ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ՁԵՌ­ՔԸ ՓՐՓՈՒՐ­ՆԵ­ՐԻ՞Ց Է ԳՑՈՒՄ

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ ՁԵՌ­ՔԸ ՓՐՓՈՒՐ­ՆԵ­ՐԻ՞Ց Է ԳՑՈՒՄ



«Մենք հանձ­նա­ռու ենք օգ­նել հայ ժո­ղովր­դին կա­ռու­ցե­լու այն­պի­սի ապա­գա, որի հիմ­քում ընդ­հա­նուր ժո­ղովր­դա­վա­րա­կան ար­ժեք­ներն են ու այն ճա­նա­պար­հը, որ հայ ժո­ղո­վուրդն ընտ­րեց 2018 թվա­կա­նին եւ մեկ ան­գամ եւս վե­րա­հաս­տա­տեց 2021 թ. խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ»,- ԱՄՆ դես­պա­նի այդ խոս­քից հան­րու­թյու­նը կա­տա­ղած եւ հի­աս­թափ­ված է, զի դա նշա­նա­կում է 100% զո­րակ­ցու­թյուն ՔՊ-ական խուն­տա­յին: Եվ հարց է ծա­գում` այդ ի՞նչ է խոս­տա­ցել Նի­կոլն ամե­րի­կա­ցի­նե­րին, որ նրան փրկու­թյան հույս են տա­լիս:

SHAME ON YOU, AMERICA!

Դես­պան Թրեյ­սիի խոս­քից գա­զա­զել է նա­եւ Ամե­րի­կա­յի Հայ դա­տի հանձ­նա­խում­բը եւ հի­շա­տա­կե­լով դես­պա­նու­հու բո­լոր մեղ­քե­րը` թվով 15, առա­ջար­կել է Բայ­դե­նին դես­պա­նա­փո­խու­թյուն անել: Բայց մի­ա­ժա­մա­նակ տար­բեր ԱԺԲ-ատիպ շրջա­նակ­նե­րը հի­ա­ցած են դես­պա­նի հար­ցազ­րույ­ցով` պնդե­լով, որ այն շատ հա­յան­պաստ է: Դե հի­մա տես­նենք, բա­ցի «դե­ղե­լուց», դես­պա­նու­հին ին­չով է «եղել», կամ «եղե­լու» տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել. «Մենք շա­րու­նա­կում ենք կար­ծել, որ տա­րա­ծաշր­ջա­նի խա­ղաղ, ժո­ղովր­դա­վա­րա­կան եւ բա­րե­կե­ցիկ ապա­գա­յի հա­մար առանց­քա­յին է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան հետ կապ­ված կամ դրա­նից բխող բո­լոր չկար­գա­վոր­ված հար­ցե­րի բա­նակ­ցա­յին, հա­մա­պար­փակ եւ կա­յուն կար­գա­վո­րու­մը: Ժո­ղո­վուրդ­նե­րի ինք­նո­րոշ­ման իրա­վունքն առանց­քա­յին գոր­ծոն է, սա­կայն այս նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար մի­ակ մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սկզբուն­քը չէ, իսկ հա­կա­մար­տու­թյան հա­մա­պար­փակ կար­գա­վոր­ման հա­մա­տեքս­տում Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը` որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ, ճա­նա­չում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնակ­չու­թյան դե­րա­կա­տա­րումն իր ապա­գան որո­շե­լու հար­ցում»:

Ակ­նանջ շո­յող այդ խոս­քե­րը, որ վե­րա­բե­րում են մին­չեւ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի ստո­րագ­րումն առ­կա սկզբունք­նե­րին, խան­դա­վա­ռել են մեր ամե­րի­կա­մետ­նե­րին: Սա­կայն նրանք չնկա­տե­լու են տա­լիս դես­պա­նու­հու` Բրյու­սե­լում Նի­կո­լի կող­մից դա­վա­ճա­նու­թյան նոր հիմ­քեր ստեղ­ծե­լը ող­ջու­նե­լը. «Մենք ող­ջու­նե­ցինք վար­չա­պետ Փա­շի­նյա­նի եւ նա­խա­գահ Ալի­ե­ւի ապ­րի­լի 6-ին Բրյու­սե­լում կա­յա­ցած հան­դի­պու­մը որ­պես դրա­կան պահ` նա­խա­պատ­րաս­տե­լու խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը եւ ձե­ւա­վո­րե­լու երկ­կողմ հանձ­նա­ժո­ղով սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցի­ա­յի հար­ցով: Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը շա­րու­նա­կում է հանձ­նա­ռու լի­նել խա­ղաղ, ժո­ղովր­դա­վար եւ բա­րե­կե­ցիկ ապա­գա­յի կերտ­մա­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Ինչ­պես ապ­րի­լի 5-ին եր­կու երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ հե­ռա­խո­սազ­րույց­նե­րի ժա­մա­նակ նշեց պետ­քար­տու­ղա­րը` մենք շա­րու­նա­կում ենք խրա­խու­սել խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րի շա­րու­նա­կու­մը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ եւ վե­րա­հաս­տա­տում, որ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը պատ­րաստ է ներգ­րավ­վել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րին երկ­կողմ ձե­ւա­չա­փով եւ հա­մա­խոհ գոր­ծըն­կեր­նե­րի հետ, այդ թվում` որ­պես ԵԱՀԿ Մինս­կի խմբի հա­մա­նա­խա­գահ` տե­ւա­կան եւ հա­մա­պար­փակ խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու հար­ցում այդ երկր­նե­րին օգ­նե­լու նպա­տա­կով»:

Իսկ թե ին­չու, Ավե­տիք Չա­լա­բյա­նի խայ­տա­ռակ ձեր­բա­կա­լու­թյունն ան­տե­սե­լով, ամե­րի­կա­ցի­նե­րը հի­մա գո­նե խոս­քով զո­րակ­ցում են Նի­կո­լին` նման է, որ «շան գլու­խը» թաղ­ված է «Օմե­գա» Արա­րատ Միր­զո­յա­նի ամե­րի­կյան այ­ցի կու­լիս­նե­րում. «Հայ-ամե­րի­կյան ռազ­մա­վա­րա­կան երկ­խո­սու­թյու­նը մենք չենք դի­տար­կում սոսկ որ­պես կոնկ­րետ ար­դյունք­ներ ապա­հո­վե­լու մե­խա­նիզմ, այն նա­եւ բարձր մա­կար­դա­կում մեր եր­կու կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի մի­ջեւ երկ­խո­սու­թյան հար­թակ է, որի մի­ջո­ցով ընդգ­ծում ենք երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապնդ­ման մեր հանձ­նա­ռու­թյու­նը: Այս երկ­խո­սու­թյան շրջա­նա­կում մենք կա­րող ենք քննար­կել մեր փոխ­գոր­ծակ­ցու­թյան բազ­մա­թիվ բա­ղադ­րիչ­ներ` ինչ­պի­սիք են, օրի­նակ, տնտե­սա­կան բա­րե­կե­ցու­թյան ձե­ւա­վո­րու­մը, ար­դա­րա­դա­տու­թյան բա­րե­փո­խում­նե­րի առա­ջըն­թա­ցը, ժո­ղովր­դա­վա­րա­կան կա­յաց­ման ու մար­դու իրա­վունք­նե­րի խթա­նու­մը եւ պաշտ­պա­նա­կան ու անվ­տան­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ամ­րապն­դու­մը»:

Ահա այդ­պես, Նի­կո­լը մե՛կ ռուս­նե­րին է հա­վա­տար­մու­թյան եր­դում տա­լիս, մե՛կ ամե­րի­կա­ցի­նե­րին: Նման է, որ ամե­րի­կա­ցի­նե­րին տված այդ ստա­խո­սի եր­դու­մը նրանց փոքր-ինչ ավե­լի ար­ժա­նա­հա­վատ է թվա­ցել, քան Մոսկ­վա­յում «ցա­րի» առաջ ի ցույց աշ­խար­հի նի­կո­լա­կան ինք­նան­վաս­տա­ցու­մը:

«ԽԵ­ԼՈՔ ԳԱՌ» ՉԷ, ԵՐԿ­ԴԻ­ՄԻ ՍՏԱ­ԽՈՍ Է

Ի դեպ, Վա­շինգ­տո­նի հա­մար կա­րե­ւոր ֆի­գու­րի` Ավե­տիք Չա­լա­բյա­նի աբ­սուր­դա­գույն ցու­ցադ­րա­կան կա­լա­նա­վո­րումն էլ կա­րե­լի է ըն­կա­լել որ­պես Նի­կո­լի կող­մից Մոսկ­վա­յին ուղղ­ված հա­վա­տար­մու­թյան ժեստ: Սա­կայն Կրեմ­լում, նման է, որ այս ան­գամ «քվանշ» են արել կա­պի­տու­լյան­տի հա­վաս­տի­ա­ցում­նե­րը, քան­զի լույս աշ­խարհ են եկել խայ­տա­ռակ ար­տա­հոս­քեր, առ այն, որ նա մու­րա­ցել է ռու­սա­կան զի­նու­ժով հայ ժո­ղովր­դի հա­կա­դա­վա­ճա­նա­կան ըմ­բոս­տա­ցու­մը ճնշե­լը: Ու թե­եւ խուն­տան դա պաշ­տո­նա­պես հեր­քել է, սա­կայն ստա­խոս­նե­րի այս բո­լու­կի պա­րա­գա­յում հերք­ված ամեն ին­չը են­թա­կա է ման­րազ­նին ու­սում­նա­սի­րու­թյան:

Եվ այս­պես, ռու­սա­կան Baza Տե­լեգ­րամ ալի­քը (որը մաս­նա­գի­տա­նում է ար­տա­հոս­քե­րի ոլոր­տում), հղում անե­լով իր աղ­բյուր­նե­րին, հայտ­նել է Նի­կոլ Փա­շի­նյա­նի փոր­ձե­րի մա­սին` հա­մո­զե­լու Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան (ՀԱՊԿ) զոր­քեր ու­ղար­կել եր­կիր` ճնշե­լու բո­ղո­քի զանգ­վա­ծա­յին ցույ­ցե­րը Երե­ւա­նում: Ըստ հրա­պա­րակ­ման` Փա­շի­նյա­նը պաշ­տո­նա­կան հար­ցում է հղել ՀԱՊԿ-ին Մոսկ­վա­յում կազ­մա­կեր­պու­թյան գա­գաթ­նա­ժո­ղո­վի նա­խօ­րե­ին: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, ՌԴ մայ­րա­քա­ղաք կա­տա­րած այ­ցի ըն­թաց­քում կա­պի­տու­լյան­տը փոր­ձել է կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րից երաշ­խիք­ներ ստա­նալ, որ Հա­յաս­տան զորք կու­ղարկ­վի, եթե Երե­ւա­նում իրա­վի­ճա­կը զար­գա­նա Ղա­զախս­տա­նի իրա­դար­ձու­թյուն­նե­րի սցե­նա­րով: «Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մում Փա­շի­նյա­նի խնդրան­քը մերժ­վել է, իսկ նրան խնդրել են հետ վերց­նել հար­ցու­մը, հա­կա­ռակ դեպ­քում հայ­կա­կան կող­մին խոս­տա­ցել են պաշ­տո­նա­պես հա­նել օրա­կար­գից»,- ասել է Baza-ի աղ­բյուր­նե­րից մե­կը: Մեկ այլ զրու­ցա­կից էլ նշել է, որ Փա­շի­նյանն օգտ­վել է ՀԱՊԿ վեր­ջին գա­գաթ­նա­ժո­ղո­վի հրա­վե­րից` մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում փոր­ձե­լով զրու­ցել ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ, սա­կայն, ի վեր­ջո, «մերժ­վել է»: Ըստ աղ­բյու­րի` Փա­շի­նյա­նի հետ երկ­կողմ հան­դի­պու­մը տե­ղի է ու­նե­ցել մի­ջո­ցառ­ման ավար­տին. Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հինգ ժամ սպա­սել է Պու­տի­նի հետ հան­դիպ­մա­նը, բայց ի վեր­ջո ռուս զին­վո­րա­կան­նե­րի օգ­նու­թյամբ իր խնդի­րը լու­ծե­լու հա­վա­նու­թյուն չի ստա­ցել:

Ձեր նման­ներ խայ­տա­ռա­կել ռես­պուբ­լի­կա... Ստաց­վում է, որ սույն ստա­խո­սը Մոսկ­վա­յում փոր­ձել է «ֆռաց­նել» վեր­նա­խա­վին եւ մեր բա­րե­կիրթ եւ ար­ժա­նա­պա­տիվ ցու­ցա­րար­նե­րին նույ­նաց­նել ղա­զա­խա­կան ջար­դա­րար «մամ­բեթ­նե­րի» հետ, սա­կայն չեն հա­վա­տա­ցել, ցան­կու­թյուն էլ չու­նե­ին ըն­դա­ռա­ջել ստա­խոս «խա­լո­պին» եւ չե­ղած տե­ղից հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­ներ գե­նե­րաց­նել: Եթե Նի­կո­լը ինչ-ինչ հա­վաս­տի­ա­ցում­ներ հան­կարծ ստա­նար, ապա խուն­տան, հեր­քում­ներ գրե­լու փո­խա­րեն, կզբաղ­վեր արյու­նոտ բա­խում­ներ հրահ­րե­լով, ու Նի­կո­լը կփոր­ձեր մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ խփել` ռուս­նե­րի ձեռ­քով ճնշել ըմ­բոս­տա­ցու­մը, իսկ հե­տո իր քա­ղա­քա­կան ան­կո­ղի­նը բա­ցի թուր­քից, նա­եւ ամե­րի­կա­ցի­նե­րի հետ կի­սել... Բայց կար­ծես չի ստաց­վում այդ «շուստ­րի­ու­թյու­նը», եւ Շար­մա­զա­նո­վի ձե­ւա­կերպ­մամբ, էա­կան տար­բե­րու­թյուն կա 2018-ի եւ 2022-ի մի­ջեւ: 2018 -ի շար­ժու­մը` պե­տու­թյու­նը քան­դե­լու շար­ժում էր, իսկ 2022-ի շար­ժու­մը` պե­տու­թյու­նը պահ­պա­նե­լու: 2018-ի շար­ժումն ու­ներ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հո­վա­նա­վոր­ներ, իսկ 2022-ի շարժ­ման պատ­վի­րա­տուն հա­վա­քա­կան Հայն է: 2018-ի շարժ­ման մաս­նա­կից­ներն իրենց շար­ժու­մը հա­կադ­րում էին Ար­ցա­խյան շարժ­մա­նը, իսկ 2022-ի շար­ժու­մը` Ար­ցա­խյան շարժ­ման հեր­թա­կան փուլն է: 2018-ի շար­ժու­մից Ալի­ե­ւը հի­ա­ցած էր (իր իսկ խոս­քե­րով` աջակ­ցել է նույ­նիսկ), իսկ 2022-ի շար­ժու­մից` վա­խե­ցած:

Իսկ տեխ­նո­լո­գի­ա­նե­րը կա­րող են նման լի­նել, չէ՞ որ սուր դա­նա­կով հա­վա­սա­րա­պես հնա­րա­վոր է ինչ­պես մարդ մոր­թել, այն­պես էլ` հաց կտրել, դա­նա­կը սե­փա­կան կամք չու­նի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ



Report Page