ՓՈՒ­ՉԻԿ ՓՉՈՂ­ՆԵ­ՐԸ` ՆԻ­ԿՈ­ԼԱ­ՓՈՒ­ՉԻ­ԿԻ ԱՊԱ­ՎԵՆ

ՓՈՒ­ՉԻԿ ՓՉՈՂ­ՆԵ­ՐԸ` ՆԻ­ԿՈ­ԼԱ­ՓՈՒ­ՉԻ­ԿԻ ԱՊԱ­ՎԵՆ


Երբ Երե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան օրը` հու­նի­սի 1-ին, Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման` կա­նանց եւ երե­խա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ եր­թը մուտք գոր­ծեց Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ, «փոք­րիկ լա­ո­նե­րը», նրանց մայ­րիկ­նե­րը եւ ու­ղիղ եթե­րում եր­թը դի­տող քա­ղա­քա­ցի­նե­րը տե­սան Կուս­տու­րի­ցա­յի ֆիլ­մե­րին ար­ժա­նի սյու­ռե­ա­լիս­տա­կան տե­սա­րան` ձեր­բա­կալ­ված­նե­րի տե­ղա­փոխ­ման հա­մար նա­խա­տես­ված ոս­տի­կա­նա­կան մե­քե­նա­նե­րը զար­դար­ված են փու­չիկ­նե­րով, ոս­տի­կան­ներն էլ զբաղ­ված են փու­չիկ փչե­լով...

ՓՉԱՆ ԹՈ­ԴՈ­ՐՈՍ­ՆԵ­ՐԸ

Այդ հա­կաբ­նա­կան զար­դա­րան­քից տա­րած­վում էր տագ­նա­պա­լի էներ­գե­տի­կա` տես­նո­ղին թվում էր, որ կա­րող է երե­խա­նե­րի ձեր­բա­կա­լու­թյան տե­սա­րան տես­նի: Այդ­պի­սի բան, իհար­կե, չե­ղավ, սա­կայն գույնզ­գույն փու­չիկ­նե­րով զար­դա­րած բռնա­պե­տու­թյու­նը սիմ­վո­լիզմ ու­ներ` փու­չիկ է ե՛ւ սրանց իշ­խա­նու­թյու­նը, ե՛ւ այդ իշ­խա­նու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը: Դե կա­պի­տու­լյանտն ու նրա թի­մը հան­րահռ­չակ­վել են հենց որ­պես մեծ ստեր փչող­ներ, ու երե­ւի թե կա­րող են բա­ցել փչո­ցի­նե­րի ակա­դե­միա, ռեկ­տոր էլ կար­գել Արծ­րուն Հով­հան­նի­սյա­նին:

Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի սյուռ լու­սան­կար­ներն էլ ճշգրիտ բնու­թագ­րել է «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ ղե­կա­վար Նա­րեկ Սամ­սո­նյա­նը. «Այս նկա­րը խորհր­դան­շում է մեր երկ­րի իրա­կան վի­ճա­կը: Փու­չիկ է փչում դա­տա­խա­զու­թյու­նը, փու­չիկ են փչում կեղծ ցուց­մունք տվող ոս­տի­կան­նե­րը, փու­չիկ են փչում իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վոր­նե­րը, 3 տա­րի փու­չիկ փչեց հա­զա­րա­վոր ըն­տա­նիք­նե­րի դա­հի­ճը: Էս բո­լոր փչված փու­չիկ­նե­րը հեր­թով պայ­թե­լու են, բայց մի­այն այն ժա­մա­նակ, երբ հան­դի­պեն ասե­ղի, իսկ էդ ասե­ղը վերց­նող ու փու­չի­կին մո­տեց­նող է պետք... ժո­ղո­վուրդն էդ ասե­ղը լի­նե­լու բա­ցա­հայտ քայլ է արել, մնում է հա­ջորդ քայ­լը»:

Սամ­սո­նյա­նը նա­եւ կոնկ­րետ փչան Թո­դո­րո­սի օրի­նակ է ներ­կա­յաց­նում` հրա­պա­րա­կե­լով դրա լու­սան­կա­րը եւ ֆեյս­բու­քյան էջի հղու­մը. «Ծա­նո­թա­ցեք, Ոս­տի­կա­նու­թյան Երե­ւան քա­ղա­քի վար­չու­թյան քրե­ա­կան հե­տա­խու­զու­թյան բաժ­նի 6-րդ բա­ժան­մուն­քի (գրպա­նա­հա­տու­թյան բա­ժան­մունք) օպեր Արամ Գրի­գո­րյանն է: Նա սուտ ցուց­մունք է տվել Հայկ Սարգ­սյա­նի դեմ: Ըստ ցուց­մուն­քի` Արա­մը տե­սել է, թե ինչ­պես է Հայ­կը հար­վա­ծում եւ հայ­հո­յում տար­բեր ոս­տի­կան­նե­րի: Արամն էս ցուց­մուն­քի հա­մար ապա­գա­յում նստե­լու է, բայց մինչ այդ, Արա­մին պետք է հայտ­նի դարձ­նենք»: Նա­րեկ Սամ­սո­նյա­նը դրա­նով մատ­նան­շում է խուն­տա­յի մե­թո­դա­բա­նու­թյու­նը` բա­ցա­ռա­պես ոս­տի­կա­նի փչո­վի ցուց­մուն­քով կա­լա­նա­վո­րել այն մարդ­կանց, ում ատե­լու­թյու­նից դրդված կամ հա­նուն ժեխ-շո­ո­ւի մատ­նա­ցույց է անում Նի­կո­լը: Յու­րի Խա­չա­տու­րո­վի որ­դի Իգո­րին էլ են կա­լա­նա­վո­րել այդ նույն մե­թո­դա­բա­նու­թյամբ, եւ էլի շա­տե­րին:

Իսկ փչա­նու­թյան մասշ­տաբ­նե­րը եւ դրա տա­կան­քու­թյան խո­րու­թյու­նը, գրե­թե սա­տա­նա­յու­թյու­նը պարզ բա­ցատ­րում է հո­գե­բան Ալ­բերտ Նալ­չա­ջյա­նը, ով դա­վա­ճա­նու­թյան հո­գե­բա­նու­թյա­նը նվիր­ված ծա­վա­լուն աշ­խա­տու­թյու­նում գրում է. «Դա­վա­ճա­նը ներգ­րավ­վում է այդ գոր­ծի մեջ եւ այդ ճա­նա­պար­հով էլ ավե­լի առաջ գնա­լու ու­ժեղ մո­տի­վա­ցիա է ձեռք բե­րում: Նրա հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հո­գետ­րա­մա­բա­նու­թյու­նը այս­պի­սին է, զո­հին անհ­րա­ժեշտ է կրկին պատ­ժել: Դա անհ­րա­ժեշտ է ցույց տա­լու հա­մար, թե նա ինչ­քան վատն է ու վնա­սա­կար եւ ար­ժա­նի է, որ իրեն դա­վա­ճա­նել են: Զո­հին վար­կա­բե­կե­լիս շա­րու­նա­կում են նրան զա­նա­զան բա­ցա­սա­կան գծեր ու դրդա­պատ­ճառ­ներ վե­րագ­րել` դրա­նով իսկ հիմք ստեղ­ծե­լով կա­տար­ված դա­վա­ճա­նա­կան ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­դա­րաց­նե­լու հա­մար: Ստեղծ­վում է զո­հի բա­ցա­սա­կան կեր­պար, ին­չը եւ պետք էր դա­վա­ճա­նին` սե­փա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ար­դա­րաց­նե­լու հա­մար:

Հե­տաքրք­րա­կան է հե­տե­ւյա­լը. դա­վա­ճանն իր մատ­նու­թյան զո­հին շատ հա­ճախ հենց դա­վա­ճա­նա­կան դրդա­պատ­ճառ­ներ է վե­րագ­րում, այ­սինքն կա­տա­րում է այն, ինչ հո­գե­բան­ներն ան­վա­նում են պրո­յեկ­տիվ ատ­րի­բու­ցիա: Այդ­պես նա փոր­ձում է ապա­ցու­ցել, որ իր դա­վա­ճա­նու­թյունն ըն­դա­մե­նը պա­տաս­խան էր այն դա­վա­ճա­նու­թյա­նը, որ զոհն իբր պատ­րաստ­վում էր կա­տա­րել»:

Հի­մա պա՞րզ է, թե ին­չու է այդ­քան ջանք ու այդ­քան փող ծախս­վում այն զազ­րե­լի քա­րոզ­չու­թյան վրա, իբր ամեն ին­չում «նախ­կին­ներն» են մե­ղա­վոր, եւ իբր նրանք դա­վա­ճա­նել են Ար­ցա­խին դեռ մին­չեւ Ար­ցա­խյան շարժ­ման մեկ­նար­կը, «30 տա­րի դա­վա­ճա­նել են», եւ այլն: Եվ այդ քա­րոզ­չու­թյան հա­մար ստեղծ­վում է մեծ ցանց, ֆեյ­քե­րի հսկա­յա­կան ֆաբ­րի­կա­ներ, որ­պես­զի ամեն հա­յի հե­ռա­խո­սի, հա­մա­կարգ­չի, հե­ռուս­տա­ցույ­ցի մեջ մտնեն իրենց վիժ­ված­քա­յին ստե­րով:

ԿՐԻ­ՏԻ­ԿԱ­ԿԱՆ ԿԵ­ՏԸ ՄՈՏ Է

ՍԻՄ նա­խա­գահ Հայկ Բա­բու­խա­նյա­նը «Հա­յե­լի» ակում­բի եթե­րում հայ­տա­րա­րել է. «Արեւ­մուտքն ու Թուր­քի­ան 1,5 մի­լի­արդ են ծախ­սել Նի­կո­լի հե­ղա­փո­խու­թյան վրա»: Բնա­կան է, որ դրա զգա­լի մա­սը ծախս­վել է հենց ստա­խոս քա­րոզ­չու­թյան, ֆեյ­քե­րի սար­դոս­տայ­նի վրա, որը նա­եւ ծա­ռա­յեց­վել է ժեխ գե­նե­րաց­նե­լու եւ այդ ժե­խը հե­նա­րան դարձ­նե­լու վրա:

Քաղ­տեխ­նո­լոգ Կա­րեն Քո­չա­րյա­նը շա­րադ­րել է ԺԵԽ բա­ռի քա­ղա­քա­կան իմաս­տը.

1. Ժեխ - բի­ո­մաս­սա, որը մին­չեւ այ­սօր վստահ է, որ հաղ­թում ենք,

2. Ժեխ - բի­ո­մաս­սա, որը տաս­նյակ տա­րի­ներ 5000-10000 հա­զար դրա­մով ինք­նա­կամ եւ մեծ հա­ճույ­քով ծա­խել է իր ձայ­նը նախ­կին­նե­րին եւ հե­տո բո­ղո­քել վեր­ջին­նե­րից ու իր բախ­տից,

3. Ժեխ - բի­ո­մաս­սա, որի հա­մար Հայ­րե­նի­քը սկսվում եւ ավարտ­վում է իր տան դռան դե­մի շո­րով,

4. Ժեխ - բի­ո­մաս­սա, որի հա­մար հայ­կա­կան սե­րի­ալ­նե­րը, Ար­մեն­չի­կը, Հրա­գը եւ նման­նե­րը կյան­քի մի­ակ իմաստն են,

5. Ժեխ - բի­ո­մաս­սա, որը Լո­սում, Մոսկ­վա­յում, Փա­րի­զում նստած ինձ հա­մո­զում է, որ Հա­յաս­տանն այ­սօր աշ­խար­հի ամե­նա­լավ եր­կիրն է, բայց սպա­նես հետ չի գա իր «երա­զան­քի» Հա­յաս­տան...

Այդ բի­ո­մաս­սան դեռ 2021-ին ապա­հո­վեց ընտ­րու­թյուն­նե­րով Նի­կո­լի վե­րար­տադ­րու­թյու­նը, սա­կայն այ­սօր վա­խով սպա­սում է, թե ին­չով կա­վարտ­վեն ընդ­դի­մու­թյան հուժ­կու ակ­ցի­ա­նե­րը: Զի այդ տե­սա­կը ագ­րե­սի­վո­րեն գոր­ծում է, մի­այն եթե հաղ­թա­նա­կը երաշ­խա­վոր­ված է, այ­լա­պես վա­խե­նում է: Այժմ ինչ­պես կա­պի­տու­լյան­տա­կան խուն­տա­յին, այդ­պես էլ այդ բի­ո­մաս­սա­յին հա­կադր­ված են գի­տա­կից, կա­յա­ցած քա­ղա­քա­ցի­նե­րը, ով­քեր մեկ ամ­սում ար­դեն հար­մար­վել են ցան­ցա­յին պայ­քա­րին: Ըստ Գե­լա­փի` Երե­ւա­նում անց­կաց­ված հար­ցա­խույ­զի, 115 հա­զար մարդ մա­յի­սի 1-ից սկսած գո­նե մեկ ան­գամ մաս­նակ­ցել են ցույ­ցի, եր­թե­րի, հան­րա­հա­վաք­նե­րի, փո­ղոց են փա­կել եւ այլն: Եվ հաս­կա­նա­լի է, թե ինչ ար­դյունք կլի­նի, եթե այդ մար­դիկ մի­ա­ժա­մա­նակ դուրս գան փո­ղոց` Նի­կո­լի 2018-ի լե­ցուն հրա­պա­րակ­նե­րը պար­զա­պես կստվեր­վեն:

Իսկ հու­նի­սի 3-ի ար­տա­հերթ նիս­տը պար­զա­պես ծա­ռա­յեց­վում է որ­պես ջրբա­ժան` պարզ սկզբունք­նե­րի շուրջ հաս­կա­նա­լու, թե ով­քեր են հայ եւ չհայ: Հաշ­ման­դամ­նե­րի հնա­գույն կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Ար­մեն Ալա­վեր­դյա­նը տվել է սահ­մա­նում, թե ին­չու ան­կախ հա­մակ­րանք­նե­րից եւ հա­կակ­րանք­նե­րից պետք է մաս­նակ­ցել բո­ղո­քի ակ­ցի­ա­նե­րի. «Ես չեմ սի­րում Դի­մադ­րու­թյան շարժ­ման առաջ­նորդ­նե­րին:

Ես չեմ սի­րում նախ­կին նա­խա­գահ­նե­րին, մարզ­պե­տե­րին, քա­ղա­քա­պե­տե­րին...

Ես չեմ սի­րում որե­ւէ կու­սակ­ցու­թյան առաջ­նոր­դին:

Ես սի­րում եմ կնոջս, երե­խա­նե­րիս, հա­րա­զատ­նե­րիս, ըն­կեր­նե­րիս:

Սի­րում եմ Հայ­րե­նիքս:

Քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը սի­րե­լու հա­մար չեն: Նրանք գործ անե­լու հա­մար են: Իսկ մենք` հա­սա­րակ մար­դիկ, պետք է նրան­ցից պա­հան­ջենք կա­տա­րել այս գոր­ծը սի­րով, հո­գա­տա­րու­թյամբ եւ կոմ­պե­տենտ:

Ես պա­հան­ջում եմ բո­լոր վե­րոն­շյալ ՉՍԻՐ­ՎԱԾ գոր­ծիչ­նե­րից փրկել Հայ­րե­նիքս ու շե­նաց­նել այն: Այս պա­հան­ջով ես գա­լիս եմ Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րակ:

Իսկ ձեզ մոտ ո՞ր զգա­ցումն է ավե­լի ու­ժեղ. սեր Հայ­րե­նի­քի հան­դեպ, թե՞ հա­կակ­րանք քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հան­դեպ»:

Շարժ­ման մաս­նա­կից քա­ղա­քա­կան ու­ժե­րը հի­մա, իրենց ամ­բի­ցի­ա­նե­րով ու թե­րու­թյուն­նե­րով հան­դերձ, ծա­ռա­յում են որ­պես ցան­ցա­յին մե­նե­ջեր­ներ, ով­քեր պի­տի այդ ցան­ցով լու­ծեն թրքահ­պա­տակ­նե­րի խուն­տա­յի հե­ռաց­ման հար­ցը: Իրա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կսկսվի ավե­լի ուշ, եւ այն կու­նե­նա իշ­խա­նու­թյան հա­մար պայ­քա­րի բո­լոր ատ­րի­բուտ­նե­րը: Իսկ հի­մա դրա ժա­մա­նա­կը չի, հե­տո կկողմ­նո­րոշ­վենք` ով է դուր­ներս գա­լիս, իսկ ով` ոչ: Եվ մնում է հա­մա­ձայ­նել քա­ղա­քա­գետ Ալեն Ղե­ւոն­դյա­նի զգու­շաց­մա­նը.

– Որ­պես քա­ղա­քա­կան ռե­ա­լիզ­մը մո­տե­ցում դա­վա­նող մաս­նա­գետ` առա­ջին իսկ օրից ասել եմ` խնդի­րը քա­ղա­քա­կան լու­ծում չու­նի... խնդի­րը այլ դաշ­տում է լու­ծե­լի... իսկ մնա­ցա­ծը ռո­ման­տի­կա է, բա­րի ցան­կու­թյուն, քա­մի ու զգաց­մուն­քայ­նու­թյուն....ու հույս...

Վեր­ջում Salam Ermenistan ող­ջույ­նի ներ­քո դուք ինձ կա­սեք` դու ճիշտ էիր, մենք` սխալ, բայց դա առ­հա­սա­րակ ար­դեն էլ կա­րե­ւոր չի yoldash-ներ ջան... ի դեպ, դուք էդ­պես էլ չհաս­կա­ցաք, թե Ազա­տի­չը, կամ նա, ով գրեց իր այդ ելույ­թը նրա հոր­դո­րով, ին­չու էդ­պի­սի ձե­ւա­կեր­պում հնչեց­րին ու ում էր դա իրա­կա­նում ուղղ­ված:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

ՇԱ­ԲԱԹ­ՎԱ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՆԵԿ­ԴՈ­ՏԸ

Անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րի ըն­թաց­քում ոս­տի­կա­նա­կան բռնու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ակ­տի­վիստ, ազա­տա­մար­տիկ Ար­թուր Եղի­ա­զա­րյա­նի թե­թեւ ձեռ­քով շրջա­նա­ռու­թյան մեջ մտավ այս անեկ­դո­տը.

 Ոս­տի­կա­նա­կան բազ­մա­ու­ղե­ւոր մե­քե­նա­յով մի խումբ խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի տա­նում են բա­ժին: Երբ անց­նում են սու­պեր­մար­կետ­նե­րից մե­կի կող­քով, բեր­ման են­թարկ­ված­նե­րից մե­կը հան­կար­ծա­կի սկսում է բարձր ձայ­նով գո­չել.

– Վա­րո՛րդ, վա­րո՛րդ, մի հատ այս­տեղ պա­հիր, շուտ պա­հիր, շո՛ւտ:

Ու­ղեկ­ցող ոս­տի­կան­նե­րից մե­կը կար­ծում է, թե նա վատ է զգում, հարց­նում է.

– Ի՞նչ է եղել, ին­չո՞ւ պա­հի:

– Հի­շե­ցի, որ այ­սօր 20-րդ ան­գամ եմ բեր­ման են­թարկ­վում, հո­բե­լյա­նա­կան թիվ է, մի հատ տորթ վերց­նեմ, նոր բա­ժին գնանք:

 

Report Page