դյոք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում հայ­կա­կան կող­մի հա­մար էա­կա՞ն է ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման իրա­վուն­քի հար­ցը շեշ­տադ­րե­լը, զար­մա­նա­լի պա­տաս­խան տվեց. «Հենց իրա­վունք­ներն ու անվ­տան­գու­թյունն են որո­շե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կը: Մենք շա­րու­նա­կում ենք կա­րե­ւո­րել Ար­ցա­խում ապ­րող­նե­րի անվ­տան­գու­թյունն ու իրա­վունք­նե­րը, որից էլ պետք է բխի կար­գա­վի­ճա­կը: Շա­րու­նա­կե­լու ենք աշ­խա­տել այս ուղ­ղու­թյամբ եւ կար­ծում ենք, որ այս ուղ­ղու­թյամբ աշ­խա­տե­լով էլ կգտնենք ել­քը»: Այ­սինքն` սա էլ խու­սա­փեց «Ար­ցա­խը չի կա­րող լի­նել Ադր­բե­ջա­նի կազ­մում» բա­նա­ձե­ւից, որն, ի դեպ, 1992-ի ՀՀ Գե­րա­գույն խորհր­դի հայտ­նի որոշ­մամբ, գոր­ծող օրեն­քի կար­գա­վի­ճակ ու­նի, եւ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում նշող որե­ւէ փաս­տա­թուղթ այդ որոշ­մամբ ուղ­ղա­կի ար­գել­ված է: Զար­ման­քով ար­ձա­նագ­րենք` դուք, ձեր ՔՊ-ական բո­լու­կով, հան­ցա­գործ եք եւ վերջ:

ՀՀԿ-ական, Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ակ­տի­վիստ Տա­թեւ Թա­դե­ւո­սյանն անդ­րա­դառ­նում է խուն­տա­յի կեղ­տոտ քա­րոզ­չու­թյան հնարք­նե­րին` որ գողն ամե­նից բարձր է գո­ռում «բռնեք գո­ղին», հի­մա էլ նի­կո­լիստ­նե­րը հայ­տա­րա­րում են, իբր ՀՀԿ-ն պա­հում է ՖԵՅ­ՔԵ­ՐԻ ԲԱ­ՆԱԿ. «Հան­րա­պե­տա­կա­նը ու­նի չա­թեր, որոնց մի­ջո­ցով իրենց ան­դամ­նե­րին ուղ­ղոր­դում են գրոհ կազ­մա­կեր­պել այս կամ այն կայ­քե­րի նկատ­մամբ... Հա լավ, ախր տխմա­րու­թյանն էլ աս­տի­ճան կա: Գե­րա­գույն գլխա­վոր ֆեյ­քե­րը, որ չորս տա­րի հա­մա­կարգ­չի ստեղ­նա­շա­րի վրա ինք­նա­հաս­տատ­վե­ցին, որ չորս տա­րի ֆեյ­քե­րով մեր հա­սա­րա­կու­թյան շրջա­նակ­նե­րում սո­վո­րա­կան դարձ­րին հայ­հո­յելն ու բամ­բա­սե­լը, հի­մա եկել, Հան­րա­պե­տա­կա­նին ասում են ֆեյք: Հան­րա­պե­տա­կան­նե­րը միշտ բաց, առանց դի­մակ­նե­րի հատ առ հատ դեմք­նե­րիդ շպրտել են ինչ պետք է եղել, որով­հե­տեւ մենք չենք վա­խե­նում ճշմար­տու­թյու­նը բարձ­րա­ձայ­նե­լուց, ի տար­բե­րու­թյուն ֆեյ­քե­րի ՊՈ­ԱԿ-ով իշ­խա­նու­թյու­նը պա­հող­նե­րի»: Դե ինչ, Նի­կո­լի «չա­գու­ջը» մեծ ճաք է տվել, բայց թի­մը դա չի զգում...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

Report Page