ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Հա­մա­ցան­ցում ար­դեն եղել է զու­գա­հեռ տե­սա­նյու­թե­րի հա­մադ­րում, թե ինչ­պես են ազե­րի աս­կյար­նե­րը վար­վում հայ պա­պի­կի հետ, եւ ինչ­պես են հայ պա­պի­կի հետ վար­վում «հայ» ՈՍ­ՏԻ­ԿԱՆ­ՆԵ­ՐԸ: Զար­մա­նա­լի է, բայց ոչ մի տար­բե­րու­թյուն: Ավե­լին, 75 տա­րե­կան Գե­որ­գի Արիս­տա­կե­սյա­նի` Ժո­րա պա­պի­կի նկատ­մամբ, մի մար­դու, որ երեք պա­տե­րազ­մի մաս­նա­կից է, հայ­րե­նի­քին ծա­ռա­յե­լու օրի­նակ է հան­դես բե­րել, բո­լո­րը տե­սան, թե ինչ բիրտ ուժ է գոր­ծադր­վել: 75-ամյա պա­պի­կի հաս­ցե­ին ամե­նա­կեղ­տոտ հայ­հո­յանք­ներն են հնչեց­վել: Եվ ի դեպ, նա ավ­տո­եր­թի պա­հին եղել է իր հե­ծա­նի­վով... Եվ այդ­պի­սի այ­լան­դակ ոս­տի­կա­նա­կան բռնու­թյու­նից հե­տո քրե­ա­կան հե­տապնդ­ման է են­թարկ­վում ոչ թե աս­կյա­րից չտար­բեր­վող ոս­տի­կա­նը, այլ ծե­րու­նա­զարդ վե­տե­րա­նը: Դրա առն­չու­թյամբ ՀՀԿ-ական Մի­քա­յել Գրի­գո­րյա­նը ներ­կա­յաց­րել է այս­պի­սի երկ­խո­սու­թյուն: «Հա՞յ ես»-«Այո»-«Ծա­լեք տա­րեք սրան բա­ժին, արաա՜գ»: Այ­սինքն` զար­մա­նա­լի­ո­րեն կյան­քի է կոչ­վում հայտ­նի ժե­խու­հու` Նի­կո­լին ուղղ­ված «հա­յե­րի հա­խից գա­լու» կո­չը: Չէ՛, սրանք նույ­նիսկ թուրք չեն, այլ` թուր­քից վատ­թար:

Առա­վել քան զար­մա­նա­լի ար­կած­ներ է ու­նե­ցել ԱՆ­ՆԱ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ: Օրերս Գա­վառ կա­տա­րած այ­ցի վե­րա­բե­րյալ մա­մուլ են սպրդել որոշ ման­րա­մաս­ներ: Պարզ­վում է` Գա­վա­ռի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում Նի­կո­լի կնի­կը մի «գաստ­րոլ­ներ» է տվել. 44-օրյա պա­տե­րազ­մի զո­հե­րի ան­վան լսա­րա­նում, դա­սի ժա­մա­նակ, երի­տա­սարդ դա­սա­խո­սին հա­կա­ճա­ռե­լով, կոչ է արել խո­սել ոչ թե 44-օրյա պա­տե­րազ­մի ու դրա­նում հե­րո­սա­ցած­նե­րի թե­մա­յով, այլ պատ­մել նախ­կին­նե­րի թե­րու­թյուն­նե­րի մա­սին, թե` 20 տա­րի շա­րու­նակ դաս­տի­ա­րակ­վել է կա­շա­ռա­կեր սե­րունդ, նախ­կին­նե­րի ժա­մա­նակ էլ են եղել զո­հեր, ին­չո՞ւ այդ մա­սին չեն խո­սում: Ար­դյուն­քում վի­ճա­բա­նու­թուն է տե­ղի ու­նե­ցել, ու դասն ընդ­հատ­վել է: Դե ինչ ասես, ար­դյո՞ք պարզ չէ, որ հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցողն իրեն այդ­պես եր­բեք չի պա­հի, չի սպա­սար­կի թշնա­մու ցան­կու­թյուն­նե­րը: Մեկ էլ 1965-ին իրենց այդ­պես էին պա­հում որոշ կոմ­սո­մո­լիկ­ներ, որ Ցե­ղաս­պա­նու­թյան 50-ամյա­կի առն­չու­թյամբ ցույ­ցի դուրս եկած ու­սա­նող­նե­րին փոր­ձում էին հող կերց­նել, ասե­լով` հո՞ղ ես պա­հան­ջում, դե կե՛ր: Ուս­տի երիցս իրա­վա­ցի էր մեծն Հրա­չյա Աճա­ռյա­նը, երբ 1930-ական­նե­րին զգու­շաց­նում էր` ամեն «յան» հայ չէ:

Ի դեպ, ՆԱ­Ի­ՐԱ ԶՈՀ­ՐԱ­ԲՅԱՆՆ էլ նկա­տել է զար­մա­նա­լի հա­մընկ­նում­ներ ՔՊ-ական­նե­րի եւ ազե­րի­նե­րի մի­ջեւ. «Քիչ առաջ կար­դա­ցի Ալի­ե­ւի պաշ­տո­նա­կայք Haqqin.az-ի այ­սօր­վա հրա­պա­րա­կու­մը հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյան մա­սին: Ու մի մուն­նաթ, մի խայ­տա­ռակ վար­կա­բե­կում հայ ընդ­դի­մա­դիր­նե­րի, ով­քեր, վի­դի­ծե լի, հա­մար­ձակ­վում են պա­հան­ջել ադր­բե­ջան­ցի­նե­րի սրտի հայ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը: Մի պահ մտա­ծե­ցի, թե Haqqin.az-ի խմբա­գիր Էյ­նու­լա Ֆա­թու­լա­ե­ւը բնակ­վում է «Իմ Քայ­լը» խմբակ­ցու­թյու­նում, որով­հե­տեւ հնչյու­նի նույ­նա­կա­նու­թյամբ կրկնում էր քայ­լա­կան­նե­րի ելույթ­նե­րը: Haqqin.az-ը եւս, ինչ­պես Նի­կո­լի իշ­խա­նու­թյան հպա­տակ­նե­րը, ծաղ­րում է ընդ­դի­մու­թյանն ու ինչ­պես Նի­կո­լի հպա­տակ­նե­րը, մի քա­նի ան­գամ պա­կա­սեց­նե­լով հան­րա­հա­վաք­նե­րի մաս­նա­կից­նե­րի թի­վը, վստահ է, որ եւս մի քա­նի օր ու ընդ­դի­մու­թյու­նը շպրտվե­լու է քա­ղա­քա­կան աղ­բա­նոց»: Դե ինչ ասես, երբ ռե­ժի­սոր Ար­մեն Գրի­գո­րյա­նը փաս­տում է բա­զում «թուր­քի եթիմ­նե­րի» առ­կա­յու­թյու­նը, ոմանք վրդով­վում են:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page