ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Տխրահռ­չակ «դոկ­տոր մահ» ԱՐ­ՍԵՆ ԹՈՐՈ­ՍՅԱ­ՆԸ կրկին աչ­քի է ըն­կել զար­մա­նա­լի բամ­բա­սան­քով: Առող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն ավե­րած սույն առանձ­նյա­կը, ընկ­նե­լով երկ­նա­գույն երազ­նե­րի գիր­կը, եզ­րա­հան­գել է, թե ընդ­դի­մու­թյան պայ­քա­րի շա­րու­նա­կա­կա­նու­թյան պատ­ճա­ռը սե­փա­կան դեմքն ինչ-որ կերպ փրկելն է. «գո­յու­թյուն չու­նե­ցող» ընդ­դի­մու­թյունն իբր ըն­կել է իր իսկ լա­րած թա­կար­դի մեջ: Իրա­կա­նում օրերս կա­ռա­վա­րա­կան ամա­ռա­նո­ցի շուր­ջը կա­տար­վա­ծը փաս­տում է տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռա­կի մա­սին. ընդ­դի­մու­թյան պայ­քա­րը չի նա­հան­ջում, ցույ­ցե­րի մաս­նա­կից­նե­րը չա­փա­զանց սկզբուն­քա­յին են տրա­մադր­ված, գա­ղա­փա­րազրկ­վում է խուն­տան` չկա­րո­ղա­նա­լով ար­դա­րաց­նել իրենց գո­յու­թյու­նը կա­ռա­վա­րա­կան առանձ­նատ­նե­րում: Բայց Թո­րո­սյան Ար­սե­նի բլթոց­նե­րի պատ­ճառ­նե­րը, իհար­կե, հաս­կա­նա­լի են. սրանք առն­վազն ներ­կա փու­լում վա­յե­լում են ԱՄՆ եւ ԵՄ խո­նարհ­վող դես­պա­նու­հի­նե­րի առե­րես աջակ­ցու­թյու­նը, ին­չը թույլ է տա­լիս անել այն, ին­չը մեկ այլ իրա­վի­ճա­կում հաս­տատ չէ­ին մար­սի: Իսկ հի­մա դեռ ոչ մի պե­տա­կան պաշ­տո­նյա, ոչ մի ու­ժա­յին կա­ռույ­ցի ղե­կա­վար, կարճ ասած` ոչ ոք պա­տաս­խա­նատ­վու­թյան չի են­թարկ­վել, խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի վրա հա­տուկ մի­ջոց­նե­րի կի­րառ­ման հա­մար: Եվ մին­չեւ 2018 թվա­կա­նը ժո­ղովր­դա­վա­րու­թյան հա­մար դոշ ծե­ծող­նե­րը բե­րան­նե­րը ջուր առած լուռ հե­տե­ւում են, թե ինչ­պես է բռնա­բար­վում իրենց սի­րած դե­մոկ­րա­տիա բա­ռը իր բո­լոր երանգ­նե­րով: Չէ՞ որ ցու­ցա­րար­նե­րի ջար­դը տե­ղի է ու­նե­ցել ԵՄ դես­պա­նա­տան հա­րե­ւա­նու­թյամբ: Բայց իր դերն է խա­ղում նա­եւ վա­խը` սրանք գի­տեն, որ նստե­լու են...

Փաս­տա­բան ԱՄ­ՐԱՄ ՄԱ­ԿԻ­ՆՅԱՆՆ էլ հեր­թա­կան ան­գամ փաս­տեց, որ ապօ­րի­նա­բար կա­լա­նա­վոր­ված Հայկ Սարգ­սյա­նի դեմ իրա­վա­պահ կո­չե­ցյալ­նե­րը ոչ մի ապա­ցույց չու­նեն. «Հար­գե­լի իրա­վա­պահ­ներ, ո՞ւր են խոս­տաց­ված տե­սա­նյու­թե­րը… չորս օր է «քնել չկա ռե­ժի­մով» ամ­բողջ ռե­սուր­սով փնտրում եք, չկա՞… վա՜յ, բա ի՞նչ եք անե­լու, բա չե­ղած բա­նը ո՞նց եք գտնե­լու, լավ բան չե­ղավ, ո՞վ քա­շեց… բա ո՞նց եք տա­կից դուրս գա­լու, ար­դեն ու­զում եք հի­շել չէ՞, թե ով առա­ջինն առա­ջար­կեց Հայ­կին բռնել, թե՞ առա­ջարկ չէր, հրա­հանգ էր… ճիշտ եք անում, էդ մա­սը հի­շո­ղու­թյան մեջ թարմ պա­հեք, առա­ջին պատ­մո­ղի նկատ­մամբ խրա­խու­սա­կան նորմ է կի­րառ­վե­լու… Մի խոր­հուրդ էլ ու այ­սօր վերջ. մատ­նիչ­նե­րի քա­նակն ավե­լաց­նե­լու կա­րիք չկա, անո­րակ են, թե ին­չու` հարց­րեք պա­րոն Ջհան­գի­րյա­նին»: Դե ինչ ասես, սրանք դեռ, ժո­ղովր­դի լեզ­վով ասած, «տաք» են, դեռ զար­մա­նա­լի­ո­րեն չեն ըմբռ­նել, թե ինչ­պես են բա­վա­կա­նին մոտ ապա­գա­յում իրենք «եր­գե­լու» քննիչ­նե­րի աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում:

Գի­նին շառ է, շառ... Գի­նու փա­ռա­տո­նին ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԸ եկել էր այն­պի­սի թիկ­նա­զո­րով, որ երե­ւի թե այդ­տեղ ներ­կա մարդ­կան­ցից շատ էին: Իսկ ՀՀԿ-ական Ար­թուր Թով­մա­սյա­նի փաս­տարկ­մամբ. «Սա­րյան փո­ղո­ցում կա­պի­տու­լյանտ նի­կո­լի հետ նկար­վել են. 1. տե­ղի ազ­գու­րած ան­հայ­րե­նիք­նե­րը, 2. պե­տա­կան մար­մին­նե­րում աշ­խա­տող­նե­րը (բե­րո­վի), 3. Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից թռած լի­բե­րաստ նա­վալ­նիստ­նե­րը, 4. Ուկ­րա­ի­նա­յից թռած լի­բե­րաստ դա­սա­լիք­նե­րը»: Մենք կա­վե­լաց­նենք նա­եւ` հա­տու­կենտ իրան­ցի եւ հնդիկ տու­րիստ­նե­րը: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն Նի­կո­լից հետ չեն ընկ­նում նրա երկր­պա­գու­նե­րը: Նրան­ցից մե­կը Ֆեյս­բու­քում գրել է. «Եր­կար մտա­ծե­ցի` գրել-չգրել, բայց որո­շե­ցի գրել: Մեր առաջ­նոր­դին կե­րանք»: Խոս­քը ոչ թե Նի­կո­լի մարմ­նի մա­սին է` չնա­յած ֆա­նատ­նե­րը մի օր էլ դրան կհաս­նեն, այլ կա­պի­տու­լյան­տի պատ­կե­րով տոր­թի... Այ­սինքն, զար­մա­նա­լի­ո­րեն ստաց­վում է, որ Նի­կո­լը ոչ թե փա­խել է, այլ` կեր­վել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page