Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»

Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»


ՆՐԱՆՑ ԼԱ­Ո­ՆԵՐՆ ԷԼ ԱՐԹ­ՆԱ­ՑԱՆ

ԱԳՆ-ից հայտ­նում են, որ Լա­ո­սի կա­ռա­վա­րու­թյու­նը խնդրում է «Դի­մադ­րու­թյան» շարժ­մանն ու­րիշ քայ­լերգ եր­գել, քան­զի իրենց քա­ղա­քա­ցի­ներն ար­դեն եր­կու ամիս քու­նու­դա­դար չու­նեն:

* * *

ՍԵ­ԶՈ­ՆԱ­ՅԻՆ ՄՈ­ՏԵ­ՑՈՒՄ

(ՍՈ­ՑԱՊ­ՆԱ­ԽԱ­ՐԱՐ ՆԱ­ՐԵԿ ՄԿՐՏՉՅԱ­ՆԻ` ՇՎԵՅ­ՑԱ­ՐԻ­Ա­ՅԻ ԴԵՍ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԳՈՐ­ԾԵ­ՐԻ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ՎՈՐ ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱ­ՏԱՐ ՎԵՌ­ՆԵՐ ԹՈՒ­ԹԻ ՀԵՏ ՀԱՆ­ԴԻ­ՊԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄ­Բ)

Գյուղ­նա­խա­րա­րու­թյու­նից հայտ­նում են, որ սո­ցապ­նա­խա­րա­րը թթի սե­զո­նին հան­դի­պում է Թու­թի հետ, իսկ դդմի սե­զո­նին` Թավ­շյա Դդու­մի հետ:

* * *

ՊԱ­ՏԱՍ­ԽԱ­ՆԻ ԻՐԱ­ՎՈՒՆ­ՔՈՎ

Ըստ Հո­վիկ Աղա­զա­րյա­նի` «Քա­ղա­քա­ցի­ա­կան պայ­մա­նա­գի­րը» ու­զում է, որ Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կում իշ­խա­նա­փո­խու­թյուն լի­նի:

* * *

ՓՈՒ­ԼԱ­ՅԻՆ ՏԱՐ­ԲԵ­ՐԱ­ԿՈՎ

(Վ­ՐԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԵՎ ԵՎ­ՐԱ­ՄԻ­ՈՒ­ԹՅԱՆ ԴՐՈՇ­ՆԵ­ՐԸ ԱՅ­ՐԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄ­Բ)

Ըստ ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան` Արեւ­մուտ­քը սկզբից ֆի­նան­սա­պես աջակ­ցեց Վրաս­տա­նի ժո­ղովր­դին, իսկ հի­մա` ԼԳԲՏ հա­մայն­քին:

* * *

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՖԵ­ՆՈ­ՄԵՆ

Ըստ մի­ջազ­գա­յին տնտե­սա­գետ վեր­լու­ծա­բան­նե­րի` տնտե­սա­կան հրաշք Հա­յաս­տա­նում՝ երե­ւան է եկել դո­լա­րի հա­մար­ժե­քը. ինչ­քան դո­լա­րը էժա­նա­նում է, այն­քան հայ­կա­կան կար­տո­լը թան­կա­նում է:

* * *

СТАВКИ СДЕЛАНЫ, ГОСПОДА!

(ԱՐ­ՄԱՆ ԹԱ­ԹՈ­ՅԱ­ՆԻ՝ 81% ՌԵՅ­ՏԻՆԳ ՈՒ­ՆԵ­ՆԱ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ քա­ղա­քա­կան կա­զի­նո­յի կրու­պյե­նե­րի` տո­կոս­նե­րի վե­րա­բե­րյալ որո­շում ըն­դու­նող­ներն ինչ­քան ու­զեն, էն­քան տո­կոս էլ կխփեն:

* * *

ՌԵՏ­ՐՈ

– А я иду ша­гаю по Еревану...

* * *

ՓՈՐՁ­ՎԱԾ ԱՂ­ՎԵ­ՍԸ ԵՐ­ԿՈՒ ԹԱ­ԹՈՎ Է ԹԱ­ԿԱՐԴ ԸՆԿ­ՆՈՒՄ

(ԶԱ­ՐԵՀ ՍԻ­ՆԱ­ՆՅԱ­ՆԻՆ ԼՈՍ ԱՆ­ՋԵ­ԼԵ­ՍՈՒՄ ԽԱՅ­ՏԱ­ՌԱԿ ԱՆԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Գլեն­դե­լից Հա­յաս­տան խո­պան եկած Զա­րե­հը գնա­ցել է Լո­սը, ըն­կել է փո­սը:

* * *

ՏԱ­ԿԻՑ ԾԱ­ԽԵ­ԼԸ ԲՈ­ԼՈ­ՐԻՑ ՄՈ­ԴԱ­ՅԻԿ Ա

Առեւտ­րի հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նից հայտ­նում են, որ Լֆի­կի՝ Երե­ւան Սի­թի սու­պեր­մար­կետ­նե­րի նկուղ­նե­րից առանց ակ­ցի­զի սի­գա­րետ վա­ճա­ռե­լը օրի­նա­կան է, դա ուղ­ղա­կի օդա­նա­վա­կա­յա­նի «դյու­թիֆ­րիի» ֆի­լի­ալն ա:

* * *

ԿԳԲ-Ի «ՊԱԴ­ՎԱ­ԼՈՒՄ»

Ըստ չար լե­զու­նե­րի` ԱԱԾ-ն լա­ո­յին զարթ­նե­լուց հե­տո ան­մի­ջա­պես բեր­ման է են­թար­կել:

Report Page