ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ՎԱ­ՃԱ­ՌՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉԿԱ­ՍԵՑ­ՆՈՂ­ՆԵ­ՐԸ ՊԱՏԺ­ՎՈՒՄ ԵՆ ՄԱՀ­ՎԱՄԲ

ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ՎԱ­ՃԱ­ՌՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՉԿԱ­ՍԵՑ­ՆՈՂ­ՆԵ­ՐԸ ՊԱՏԺ­ՎՈՒՄ ԵՆ ՄԱՀ­ՎԱՄԲ


Կա­պի­տու­լյան­տը` որ­պես թուր­քա­կան օկու­պա­ցի­ոն վար­չա­կար­գի գլխա­վոր մե­նե­ջեր, նրա տե­րերն ու հո­վա­նա­վոր­նե­րը ահա­վոր շտա­պում են: Այն, ինչ հրա­պա­րակ­վեց Բրյու­սե­լում, մի­այն ամե­նա­ա­լար­կոտ­ներ ու ան­տար­բեր­նե­րը չեն վեր­լու­ծել, եւ բա­ցատ­րե­լու կա­րիք էլ չկա, որ դա մա­հա­ցու է մեր պե­տա­կա­նու­թյան հա­մար: Իսկ թե ինչ տեմպ են տվել այդ հա­յա­ջինջ ծրագ­րին` մա­յի­սի 24-ին Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջ­պե­տա­կան սահ­մա­նին տե­ղի է ու­նե­ցել փոխ­վար­չա­պետ­ներ Մհեր Գրի­գո­րյա­նի եւ Շա­հին Մուս­տա­ֆա­ե­ւի առա­ջին հան­դի­պու­մը` Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ սահ­մա­նա­զատ­ման եւ «սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան» հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ձե­ւա­չա­փով:

Այն, ինչ հա­րե­ւան պե­տու­թյուն­նե­րի մի­ջեւ տե­ղի է ու­նե­նում տա­րի­նե­րով, տաս­նա­մյակ­նե­րով, հի­մա սեղմ­վել, արա­գաց­վել է մին­չեւ շա­բաթ­ներ, օրեր, ան­գամ ժա­մեր... Եթե կա­պի­տու­լյան­տը տնից է, ապա երկ­րի ամեն ին­չը «բի­րի­քով» եւ էժա­նով չար­չի­ա­կան վա­ճառ­քի է հան­վում: Հան­րու­թյանն էլ որ­պես թմրեց­նող եւ ցա­վազր­կող կե­րակ­րում են ստի, կեղ­ծի­քի, մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րի այն­պի­սի դո­զա­նե­րով, որ զրա­հա­պատ ու­ղեղ է պետք դրան դի­մա­կա­յե­լու հա­մար: Զո­րօ­րի­նակ, Էր­դո­ղա­նը եւ նրա փոքր եղ­բայ­րը բա­ցե­ի­բաց ցնծում են, թե «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցը լուծ­վեց, իսկ ՀՀ ԱԽՔ-ը եւ այլք Ալի­ե­ւի հռչա­կած «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» «Հայ­կա­կան խաչ­մե­րուկ» են կո­չում ու վերջ, առաջ գնում: Քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյանն իրա­վա­ցի­ո­րեն նշում է. «Եվ կրկին` չեմ հա­վա­տում Ար­մեն Գրի­գո­րյա­նի այն հայ­տա­րա­րու­թյա­նը, թե Հա­յաս­տա­նի տա­րած­քում մի­ջանց­քա­յին տրա­մա­բա­նու­թյան ճա­նա­պարհ չի կա­րող գոր­ծել: Ասում է եւ հղվում Շառլ Մի­շե­լի հայ­տա­րա­րու­թյա­նը` նշե­լով իբր «տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի բաց­ման հա­մա­տեքս­տում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը վե­րա­բե­րել են սահ­մա­նա­յին, մաք­սա­յին հսկո­ղու­թյան, ճա­նա­պար­հա­յին վճար­նե­րի գանձ­ման, մի­ջազ­գա­յին տա­րանց­ման կազ­մա­կերպ­ման հար­ցե­րին»: Բայց մի կա­րե­ւոր հան­գա­մանք Ա. Գրի­գո­րյա­նը «չի նկա­տում»: Այն, որ ԵՄ խորհր­դի նա­խա­գա­հի հայ­տա­րա­րու­թյան մեջ ՀՀ եւ ԱՀ տա­րած­քով մի­ջազ­գա­յին տա­րանց­ման եւ ներ­պե­տա­կան տա­րանց­ման կազ­մա­կերպ­ման խնդիր­նե­րը որ­պես եր­կու տար­բեր հար­ցեր են ներ­կա­յաց­ված: Դրանք մեկ չեն եւ ան­գամ նույ­նա­կան չեն»:

Լրատ­վա­դաշտ նետ­ված պրի­մի­տիվ ստերն էլ այն­պի­սին են, որ մի­այն ծպտյալ թուր­քի այ­լա­սեր­ված ու­ղե­ղը կմո­գո­նի` իբր ՀՀ երկ­րորդ եւ եր­րորդ նա­խա­գահ­նե­րի «մի­լի­արդ­նե­րը» Արեւ­մուտ­քում կա­լան­վել են, իբր ընդ­դի­մու­թյունն ինք­նաս­պա­նա­բար խնդրել է Նի­կո­լին ու­ժով ցրել իրենց ցույ­ցե­րը, իբր Ալի­ե­ւի դիր­քո­րո­շու­մը Բրյու­սե­լում անս­պա­սե­լի դար­ձել է հա­յա­մետ, իբր Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը հէկ-երը վա­ճա­ռում է ազե­րի­նե­րին... Ո՞ր մեկն ասես, սրանք ստի ար­քա­ներ են: ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Աշո­տյանն էլ կա­պի­տու­լյան­տի աչ­քը խո­թեց հեր­թա­կան նեն­գա­միտ սու­տը. «Մեզ ֆռաց­նե­լու հա­մար բրյու­սե­լյան տխրահռ­չակ հայ­տա­րա­րու­թյան ճա­նա­պարհ­նե­րի «ապաշր­ջա­փակ­ման» թե­ման լղո­զե­լով` ասում են, թե «Նա­խի­ջե­ւա­նով ենք գնա­լու Երաս­խից մին­չեւ Մեղ­րի»: Այս ստա­խոս­նե­րը չեն հի­շում, որ ան­ցյալ տա­րի նույն Եվ­րո­պա­կան մի­ու­թյու­նը Հա­յաս­տա­նին առա­ջար­կել է 2.6 մլրդ եվ­րո­յի ներդ­րու­մա­յին փա­թեթ, որում, ու­շա­դի՛ր, կա առն­վազն 600 մլն եվ­րո ար­ժո­ղու­թյամբ Սյու­նի­քի ճա­նա­պարհ­նե­րի կա­ռուց­ման ծրա­գիր»: Դրա անգ­լե­րե­նից թարգ­մա­նու­թյունն այս­պի­սին է. «2-րդ ծրա­գիր. Կա­պի եւ սո­ցի­ալ-տնտե­սա­կան զար­գաց­ման խթա­նում. Հյու­սիս-հա­րավ մի­ջանցք.

Այս ուղ­ղու­թյամբ Եվ­րա­մի­ու­թյան ներդ­րու­մը կկենտ­րո­նա­նա Հյու­սիս-հա­րավ մայ­րու­ղու դե­ռեւս չկա­ռուց­ված հատ­ված­նե­րի, այդ թվում` Սի­սի­ան-Քա­ջա­րան ճա­նա­պար­հի վրա: Ներդ­րում­նե­րը նա­եւ կնե­րա­ռեն նա­եւ պլա­նա­վոր­ված աշ­խա­տանք հա­րա­վում նա­խա­տես­ված նոր` Սի­սի­ան-Քա­ջա­րան թու­նե­լի կա­ռուց­ման նպա­տա­կով: Ընդ­հա­նուր աջակ­ցու­թյու­նը գնա­հատ­վում է մին­չեւ 600 մի­լի­ոն եվ­րո: Այն նե­րա­ռե­լու է դրա­մաշ­նորհ­ներ, վար­կեր, երաշ­խիք­ներ, նվի­րատ­վու­թյուն­ներ»:

Եվ հաշ­վի առ­նե­լով, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ այ­լեւս չի հի­շա­տակ­վում, «Քա­ղա­քա­ցի­ա­կան գի­տակ­ցու­թյուն» ՀԿ նա­խա­գահ Նա­րեկ Սամ­սո­նյանն իրա­վա­ցի­ո­րեն նկա­տում է. «Բրյու­սե­լում փաս­տա­ցի հեր­թա­կան ան­գամ հո­ղա­տուն ի լուր աշ­խար­հի հայտ­նեց իր պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը` մեր անու­նից Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու: Ար­ցա­խը որ­պես սու­բյեկտ այ­լեւս գո­յու­թյուն չու­նի Արեւ­մուտ­քի դի­վա­նա­գի­տա­կան բա­ռա­պա­շա­րում: Շատ հնա­րա­վոր է, որ եկող ամս­վա­նից մեր բո­լո­րի մուտ­քը Ար­ցախ ար­գել­վի, որով­հե­տեւ հո­ղա­տուն Ար­ցա­խը Ադր­բե­ջա­նի մաս է ճա­նա­չում: Էս­քա­նից հե­տո մեզ` ընդ­դի­մու­թյա­նը շա՜տ կարճ ժա­մա­նակ է մնում իշ­խա­նա­փո­խու­թյուն անե­լու հա­մար, կամ մենք էլ ենք գրվե­լու պատ­մու­թյան էջե­րում հո­ղա­տո­ւի հետ նույն պի­տա­կով: Ար­դեն վա­ղուց, բայց հի­մա առա­վել եւս, իշ­խա­նա­փո­խու­թյան ցան­կա­ցած սցե­նար ՍԱՀ­ՄԱ­ՆԱԴ­ՐԱ­ԿԱՆ Է: Վա­ղը չէ մյուս օրն ար­դեն ուշ է լի­նե­լու...»:

Բնա­կա­նա­բար, մի­այն ստով ու կեղ­ծի­քով սրանք չեն բա­վա­րար­վում: Նա­եւ ըն­թա­նում է սիմ­վոլ­նե­րի պա­տե­րազմ: Եթե դեռ ամիս­ներ առաջ Հա­յաս­տա­նում դա ան­պատ­կե­րաց­նե­լի է, ապա այ­սօր տար­բեր մու­տանտ­ներ բա­ցե­ի­բաց քե­րում, պատ­ռում, պո­կում եւ այլ եղա­նակ­նե­րով պղծում են ՀՀ եւ Ար­ցա­խի դրոշ­նե­րը: Ու թե­եւ որոշ տգետ­ներ ըն­կա­լում են, թե «ընդա­մե­նը թուղթ են պո­կում», սա­կայն ցան­կա­ցած էթ­նո­հո­գե­բան կա­րող է բա­ցատ­րել, թե ինչ է նշա­նա­կում դրոշ փչաց­նե­լը... Նա­եւ` անուղ­ղա­կի են փչաց­նում, օրի­նակ` պա­րեկ­նե­րի թե­ւի շեւ­րոն­նե­րի վրա եռա­գույ­նի վրա սեւ շեր­տով խաչ քա­շե­լով: Կամ «տու­րիզ­մի նոր բրեն­դը», ուր Armenia բա­ռի բո­լոր տա­ռե­րը կոտրտ­ված են, ին­չը հի­աց­նում է տար­բեր սո­րո­սա­ծին­նե­րի, սա­կայն շո­կի են­թար­կում դի­զայ­նի եւ բրեն­դին­գի իրա­կան մաս­նա­գետ­նե­րի, ով­քեր այդ­տեղ Հա­յաս­տա­նը մաս­նա­տե­լու խորհր­դա­նիշ են տես­նում:

Ինչ վե­րա­բե­րում է քա­ղա­քա­ցի­նե­րին, ապա նրանք ընդ­դի­մու­թյու­նից վճռա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են սպա­սում, ընդ­դի­մու­թյունն էլ ժո­ղովր­դից ավե­լի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ակն­կա­լում, եւ քաղ­տեխ­նո­լոգ­նե­րը նշում են, որ հար­թա­կում կանգ­նած այս կամ այն գործ­չին կամ հրա­պա­րակ եկո­ղին «յախք» ասե­լուն տուրք տա­լով` վեր­ջում հրա­պա­րա­կը դա­տարկ կմնա...

Իսկ ժա­մա­նակ իրոք չկա, թշնա­մին եւ նրան ծա­ռա­յող հայ­րե­նա­վա­ճառ­նե­րը գոր­ծում են ամեն ժամ եւ ամեն րո­պե` մո­տեց­նե­լով Հա­յաս­տա­նի վեր­ջը: Հայ­րե­նա­վա­ճառ­նե­րին հան­դուր­ժե­լը պատժ­վում է մահ­վամբ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page