ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Տես­նո՞ւմ եք ոս­տի­կա­նու­թյան ԳՆԴԱ­ՊԵ­ՏԻ ու­սա­դիր­նե­րով այս կեր­պա­րան­քին: Սա­կայն զար­մա­նա­լո­րեն նա Նյու Յոր­քի ոս­տի­կա­նու­թյան գլխար­կով է: Ար­դյո՞ք ող­ջա­միտ որե­ւէ մե­կը կհա­վա­տա, որ ՀՀ ոս­տի­կա­նու­թյան գնդա­պե­տը կա­րող է ՀՀ ոս­տի­կա­նու­թյան գլխարկ չու­նե­նալ: Թե՞ դա ֆեյք ոս­տի­կան է, ում տվել են առա­ջին պա­տա­հած հա­մազ­գես­տը եւ ու­ղար­կել ցույց ցրե­լու: Ար­դյո՞ք քա­ղա­քա­ցի­նե­րը իրա­վունք չու­նեն կար­ծե­լու, որ դա ոչ թե ոս­տի­կան է, այլ ապօ­րի­նի գնդա­պե­տա­կան ու­սա­դիր­ներ դրած ելու­զակ: Ի դեպ, իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նը նկա­տում է. «Եր­կու շա­բաթ առաջ խո­սել եմ քրե­ա­կան օրենսգր­քով թույ­լատր­ված անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան մա­սին: Նա­խազ­գու­շաց­րել եւ հոր­դո­րել էի ոս­տի­կա­նու­թյա­նը, որ դա­դա­րեց­նի հան­ցա­վոր բռնու­թյուն­ներ կա­տա­րե­լը քա­ղա­քա­ցի­նե­րի նկատ­մամբ, քա­նի որ դա հղի է ծայ­րա­հեղ վտան­գով: Շա­րու­նա­կե­լու դեպ­քում քա­ղա­քա­ցի­ներն իրա­վունք կու­նե­նան դի­մել անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան... Ցա­վում եմ, որ ոս­տի­կա­նու­թյու­նը չլսեց հոր­դոր­ներս ու նա­խազ­գու­շա­ցում­ներս, այ­սօր ոս­տի­կա­նու­թյունն ան­ցավ բո­լոր կար­միր գծե­րը: Այս պա­հից սկսած ցան­կա­ցած ան­դառ­նա­լի հե­տե­ւան­քի պա­տաս­խա­նա­տուն նախ ոս­տի­կա­նու­թյունն է, հե­տո` #նի­կոլ_մա­հա­բե­րը»:

Իսկ մինչ բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը ոս­տի­կա­նա­կան հա­մազ­գես­տով ենի­չե­րի­նե­րի վայ­րա­գու­թյան վրա էր, տե­ղի ու­նե­ցավ մեկ այլ զար­մա­նա­լի բան: ԱԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻ ՄԱՅ­ՐԸ ոս­տի­կա­նու­թյա­նը բա­ցատ­րու­թյուն է տվել, որ ցու­ցա­րար­նե­րին միջ­նա­մատ ցույց տա­լով` ին­քը ցույց է տվել իր ան­պար­տե­լի­ու­թյու­նը: Ըստ Սի­մո­նյա­նի մայ­րի­կի` Մա­րիա Հով­հան­նի­սյա­նի` միջ­նա­մա­տը ան­պար­տե­լի­ու­թյան ժեստ է, ընդ որում` պատ­մա­կան ժեստ: Ինչ վե­րա­բե­րում է ցու­ցա­րար­նե­րի վրա թքե­լու դրվա­գին, ապա Մա­րիա Հով­հան­նի­սյանն ասել է, թե չի թքել, ուղ­ղա­կի թքե­լու ձեւ է տվել: Ոս­տի­կա­նու­թյունն էլ հա­լած յու­ղի տեղ է ըն­դու­նել նրա բա­ցատ­րու­թյու­նը մեր­ժել է Ալեն Սի­մո­նյա­նի մայ­րի­կի դեմ քրգործ հա­րու­ցե­լու միջ­նոր­դու­թյու­նը: Դե իհար­կե, զար­մա­նա­լի կլի­ներ, եթե նի­կո­լահ­պա­տակ ոս­տի­կա­նու­թյունն այլ կերպ վար­վեր, չէ՞ որ այս խուն­տան դեռ չի կորց­րել իշ­խա­նու­թյու­նը:

Ոս­տի­կա­նա­կան «սխրանք­նե­րի» շար­քում շա­տե­րի ու­շադ­րու­թյու­նը գրա­վեց, թե զար­մա­նա­լի­ո­րեն քա­նի տաս­նյակ ոս­տի­կան պա­հանջ­վեց ԼԵ­ՎՈՆ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻՆ բեր­ման են­թար­կե­լու հա­մար: Դե հաս­կա­նա­լի է, Լե­ւոն Քո­չա­րյա­նը ՀՀ հայտ­նի մար­զիկ­նե­րից մեկն է: Եվ խո­սե­լով տա­րած­ված այն քննա­դա­տու­թյուն­նե­րի մա­սին, որ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բետ Քո­չա­րյա­նի նա­խա­գա­հու­թյան տա­րի­նե­րին ոս­տի­կան­նե­րի կող­մից իրա­կա­նաց­վող գո­րո­ծո­ղու­թյուն­ներն ավե­լի կոշտ էին, Լե­ւոն Քո­չա­րյանն ասաց. «Ես չեմ ըն­դու­նում քննա­դա­տու­թյուն­նե­րի այդ մո­տե­ցու­մը, այ­սինքն, եթե այն ժա­մա­նակ ոս­տի­կա­նու­թյու­նը բիրտ ուժ է կի­րա­ռել, դա ինձ իրա­վունք չի՞ տա­լիս, որ ես պայ­քա­րեմ թրքաց­ման դեմ, այն բա­նի հա­մար, որ Ար­ցա­խը չլի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում, ի՞նչ կապ ու­նի մե­կը մյու­սի հետ: Չորս տա­րի առաջ այս իշ­խա­նու­թյու­նե­րը եկել են իշ­խա­նու­թյան այն լո­զունգ­նե­րով, որ ինչ եղել է նախ­կի­նում, չի լի­նե­լու: Այս խոս­կա­ցու­թյուն­նե­րը մեր գլխա­վոր օրա­կար­գից շե­ղող խոս­կա­ցու­թյուն­ներ են»: Իրոք որ, ի՞նչ կապ ու­նի, բայց չէ՞ որ նի­կո­լա­զոմ­բի­նե­րի հա­մար ամեն ին­չի մե­ղա­վո­րը «նախ­կին­ներն» են, եւ օրի­նակ հա­մա­ցան­ցում կա տեսա­նյութ, ուր մի արա­րած լրջո­րեն պնդում է, թե Սպի­տա­կի երկ­րա­շար­ժի ժա­մա­նակ Ռո­բերտ Քո­չա­րյանն իրենց կե­րակ­րում էր շան կե­րով:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ



Report Page