ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆԱ­ԿԱՆ ՄԱ­ՀԱ­ԿԻ ՎՐԱ ԵՐ­ԿԱՐ ՉԵՍ ՆՍՏԻ

ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆԱ­ԿԱՆ ՄԱ­ՀԱ­ԿԻ ՎՐԱ ԵՐ­ԿԱՐ ՉԵՍ ՆՍՏԻ


Եվ այս­պես, ԼԳԲՏ-ի մի­ջազ­գա­յին օրը` մա­յի­սի 17-ին, կար­միր­ֆե­սա­վոր­նե­րը սահ­մա­նե­ցին ԼԳԲՏ-ության իս­կա­կան ռե­կորդ: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նը. «Մեկ օր­վա ըն­թաց­քում վար­չա­կան ձեր­բա­կալ­ված­նե­րի քա­նա­կով այ­սօր սահ­ման­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ողջ պատ­մու­թյան ըն­թաց­քի ռե­կոր­դը: Հի­շեց­նեմ, որ ոս­տի­կա­նու­թյունն այ­սօր ձեր­բա­կա­լել է 417 ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցու: Բո­լոր այդ մար­դիկ պա­հան­ջել են մեկ բան` առանց թուր­քի Հա­յաս­տան, իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը, փաս­տո­րեն, դի­մադ­րել է այդ պա­հան­ջին»: Իսկ «դի­մադ­րե­լու» ձե­ւերն այն աս­տի­ճա­նի վայ­րագ ու կա­մա­յա­կան էին, որ նույ­նիսկ տխրահռ­չակ Դան­չիկ Իո­ան­նի­սյա­նը ստիպ­ված եղավ ար­ձա­նագ­րել, որ բեր­ման են­թարկ­ված­նե­րի այդ­պի­սի քա­նակ չի եղել «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի» օրոք:

ՍԱ­ԴԻԶ­ՄԸ ԵՎ ԲԵՍՊ­ՐԵ­ԴԵ­ԼԸ` ՀԻՄ­ՆԱ­ԿԱՆ ՄԵ­ԹՈ­ԴԱ­ԲԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ

Փաս­տա­բան­ներն ու իրա­վա­պաշտ­պան­նե­րը ար­ձա­նագ­րել են այ­լան­դա­կու­թյուն­նե­րի ան­նա­խա­դեպ քա­նակ: Մի տղա­մար­դու եւ մի 77-ամյա կնոջ ձեռ­քերն են կոտ­րել նի­կո­լա­պաշտ­պանն­նե­րը, եւ դրա առն­չու­թյում փո­խոս­տի­կա­նա­պե­տը դեռ ցի­նի­կա­բար ասում է, որ երե­ւի «սայ­թա­քել ըն­կել է» ցու­ցա­րա­րը: Դե, վստա­հա­բար այդ կեր­կա­րի վրա­յից շու­տով «սայ­թա­քե­լու եւ ընկ­նե­լու» են գնդա­պե­տի աստ­ղե­րը, իսկ փաս­տա­բան­նե­րը ար­ձա­նագ­րել են, որ նույ­նիսկ ավ­տոլ­վաց­ման կե­տից մե­քե­նա­ներ են գո­ղաց­վել եւ տար­վել տու­գա­նա­յին հրա­պա­րակ, իսկ կար­միր­ֆե­սա­վոր­նե­րը բեր­ման էին են­թար­կում ան­գամ մայ­թե­րով քայ­լող ան­ցորդ­նե­րին: Ար­մեն Աշո­տյա­նին էլ բիրտ ձե­ւով բեր­ման են­թար­կե­ցին, երբ ծաղ­կե­փուն­ջը ձեռ­քին գնում էր Հո­լոքս­տի զո­հե­րի հու­շար­ձա­նի մոտ, ին­չը դժվար թե վրի­պի մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի աչ­քից:

Իսկ ԱԺ գլխա­դա­սա­յին հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Թա­գու­հի Թով­մա­սյանն ար­ձա­նագ­րել է, որ ոս­տի­կան­նե­րի պահ­վածքն առա­վել քան ամո­թա­լի է. «Ոստի­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը գնա­լով էլ ավե­լի ագ­րե­սիվ են դառ­նում: Այ­սօր ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րը ծե­ծի են են­թար­կել քա­ղա­քա­ցի­նե­րի, բեր­ման են են­թար­կել լրագ­րո­ղի, բռնի ու­ժի կի­րառ­ման ար­դյուն­քում եր­կու քա­ղա­քա­ցու ձեռք կոտր­վել է, ինչ­պես նա­եւ 2008 թվա­կա­նից ի վեր առա­ջին ան­գամ ոս­տի­կա­նի զե­կու­ցագ­րի հի­ման վրա քրե­ա­կան գործ է հա­րուց­վել ՀՀ քա­ղա­քա­ցու նկատ­մամբ, եւ այդ քա­ղա­քա­ցուն ձեր­բա­կա­լել են:

Ինչ­պես ավե­լի վաղ նշել էի, այ­սօր ար­ձա­նագր­ված դեպ­քե­րի մա­սով ար­դեն հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում եմ ներ­կա­յաց­րել ՀՀ գլխա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նին` կցե­լով առար­կա­յա­կան փաս­տեր:

Մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րին եւս ու­ղար­կել եմ հա­մա­պա­տաս­խան գրու­թյուն­ներ եւ կոչ արել հան­րայ­նո­րեն դա­տա­պար­տել տե­ղի ու­նե­ցող ոչ օրի­նա­չափ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը»:

Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ կա­պի­տու­լյան­տը հանձ­նա­րա­րել է ոս­տի­կան­նե­րին բեր­ման են­թար­կե­լիս քա­ղա­քա­ցի­նե­րի առող­ջու­թյա­նը վնաս պատ­ճա­ռել, որ­պես­զի էլ չկա­րո­ղա­նան մաս­նակ­ցել անհ­նա­զան­դու­թյան ակ­ցի­ա­նե­րին: Այ­լա­պես դժվար է բա­ցատ­րել, թե ին­չու հատ­կա­պես տա­րեց ցու­ցա­րար­նե­րի հան­դեպ դրսե­ւոր­վում է առանձ­նա­հա­տուկ դա­ժա­նու­թյուն... Ժա­մա­նա­կին Թա­լեյ­րանն ասում էր, որ սվին­նե­րով հնա­րա­վոր է պաշտ­պան­վել, սա­կայն սվին­նե­րի վրա նստել հնա­րա­վոր չէ: Երե­ւի Նի­կո­լին թվում է, թե ոս­տի­կա­նա­կան մա­հակ­նե­րի վրա նստել հնա­րա­վոր է, կամ մի­գու­ցե այդ­տեղ մա­զո­խիզ­մի պահ կա, դա էլ թող բա­ցատ­րեն Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ասած «ուրիշ մաս­նա­գետ­նե­րը»: Իսկ Ար­սեն Բա­բա­յանն ար­ձա­նագ­րում է. «Եթե իշ­խա­նու­թյու­նը շա­րու­նա­կի պնդել, թե փո­ղո­ցում իրենց վռնդող­նե­րի քա­նա­կը պա­կա­սում է, ապա ինձ չի մնում անել այլ են­թադ­րու­թյուն, քան այն, որ սրանք պար­զա­պես մա­զո­խիստ են: Այ­սօր, նա­խորդ հան­րա­հա­վա­քի հա­մե­մատ, մարդ­կանց քա­նակն առն­վազն կրկնա­կի ավե­լա­ցել է: Դուք իս­կա­պե՞ս ու­զում եք հու­նից հա­նել ժո­ղովր­դին: Բա հե­տո ո՞նց ենք ձեր ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյունն ապա­հո­վե­լու: Նի­կոլ, խել­քի արի, հե­տո շատ ուշ կլի­նի... քեզ հա­մար»:

Չէ, եթե սո­վե­տա­կան հան­րա­յին տրաս­պոր­տում վա­րոր­դը նա­եւ հսկիչ էր, ապա «նի­կոլս­տա­նում» կա­պի­տու­լյան­տը նա­եւ մա­զո­խիստ է:

Ե՞ՐԲ Է ՎԵՐ­ՋԱ­ՊԵՍ ԱՎԱՐՏ­ՎԵ­ԼՈՒ ԱՄՈ­ԹԱ­ԼԻ ՇՐՋԱ­ՆԸ

Թե­եւ քա­ղա­քա­ցի­ներն ան­համ­բեր են, սա­կայն ռե­ալ­պո­լի­տի­կի դիր­քե­րից հան­դես եկող Ար­մեն Աշո­տյա­նը նշում է, որ դա շա­բաթ­նե­րի հարց է: Շա՞տ է` դժվար թե, հի­շենք, որ իշ­խա­նա­փո­խու­թյուն­նե­րի պատ­մու­թյու­նը ար­ձա­նագ­րել է նա­եւ դեպ­քեր, երբ գոր­ծըն­թա­ցը ամիս­ներ է տե­ւել մին­չեւ հա­ջո­ղու­թյամբ պսակ­վե­լը: Դա հատ­կա­պես վե­րա­բե­րում է ար­տա­քին աջակ­ցու­թյու­նը վա­յե­լող դիկ­տա­տոր­նե­րին, սա­կայն Նի­կո­լը, նման է, բա­ցի Էր­դո­ղա­նից ու Ալի­ե­ւից դրսում այլ հե­նա­րան­ներ չու­նի: Ինքն իր ձեռ­քով ստեղ­ծել է վի­ճակ, որ Մոսկ­վա­յում իրե­նից զզվում են, ինչ­պես զզվում են մու­րա­ցիկ ստրու­կից, իսկ պրագ­մա­տիկ ամե­րի­կա­ցի­նե­րի հետ ինքն է հա­ջո­ղու­թյամբ փչաց­նում հա­րա­բե­րու­թյուն­նե­րը...

Բայց սրանց հա­մար աթո­ռից կառ­չե­լը դար­ձել է գո­յա­բա­նա­կան խնդիր, եւ քա­ղա­քա­գետ Ալեն Ղե­ւոն­դյա­նը զգու­շաց­նում է. «Եթե ան­գամ 250.000 մարդ դուրս գա փո­ղոց, կյան­քը կաթ­վա­ծա­հար լի­նի երկ­րում, իմա­ցեք սա ոչ հրա­ժա­րա­կան տվող է, ոչ էլ` իշ­խա­նու­թյու­նը հանձ­նող: Հի­շեք, որ ին­քը կգե­րա­դա­սի ՀՀ-ն կոր­ծան­վի, քան իշ­խա­նու­թյու­նը որե­ւէ մե­կին, ան­գամ իր թի­մա­կից­նե­րից որե­ւէ մե­կին փո­խան­ցի: Ոնց էր ասում, «կամ ես կլի­նեմ վար­չա­պետ, կամ Հա­յաս­տա­նը վար­չա­պետ չի ու­նե­նա», հա­վա­նա­բար նկա­տի ու­ներ, քա­նի որ Հա­յաս­տան այ­լեւս չէր լի­նի: Նե­րուժ կու­տա­կեք առա­վել մեծ ու կոշտ պայ­քա­րի հա­մար»: Թե որն է ավե­լի կոշ­տը... պատ­կե­րաց­նելն ան­գամ տհաճ է, բայց թե­րեւս քա­ղա­քա­գետն իրա­վա­ցի է: Անվ­տան­գու­թյան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյանն էլ դա առա­վել առար­կա­յա­կան է ներ­կա­յաց­նում. «Եթե դուք հաս­կա­նում եք, որ Նի­կո­լը քայլ առ քայլ, հե­տե­ւո­ղա­կան ձե­ւով ապա­մոն­տա­ժում է Հա­յաս­տան պե­տու­թյան հիմ­քե­րը, տա­նում է եր­կի­րը կոր­ծան­ման, բայց որե­ւէ կեր­պով չեք հան­րայ­նաց­նում ձեր այդ կար­ծի­քը, մեծ հաշ­վով նշա­նա­կում է, որ նպաս­տում եք Նի­կո­լին հայ­կա­կան պե­տու­թյան կոր­ծան­ման գոր­ծում:

Որով­հե­տեւ Նի­կո­լին եւ իր պատ­վի­րա­տու­նե­րին ըն­դա­մե­նը պետք է, որ իրեն քիչ խան­գա­րեն:

Այ­սինքն, եթե լուռ եք, ապա Նի­կո­լին չեք խան­գա­րում, նշա­նա­կում է` նպաս­տում եք, որ մնա ու շա­րու­նա­կի իր հան­ցա­վոր գոր­ծու­նե­ու­թյու­նը:

Իսկ չլռե­լը կա­րող է շատ տար­բեր ձե­ւե­րով լի­նել: Փո­ղոց փա­կե­լով: Հա­վաք­նե­րի ու եր­թե­րի մաս­նակ­ցե­լով: Նի­կո­լի հե­ռա­նա­լու պա­հան­ջը սոց­ցան­ցե­րում ար­տա­հայ­տե­լով (օրի­նակ` պրո­ֆի­լի նկա­րը փո­խե­լով, գրա­ռում­ներ ու լայ­վեր անե­լով եւն): Թռու­ցիկ­ներ տա­րա­ծե­լով: Մարդ­կանց հետ փո­ղո­ցում եւ տրանս­պոր­տում խո­սե­լով: «Ես քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վում» ասող բա­րե­կամ­նե­րին հա­մո­զե­լով: Իշ­խա­նու­թյուն­նե­րի բռնու­թյուն­նե­րը եւ անօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կայ­նո­րեն դա­տա­պար­տե­լով: Եվ այլն, եւ այլն:

Այս պա­հին «ես քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վում» կամ «ես առայժմ կլռեմ» ասե­լը հա­վա­սա­րա­զոր է «ես OK եմ, որ Նի­կո­լը շա­րու­նա­կի ապա­մոն­տա­ժել Հա­յաս­տա­նը» պնդմա­նը»:

Այ­սինքն` մո­տե­նում ենք այն սահ­մա­նագ­ծին, ուր չե­զո­քու­թյունն անհ­նա­րին է: Ուր Նի­կո­լի եւ նի­կո­լիզ­մի դեմ չպայ­քա­րե­լը հա­վա­սա­րա­զոր է խուն­տա­յին աջակ­ցե­լուն: Եվ հար­ցը գնա­լով սրվում է: Նի­կո­լը երկ­րի անվ­տան­գու­թյան մա­կար­դա­կը դարձ­րել է զրո, իսկ իր փոք­րա­թիվ «կողմ­նա­կից­նե­րը» ընդ­դի­մու­թյանն են ասում գնա­ցեք սահ­ման: Խեն­թի եր­կիր է դար­ձել: Սահ­ման գնալն ամեն րո­պե կա­րող է բո­լո­րի պարտ­քը դառ­նալ: Իսկ ինչ­պե՞ս վար­վենք այն կա­պի­տու­լյանտ­նե­րի հետ, ով­քեր Երե­ւա­նի կա­բի­նետ­նե­րից են ցան­կա­նում հրա­ժար­վել Ար­ցա­խից, իսկ Սյու­նի­քը` թուր­քե­րի ոտա­տակ դարձ­նել...

Այդ վտան­գը կա, որ խուն­տան պե­տա­կա­նա­քան­դու­թյու­նը կդարձ­նի անշր­ջե­լի: Սա­կայն նման է, որ նա­եւ աշ­խար­հի` որո­շում ըն­դու­նող կենտ­րոն­նե­րում ավե­լի ու ավե­լի անըն­դու­նե­լի են հա­մա­րում խաչ­մե­րուկ երկ­րում ահագ­նա­ցող Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի պայ­ման­նե­րում ստա­խոս եւ ար­կա­ծախն­դիր կա­ռա­վա­րիչ տես­նե­լը: Հա, ի դեպ, սա­տա­նիզ­մի խրախ­ճան­քի նման­վող Եվ­րա­տե­սի­լում էլ Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցի եր­գում հնչել է չա­րա­գու­շակ ամ­սա­թի­վը` հու­նի­սի 22, առա­վո­տյան ժա­մը 4-ին: Եվ ի դեպ, այդ օրը մա­յի­սյան ուր­բաթ 13-ից 40 օր անց է: Ծննդյա՞ն, թե՞ մահ­վան քա­ռա­սունք է դա...

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page