ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Իրա­վա­պաշտ­պան Ար­սեն Բա­բա­յա­նը հի­շա­տա­կում է մի զար­մա­նա­լի դեպք` կապ­ված Դան­չի­կի «պար­ծանք» ՊԱ­ՐԵԿ­ՆԵ­ՐԻ հետ. «Աբո­վյան փո­ղո­ցում ու­շադ­րու­թյան ար­ժա­նի դեպք գրանց­վեց: Ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի­նե­րին ոս­տի­կա­նու­թյան նոր պա­րե­կա­յին ծա­ռա­յող­նե­րը մեծ խմբե­րով փոր­ձում էին հե­ռաց­նել` պա­րեկ­նե­րից մե­կի ատր­ճա­նակն ըն­կել է հա­տա­կին, որը նա չէր նկա­տել: Ցու­ցա­րար­նե­րից մեկն արագ վերց­րեց զեն­քը, մի քա­նի վայր­կյան հա­յաց­քով փնտրեց ու գտավ զեն­քը կորց­րած պա­րե­կին, արագ մո­տե­ցավ նրան ու զեն­քը հանձ­նեց: Պա­րեկն իհար­կե մեծ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց քա­ղա­քա­ցուն, որից հե­տո էլ բեր­ման են­թար­կեց»: Ան­շուշտ, «շնոր­հա­կա­լու­թյան» այդ զար­մա­նա­լի ձե­ւը տի­պիկ ՔՊ-ական-սո­րո­սա­կան է, եւ զար­մա­նա­լի չէ, որ Իո­ան­նի­սյանն իր կեր­պով եւ նմա­նու­թյամբ է դաս­տի­ա­րա­կել «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյա­նը»: Ին­չե­ւէ, զար­մա­նա­լով հան­դերձ, նա­եւ մեջ­բե­րենք Ար­սեն Բա­բա­յա­նի հոր­դո­րը ոս­տի­կան­նե­րին. «Ոս­տի­կա­նու­թյան ծա­ռա­յող­նե­րին նո­րից հի­շեց­նում եմ, որ մենք պա­հան­ջում ենք առանց թուր­քի Հա­յաս­տան, եւ ով հա­մա­ձայն չէ մեր այս պա­հան­ջին կա­րող է մեր նկատ­մամբ ֆի­զի­կա­կան ուժ կի­րա­ռել, մեզ բեր­ման են­թար­կել, ձեր­բա­կա­լել կամ ցմահ ազա­տազր­կել: Որո­շեք, թե դուք ում եք ծա­ռա­յում եւ ինչ եք պատ­մե­լու ձեր երե­խա­նե­րին»:

Մի զար­մա­նա­լի ոս­տի­կա­նա­կան դրվագ էլ ներ­կա­յաց­րել է ArmenianInfo Տե­լեգ­րամ ալի­քը, անդ­րա­դառ­նա­լով ոմն «ՔՊ-Ի ԾՈ­ՎՈ­ՅԻ» կող­մից ԱԺ ամ­բի­ո­նից ոս­տի­կան­նե­րին հղած սի­րո խոս­տո­վա­նու­թյա­նը. «Սա մի սրտա­ռուչ ելույթ է ու­նե­ցել` ուղղ­ված ոս­տի­կան­նե­րին` ստեղ­ծե­լով տպա­վո­րու­թյուն, որ նրանց հան­դեպ բնավ ան­տար­բեր չէ` բա­ռիս հո­գե­սե­ռա­կան իմաս­տով... Թե ին­չով կա­րե­լի է բա­ցատ­րել Ծո­վո­յի ան­հա­գուրդ սերն առ հայ­րե­նի իրա­վա­պահ­ներ, ամ­բող­ջո­վին հաս­կա­նա­լի է. չլի­նե­ին նրանք, Ծո­վի­կը վա­ղուց դուրս էր շպրտվել ԱԺ դահ­լի­ճից` ստիպ­ված լի­նե­լով պա­տե­րի տակ սի­րո խոս­տո­վա­նու­թյուն­ներ անել: Իսկ թե ին­չի դի­մաց են ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րը Ծո­վի­կին ցու­ցա­բե­րում հա­վա­տար­մու­թյուն, մի­ան­գա­մայն տե­սա­նե­լի է. պար­գե­ւավ­ճար­նե­րը չլի­նե­ին, ՔՊ-ն վա­ղուց Դա­վո­յան Ար­փիի սի­րած աղ­բա­ման­նե­րում էր հայտն­վել»: Դե ինչ, տրա­մա­բա­նա­կան է, սա­կայն կտրա­կա­նա­պես հա­մա­ձայն չենք ArmenianInfo-ի հե­տե­ւյալ պա­սա­ժին. «Բայց ո՞վ է ասել, թե սի­րո խոս­տո­վա­նու­թյու­նը մի­այն խոս­քե­րով է լի­նում: Ծո­վի­կը պետք է իր սերն այլ եղա­նակ­նե­րով նույն­պես ապա­ցու­ցի` ասենք ֆի­զի­ո­լո­գի­ա­կան…»: Ախր ոս­տի­կան­ներն ինչ­քան էլ վայ­րե­նի են, բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ տղա են, չար­ժե նրանց այդ­պի­սի սթրե­սի են­թար­կել:

Եվ վեր­ջա­պես, նա­եւ մի զար­մա­նա­լի, բայց պո­զի­տիվ նո­րու­թյուն: Տխրահռ­չակ թմբկա­հար «դըմփ-դըմփ-հուե դա­տա­վոր ԴԱ­ՎԻԹ ԱՐ­ՂԱ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ, որը պի­տի քններ Իգոր Խա­չա­տու­րո­վի կա­լան­քի հար­ցը, զար­մա­նա­լի­ո­րեն բա­վա­րա­րեց փաս­տա­բա­նի միջ­նոր­դու­թյու­նը եւ ինք­նա­բա­ցարկ տվեց: Ու­րեմն ինչ, երկ­րում իրա­վի­ճա՞կ է փոխ­վել, որ Նի­կո­լի այդ «կա­լա­նա­վո­րի­չըե որո­շեց չշա­լա­կել հե­րոս Խա­չա­տու­րո­վի հե­րոս որ­դու կա­լա­նա­վոր­ման մեղ­քը: Դե ինչ, հու­սանք, որ խուն­տա­յի հե­ռաց­ման քա­մի­նե­րը արա­գո­րեն կվե­րած­վեն ուժ­գին հող­մե­րի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page