ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Այս օրե­րին ոս­տի­կա­նու­թյուն կո­չե­ցյա­լը բո­լո­րիս զար­մաց­նում է ոչ մի­այն իր դա­ժա­նու­թյամբ, այ­լեւ այն­պի­սի դրսե­ւո­րում­նե­րով, որոնք քա­ղա­քի տղեր­քը կո­չում են «մու­սը­ռա­կան պահ­վածք»: Այդ­պի­սի ար­գա­հա­տե­լի դրսե­ւո­րում­նե­րից մե­կը Յու­րի Խա­չա­տու­րո­վի որ­դու` ԻԳՈՐ ԽԱ­ՉԱ­ՏՈՒ­ՐՈ­ՎԻ ձեր­բա­կա­լու­թյունն է: Ինչ­պես գրում է քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը. «Ոս­տի­կա­նի հա­մազ­գեստ կրող ինչ-որ ստա­հա­կի ցուց­մուն­քով քիչ առաջ ձեր­բա­կա­լել են Իգոր Խա­չա­տու­րո­վին: Ասում են` իբր Իգո­րը հար­վա­ծել է ոս­տի­կան­նե­րից մե­կի դո­շին, որի ար­դյուն­քում վեր­ջինս գի­տակ­ցու­թյու­նը կորց­րել է: Որե­ւէ իրա­կան ապա­ցույց, որ Իգո­րը նման բան կա­րող է արած լի­նել, չկա: Ու չէր էլ կա­րող լի­նել. Իգորն իմ ըն­կերն է ու ես շատ լավ գի­տեմ նրա զուսպ, հա­վա­սա­րակ­շիռ ու կշռա­դատ­ված բնա­վո­րու­թյու­նը: Ոչ ոք նրան չէր կա­րող հու­նից հա­նել: Իսկ ին­քը շատ լավ գի­տակ­ցում է, թե ում դեմ է պայ­քա­րում, ինչ­պես ու ին­չի հա­մար... Ի՞նչ ասեմ, սա է այդ ոս­տի­կան­նե­րի ընտ­րու­թյու­նը. տղա­մարդ ու հայ լի­նե­լու փո­խա­րեն նա­խընտ­րել են Նի­կո­լի ստրու­կը դառ­նալ: Թե բա հար­վա­ծել է դո­շին, ու­շագ­նաց է եղել: Դե արի ու մի ասա` արա՛, որ Իգո­րը թքեր էլ ձեր դո­շին, էլի ու­շագ­նաց էիք լի­նե­լու»:

Իսկ ոս­տի­կա­նու­թյան կար­միր­ֆե­սա­վոր­նե­րին իր ցի­նիզ­մով զար­մա­նա­լի­ո­րեն որո­շեց գե­րա­զան­ցել այն­պի­սի հա­կա­հի­գի­ե­նիկ կեր­պար, ինչ­պի­սին է ՀՈՎԻԿ ԱԶՈ­ՅԱ­ՆԸ: Նա ոչ ավել, ոչ պա­կաս գրել է. «Բաց նա­մակ` նախ­կի­նում իշ­խա­նու­թյու­նը զավ­թած, այժմ ընդ­դի­մու­թյան աթոռ­նե­րը զբա­ղեց­րած, հայ­րե­նի­քը փրկե­լու քո­ղի տակ թաքն­ված, ամեն տե­սա­կի խո­սա­փող օգ­տա­գոր­ծած եւ փո­ղո­ցում ինք­նա­կա­պի­տու­լաց­ված քա­ղա­քա­ցի­նե­րին»: Ըն­թեր­ցո­ղից կան­խավ նե­րո­ղու­թյուն ենք խնդրում այդ կեղ­տոտ տեքս­տից մեջ­բե­րում­ներ անե­լու հա­մար, սա­կայն ներ­կա­յաց­նում ենք որ­պես լկտի­ու­թյան գե­րա­գույն դրսե­ւո­րում. «Նախ, դուք մո­ռա­ցել եք, որ մենք հի­շո­ղու­թյուն ու­նենք ու չենք մո­ռա­ցել ձեր մե­թոդ­նե­րը` սադ­րող, հայ­հո­յող, ահա­բե­կող, կա­շա­ռող ու կա­շառ­վող: Ասում եք, թե դուրս եք եկել պայ­քա­րի, որ­պես­զի հա­յին փրկեք թուր­քից` այդ նույն հա­յին թշնա­մա­բար ծե­ծե­լով, հայ­հո­յե­լով, ահա­բե­կե­լով, կա­շա­ռե­լով ու անար­գե­լով: Հայ­րե­նի­քի փրկու­թյուն, Հա­յաս­տան, պա­տիվ ու­նեմ բա­ռե­րի տակ թաքն­ված` պար­զա­պես, ու­զում էիք փրկել ինք­ներդ ձեզ դե յու­րե, հի­մա ար­դեն` դե ֆակ­տո»: Այո, մենք հի­շո­ղու­թյուն ու­նենք եւ շատ լավ ենք հի­շում, ինչ­պես էր 2008-ին քո կուռ­քը արյու­նոտ ան­կար­գու­թյուն­ներ սադ­րել եւ ճչում էր, որ Երե­ւանն ազա­տագ­րե­լու են «ղա­րա­բաղ­ցի տա­կանք­նե­րից»: Բայց վստա­հա­բար, շու­տով ազա­տագր­վե­լու ենք ձեր չհայ եւ չմարդ տե­սա­կից:

Իսկ հի­մա, ստեղ­նա­շա­րը սպիր­տով ախ­տա­հա­նե­լուց հե­տո անդ­րա­դառ­նանք մի տիկ­նոջ մերձ­քա­ղա­քա­կան խոս­քին, որը լսե­լիս հասց­րել ենք հի­շել բո­լոր հին անեկ­դոտ­նե­րը շի­կա­հեր­նե­րի մա­սին: Այդ ամե­նե­ւին ոչ իս­կա­կան շի­կա­հե­րը` ԱՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԸ, լծվել է Էդ­մոն Մա­րու­քյա­նից լու­սա­վոր կեր­պար կեր­տե­լու ան­հույս գոր­ծին, մաս­նա­վո­րա­պես. «Էդ­մոն Մա­րու­քյա­նի դես­պան նշա­նակ­վելն ըն­դուն­վել էր խան­դա­վա­ռու­թյամբ, նույ­նիսկ իշ­խա­նու­թյա­նը չհա­մակ­րող­ներն ասում էին` գո­նե խել­քը գլխին մարդ կա այն­տեղ»: Եվ սա դեռ քիչ էր, Անի Սամ­սո­նյա­նը հար­ձակ­վեց «Զարթ­նիր լաո» եր­գի վրա... Դե ինչ ասես, տի­կին, սա­ռը ջուր խմիր հանգս­տա­ցիր:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page