ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Հի­շո՞ւմ եք, երբ նոր-նոր Երե­ւա­նի փո­ղոց­նե­րում հայտն­վե­ցին «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյան» պա­րեկ­նե­րը, սոց­ցան­ցե­րում նրանց ան­մի­ջա­պես կնքե­ցին ՊԱՏ­ՐՈՒ­ԼՕՂ­ԼԻ­ՆԵՐ: Ոմանց դա թվում էր ան­տե­ղի չա­րախն­դու­թյուն, բայց արի ու տես, որ ժա­մա­նա­կը զար­մա­նա­լի­ո­րեն հաս­տա­տեց դրա ճշմար­տա­ցի­ու­թյու­նը: Այս­պես, Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ակ­տի­վիստ Ար­թուր Թով­մա­սյա­նը նկա­տել է, որ նրանք օժտ­ված են այ­լան­դակ սիմ­վո­լի­կա­յով. «Հար­գե­լի հայ­րե­նա­կից­ներ, տե­սե՞լ եք «բա­րե­փոխ­ված» պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի հա­մազ­գես­տի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դրո­շի էք­զիս­տեն­ցի­ալ «ոճա­վոր­ված» տար­բե­րա­կը: Խնդրեմ, ու­շա­դիր նա­յեք եւ հա­մոզ­վեք, թե ոնց են պղծել ու աղա­վա­ղել ՀՀ պե­տա­կան դրո­շը` սեւ ժա­պա­վե­նով «խաչ քա­շել» մեր պե­տա­կա­նու­թյան վրա: Սա է սրանց իրա­կան ու ան­հայ­րե­նիք դեմ­քը, մի զար­մա­ցեք: Մար­դիկ «բա­րե­փո­խել» են` փաս­տա­ցի թա­ղե­լով պե­տա­կան խորհր­դա­նի­շը, կամ ավե­լին ասեմ` ի՞նչ էիք սպա­սում ամե­րի­կա­նե­րում Սո­րոս պա­պի փո­ղե­րով կայ­ֆա­վատ եղած Դան­չո­յից, կամ նրա հո­վա­նա­վոր, երկ­րի ներ­քա­ղա­քա­կան կյան­քում ակն­հայտ երանգ ստեղ­ծող «ժո­ղովր­դա­վա­րու­թյուն սի­րող» դես­պա­նից: Հար­գար­ժան արեւմ­տյան մի­ջազ­գա­յին ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, հի­շե՛ք, ձեր ան­տար­բե­րու­թյո՛ւնը Նի­կո­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի շար­ժիչ ուժն է»: Ար­թուր Թով­մա­սյա­նի վրդով­մուն­քը մի­ան­գա­մայն տե­ղին է, քան­զի սիմ­վոլ­ներն են կա­ռա­վա­րում աշ­խար­հը:

Ի դեպ, անդ­րա­դառ­նա­լով մետ­րո­յում Ար­ցա­խի դրո­շի պատ­կեր­նե­րը քե­րե­լու նող­կա­լի տե­սա­րա­նին, պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն իրա­վա­ցի­ո­րեն նկա­տում է. «Փա­շի­նյա­նա­կան խմբե­րը կար­ծում են, որ պե­տա­կան խորհր­դա­նիշ­ներ պղծե­լով` պաշտ­պա­նում են իրենց կուռ­քին: Դրոշ ճղող­նե­րը, խորհր­դա­նիշ­ներ ատող­նե­րը իրենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով հայ հան­րու­թյա­նը հի­շեց­նում են իրենց գլխա­վոր առա­քե­լու­թյան մա­սին` ոչն­չաց­նել այն ամե­նը, ինչ կապ­ված է պե­տա­կա­նու­թյան, ազ­գի, ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ: Այս հա­մա­տա­րած խայ­տա­ռա­կու­թյու­նը պետք է կանգ­նեց­նել: Չեմ հոգ­նի կրկնե­լուց, որ սա մի­այն Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման իրա­վուն­քի իրաց­ման, Ար­ցա­խի մեր հայ­րե­նա­կից­նե­րի անվ­տան­գու­թյան ապա­հով­ման հարց չի, սա Հա­յաս­տա­նի ԹՐՔԱ­ՑՈՒ­ՄԸ կան­խե­լու պայ­քար է»: Ասենք ավե­լին` Ար­ցա­խի դրո­շը զար­մա­նա­լի­ո­րեն կա­րող է ծա­ռա­յել որ­պես գերճշգ­րիտ ԴՆԹ թեստ, որն անվ­րեպ բա­ցա­հայ­տում է բո­լոր ծպտյալ թրքա­րյուն­նե­րին, քան­զի նրանք այդ դրո­շից խրտնում են, ինչ­պես դի­վա­հար­նե­րը` խուն­կից:

Մեկ­նա­բա­նե­լով բրյու­սե­լյան խայ­տա­ռա­կու­թյու­նը` դեմ­քի եր­ջա­նիկ ար­տա­հայ­տու­թյամբ «գլխա­վոր աներ­ձագ» ՀՐԱ­ՉՅԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ հայ­տա­րա­րել է` լավ ճա­նա­պար­հով ենք գնում. «Էն ագ­րե­սի­ան, որը կար, պա­տե­րազմ, փո­խա­րին­վում է երկ­խո­սու­թյամբ, իրար հետ խո­սե­լով, եւ կար­ծում եմ, որ որ­քան շատ լի­նեն նման հան­դի­պում­նե­րը, այն­քան մեզ օգուտ կլի­նի դրա­նից»: Հի­մա Հրա­չի­կը զար­մա­նա­լի­ո­րեն ու­զում է հա­մո­զել, որ թուր­քի կող­մից Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի անա­րյուն կլա­նու­մը շատ ավե­լի հա­ճե­լի պրո­ցես կլի­նի, քան դրան դի­մադ­րելն ու «զուր տե­ղը» բռնու­թյան են­թարկ­վե­լը: Իր տե­սան­կյու­նից, իհար­կե, Հրա­չի­կը ճիշտ է. ցան­կա­ցած դի­մադ­րու­թյուն նա­խե­ւա­ռաջ են­թադ­րե­լու է Նի­կո­լի հե­ռա­ցում, ինչն ինք­նա­բե­րա­բար հան­գեց­նե­լու է հրա­չիկ­նե­րի կա­րի­ե­րա­յի վախ­ճա­նին: Սրանց ին­չի՞ն են պետք Ար­ցախն ու Հա­յաս­տանն այն դեպ­քում, երբ իրենց մի­ակ սրբու­թյու­նը փողն է` շատ փո­ղը, որը ձեռք բե­րե­լու հա­մար էլ հար­կա­վոր է իշ­խա­նու­թյուն, որն իրենց տա­լիս է կա­պի­տու­լյան­տը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page