ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


«Կա­րող եմ ասել, որ այս ամ­բողջ ըն­թաց­քում ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րը եւ բո­լո­րը առ­հա­սա­րակ գոր­ծում են խիստ ժո­ղովր­դա­վա­րա­կան օրենք­նե­րի տա­ռին հա­մա­ձայն, իրենց ծա­ռա­յու­թյու­նը իրա­կա­նաց­նում են ամե­նայն պատ­շա­ճու­թյամբ»,- լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ասաց առող­ջա­քան­դու­թյան նա­խա­րա­րու­հի ԱՆԱ­ՀԻՏ ԱՎԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ` շեշ­տե­լով. «Պետք է նշել, որ իս­կա­պես եր­բեմն զար­մա­նում եմ մեր ոս­տի­կան­նե­րի համ­բե­րու­թյան եւ նրանց պինդ նյար­դե­րի վրա, նրանք փայ­լուն ծա­ռա­յու­թյուն են իրա­կա­նաց­նում, նա­եւ շնոր­հա­կա­լու­թյուն եմ հայտ­նում նրանց»: Ստաց­վում է, որ ե՛ւ իր բուն մաս­նա­գի­տու­թյուն իրա­վա­բա­նու­թյու­նից, ե՛ւ բժշկու­թյու­նից հե­ռու այդ տի­կի­նը զար­մա­նա­լի­ո­րեն գոհ ու շնոր­հա­կալ է հու­նի­սի 3-ի թրքա­բա­րո ծե­ծու­ջար­դի հա­մար, որի հե­տե­ւան­քով բու­ժօգ­նու­թյան է դի­մել առա­վել քան 60 մարդ... Բռունց­քով դեմ­քին, քա­ցով կո­ղե­րին, մա­հակ­նե­րով գլխին` դրա՞ հա­մար է ոս­տի­կան­նե­րին շնոր­հա­կալ Անա­հիտ Ավա­նե­սյա­նը: Դե ինչ ասես, մնում է մաղ­թել, որ ոս­տի­կան­ներն այդ­պի­սի «փայ­լուն ծա­ռա­յու­թյուն» իրա­կա­նաց­նեն հենց տիկ­նոջ եւ նրա մեր­ձա­վոր­նե­րի նկատ­մամբ...

Իսկ ոչ բա­րով Էկո­նո­մի­կա­յի նա­խա­րար ՎԱ­ՀԱՆ ՔԵ­ՐՈ­ԲՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներ է թա­փում` նշե­լով, որ եթե Գո­րիս-Կա­պան ճա­նա­պար­հի մի հատ­վածն Ադր­բե­ջա­նով չանց­ներ, ապա առեւտ­րաշր­ջա­նա­ռու­թյունն ավե­լի մեծ կլի­ներ: Դե եթե դուք թրքահ­պա­տակ չլի­նե­իք, շատ ու շատ բա­ներ այլ կերպ կլի­նե­ին... Դրա առն­չու­թյամբ քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ Արեգ Բար­սե­ղյա­նը հեգ­նան­քով նկա­տում է. «Չեք պատ­կե­րաց­նի, բայց առա­քի­չը եր­բեմն-եր­բեմն ճիշտ բա­ներ էլ է ասում: Գու­ցե­եւ «իշ­մար» է տա­լիս, որ ապ­րան­քաշր­ջա­նա­ռու­թյու­նը գնա­լով ավե­լի է պա­կա­սե­լու ու զրո­յա­նա, քա­նի որ սրանք պատ­րաստ­վում են Ադր­բե­ջա­նին հանձ­նել այլ միջ­պե­տա­կան մայ­րու­ղի­նե­րի շատ կա­րե­ւոր հատ­ված­ներ: Բայց դուք մի տխրեք, մի վհատ­վեք, չէ՞ որ շու­տով կբաց­վեն սահ­ման­նե­րը եւ Թուր­քի­ա­յից կներկր­վի շատ էժան լո­լիկ, ելակ, գի­լաս, բեն­զին: Շատ շու­տով Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյունն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված կլի­նի Ադր­բե­ջա­նից ու Թուր­քի­ա­յից ներկր­վող ապ­րանք­նե­րից»:

ՌԴ Անվ­տան­գու­թյան խորհր­դի փոխ­նա­խա­գահ, «Եդի­նա­յա Ռո­սիա» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ ԴՄԻՏ­ՐԻ ՄԵԴ­ՎԵ­ԴԵ­ՎԸ պա­տաս­խա­նել է Telegram-ում իր գրա­ռում­նե­րի առանձ­նա­հա­տուկ կոշ­տու­թյան մա­սին հար­ցին, որը շա­տե­րին զար­մաց­րել է: Նա հայ­տա­րա­րել է, որ ատում է «սրի­կա­նե­րին ու տա­կանք­նե­րին», ով­քեր «Ռու­սաս­տա­նի մահն են ու­զում»: Մի­ա­ժա­մա­նակ, Մեդ­վե­դե­ւը չի պար­զա­բա­նել, թե կոնկ­րետ ում մա­սին է խոս­քը: Ամե­նից հա­ճախ ԱԽ փոխ­նա­խա­գա­հը բա­ցա­սա­բար է գրում Ուկ­րա­ի­նա­յի, Եվ­րա­մի­ու­թյան եւ ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­սին: «Մար­դիկ ինձ հա­ճախ են հարց­նում, թե ին­չու են իմ Telegram-ի գրա­ռում­ներն այդ­քան դա­ժան: Պա­տաս­խանն այն է, որ ես ատում եմ նրանց: Նրանք սրի­կա­ներ են եւ տա­կանք­ներ: Մեր` Ռու­սաս­տա­նի մահն են ու­զում: Եվ քա­նի դեռ ողջ եմ, ամեն ինչ կա­նեմ, որ դրանք ան­հե­տա­նան»,- գրել է ՌԴ Անվ­տան­գու­թյան խորհր­դի ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լը: Դե ինչ, պա­րոն Մեդ­վե­դե­ւից օրի­նակ վերց­նենք եւ նույն­քան կոշ­տու­թյամբ ատենք Հա­յաս­տա­նի եւ հա­յու­թյան ար­տա­քին եւ ներ­քին թշնա­մի­նե­րին: Ատենք ավե­լին, քան ատում ենք մեր չսի­րած քա­ղա­քա­կան գործ­չին, մեր ավե­լի հա­ջո­ղակ հա­րե­ւա­նին: Սա­կայն դա բա­վա­րար չէ` պի­տի սի­րենք մեր եր­կիրն ավե­լին, քան ատում ենք մեր չսի­րած կա­տե­գո­րի­ա­նե­րին: Այդ դեպ­քում մի­այն եր­կի­րը կա­զա­տագ­րենք թուր­քին ծա­ռա­յող գա­ղու­թա­յին ադ­մի­նիստ­րա­ցի­ա­յից:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page