ՀԱՅ ՄՆԱ­ԼՈՒ ԻՐԱ­ՎՈՒՆ­ՔԸ

ՀԱՅ ՄՆԱ­ԼՈՒ ԻՐԱ­ՎՈՒՆ­ՔԸ


Թրքահ­պա­տակ­նե­րի խուն­տան կար­ծես սպառ­նում է նոր «մար­տի 1-ով»: Տխրահռ­չակ աղան­դա­վոր Քրիս­տի­նե Հա­լա­ջյա­նը, որը հայտ­նի է որ­պես Լո­սի Քի­սո, պա­հան­ջել է իր կուռք Նի­կո­լից «Ազա­տել Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կը ղա­րա­բաղ­ցի­նե­րից եւ նրանց դե­պորտ անել Ար­ցախ»: Ինչ­քա՜ն հա­մա­հունչ է նույն Նի­կո­լի` 2008-ի մար­տի 1-ին հնչեց­րած «քա­ղա­քը ղա­րա­բաղ­ցի տա­կանք­նե­րից» ազա­տե­լու կոչ-սպառ­նա­լի­քին: Ինչ­քան ներ­քին թուրք կա` դրանք բո­լո­րը կար­ծես վեր­ջին բնազ­դա­յին ճի­գով փոր­ձում են կան­խել ար­դա­րա­ցի հա­տու­ցու­մը եւ հա­վեր­ժաց­նել սե­փա­կան պիղծ խրախ­ճան­քը:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻ ԺԱՆ­ԳՈ­ՏԱԾ «ՊՈՂ­ՊԱ­ՏԸ»

Լրատ­վա­դաշ­տում տա­րած­վում են շշուկ­ներ` իբր կա­պի­տու­լյան­տը որո­շել է ցան­կա­ցած գնով հու­նի­սի 3-ին դա­տար­կել Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կը եւ իբր ստա­ցել է դրա «դաբ­րոն» արեւմ­տյան դես­պան­նե­րից: Թե ար­դյոք նա կգնա արյու­նա­հե­ղու­թյան` մի­ան­շա­նակ դժվար է պա­տաս­խա­նել, քան­զի մշտա­կան վա­խի մեջ ապ­րո­ղի վար­քա­գիծն ան­կան­խա­տե­սե­լի է: Վա­խի ստույգ նշանն է ոս­տի­կա­նու­թյան եւ հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի այդ­պի­սի ստվար ներ­կա­յու­թյու­նը, եւ ասում են, որ դրա պատ­ճա­ռով մար­զե­րը մնա­ցել են գործ­նա­կա­նում առանց ոս­տի­կա­նու­թյան: Ասում են, թե ոս­տի­կա­նու­թյու­նը պահ­պա­նում է ոչ մի­այն կա­պի­տու­լյան­տի եւ նրա նա­խա­րար­նե­րի մար­մին­նե­րը, այ­լեւ` ամե­նա­ա­տե­լի եւ լպիրշ ՔՊ-ական պատ­գա­մա­վոր­նե­րի: Վա­խի թանձր գար­շա­հո­տը լցրել է իշ­խա­նա­կան մի­ջանցք­ներն ու ՔՊ-ական­նե­րի սրտե­րը: Նի­կո­լը վա­խե­նում է, եւ վա­խե­նում է ոչ մի­այն ազ­գի ցա­սու­մից: Վա­խե­նում է թի­մա­կից­նե­րի մոր­թա­պաշտ դա­վա­ճա­նու­թյու­նից: Վա­խե­նում է Պու­տի­նի, Մի­շե­լի, Բլին­քե­նի, Էր­դո­ղա­նի հետ շփում­նե­րի ժա­մա­նակ մի բան սխալ ասի, եւ իրեն պար­զա­պես դեն կնե­տեն, բայ­ցեւ գի­տի, որ վաղ թե ուշ դեն են նե­տե­լու: Վա­խե­նում է, զի գի­տի, որ ըն­կեր­ներ ու մտե­րիմ­ներ չու­նի, այլ ու­նի մի­այն իր նման վա­խից դո­ղա­ցող­նե­րի նեղ շրջա­պատ, վա­խե­նում է սե­փա­կան շող­քից...

Եվ այդ վա­խը խլաց­նե­լու հա­մար ար­տո­նում է գա­զա­զած եւ բո­լոր կար­միր գծե­րը հա­տած ոս­տի­կան­նե­րին ջար­դել հա­յե­րի գլուխ­նե­րը եւ ոս­կոր­նե­րը, ջար­դել` առանց սեռ եւ տա­րիք հաշ­վի առ­նե­լու: Ջար­դել նրա հա­մար, որ հայ են, որ ու­զում են հայ մնալ, որ ու­զում են կան­խել թուր­քա­կան լծի եւ յա­թա­ղա­նի տակ հայտն­վե­լը, որ չեն ու­զում կա­պի­տու­լյան­տի պես «կզած» ապ­րել... Ջար­դում են, բայց վա­խը չի անց­նում:

Եվ ձեռ­քե­րը գցում են փրփուր­նե­րին: «Ես տրա­մադր­ված եմ ընդ­դի­մու­թյան մի քա­նի պատ­գա­մա­վոր­նե­րի ման­դա­տից զրկե­լու հար­ցով դի­մել ԱԺ խոր­հուր­դին»,- հայ­տա­րա­րեց Ալեն Սի­մո­նյա­նը: «Ընդհա­նուր առ­մամբ որո­շում չկա, ես խո­սում եմ իմ տրա­մադր­վա­ծու­թյան մա­սին, կար­ծում եմ` չի կա­րե­լի երբ ու­զել գալ նիս­տի, երբ չու­զել` չգալ, առա­վել եւս, որ մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րում նշված պատ­գա­մա­վոր­նե­րը վա­ղուց ան­ցել են թույ­լատ­րե­լիի սահ­մա­նը»,- ասաց նա: Սրանք բո­լո­րին չա­փում են սե­փա­կան ար­շի­նով, սրանց թվում է, որ եթե իրենք ոչ մի բան են առանց ման­դա­տի կամ պաշ­տո­նի, ապա ման­դատ կորց­նե­լուց պի­տի վա­խե­նան նա­եւ կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող ընդ­դի­մա­դիր­նե­րը: Ծի­ծա­ղե­լի է նա­եւ կար­ծել, որ պատ­գա­մա­վո­րա­կան ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նը բան է փո­խում` նույն վայ­րա­գու­թյամբ ջար­դում են ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի կո­ղե­րը, նրանց դեմ կա­մա­յա­կա­նո­րեն դռներ են փա­կում, իսկ ան­ձեռնմ­խե­լի­ու­թյու­նից զրկե­լու քվե­ար­կու­թյու­նը ՔՊ-ական­նե­րի հա­մար տեխ­նի­կա­կան հարց է:

Ախր, նույն ձե­ւի վա­խե­նա­լու են, ան­կախ նրա­նից, ընդ­դի­մա­դիր­նե­րը ման­դատ ու­նեն, թե` ոչ: Մա­յի­սի 31-ին նա­խա­րա­րու­թյուն­նե­րի շեն­քեր ներ­խու­ժող ցու­ցա­րար­ներ չե­ղան, սա­կայն այդ շեն­քե­րում վա­խե­ցան պա­տաս­խա­նել տար­րա­կան հար­ցի` ար­դյո՞ք կողմ են, որ Ար­ցա­խը եր­բեք չի լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում: Վա­խե­ցան նա­եւ բու­հե­րի ռեկ­տոր­նե­րը` բա­ռիս բուն կամ փո­խա­բե­րա­կան իմաս­տով մտնե­լով սե­ղա­նի տակ, հենց որ մո­տե­նում էր ցու­ցա­րար­նե­րի շա­րա­սյու­նը: Ընդ որում, ցու­ցա­րար­նե­րի անու­նից այդ հար­ցը բա­րե­կիրթ ձե­ւով տա­լիս էին պատ­գա­մա­վոր­նե­րի` ի տար­բե­րու­թյուն 2018-ի նի­կո­լա­կան ամ­բոխ­նե­րի վայ­րե­նի սպառ­նա­լիք­նե­րի: Ու ար­դեն խոս­տա­ցան, որ պատ­գա­մա­վոր­նե­րի եւ նա­խա­րար­նե­րի տնե­րի հաս­ցե­նե­րով կտան այդ հար­ցը... Տես­նես քա­նի՞ մա­սի պետք է բա­ժան­վի ոս­տի­կա­նա­կան զոր­քը:

ԵՐԵ­ԽԱ­ՆԵ­ՐԻ ԱՊԱ­ԳԱ­ՅԻ ՀԱՐ­ՑԸ

Այ­սօր Երե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օրն է, եւ ան­շուշտ հայ մա­նուկ­նե­րի ամե­նա­ֆուն­դա­մեն­տալ իրա­վուն­քը հայ մնա­լու իրա­վունքն է: Եվ ժա­մը 17-ի ավան­դա­կան եր­թը Ֆրան­սի­ա­յի հրա­պա­րա­կից լի­նե­լու է կա­նանց եւ երե­խա­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ:

Ան­չա­փա­հաս­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը դար­ձել է շա­հար­կում­նե­րի առիթ, եւ հարկ է նշել, որ ամե­նա­գա­զա­նա­յին ձե­ւով կար­միր­ֆե­սա­վոր­նե­րը հար­ձակ­վում են հենց պա­տա­նի­նե­րի վրա: Իսկ 2018-ին ՔՊ-ական­նե­րը երե­խա­նե­րից սար­քում էին կեն­դա­նի վա­հան, քաջ գի­տակ­ցե­լով, որ «նախ­կին­նե­րը» երե­խա­նե­րի դեմ ուժ չկի­րա­ռե­լու բա­րո­յա­կա­նու­թյուն ու­նեն: Իսկ հի­մա... Ինչ­պես նշում է իրա­վա­բան եւ իրա­վա­պաշտ­պան Ռո­բերտ Հայ­րա­պե­տյա­նը. «Անդրա­դառ­նա­լով Դի­մադ­րու­թյան շարժ­ման մաս­նա­կից երե­խա­նե­րի նկատ­մամբ ոս­տի­կա­նու­թյան կի­րա­ռած բիրտ ու­ժի դեպ­քե­րին` փո­խոս­տի­կա­նա­պետ Վար­դան Մով­սի­սյանն ԱԺ-ում լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ասաց. «Նե­րո­ղու­թյուն եմ խնդրում, իհար­կե, բայց ան­չա­փա­հասն ի՞նչ գործ ու­ներ այդ­տեղ»:

«Երե­խա­յի իրա­վունք­նե­րի մա­սին» ՀՀ օրեն­քի 21-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն` յու­րա­քան­չյուր երե­խա ու­նի քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ա­վո­րում­նե­րին, այդ թվում` հա­սա­րա­կա­կան, ման­կա­պա­տա­նե­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ան­դա­մակ­ցե­լու, խա­ղաղ հա­վաք­նե­րին մաս­նակ­ցե­լու իրա­վունք:

«Հա­վաք­նե­րի ազա­տու­թյան մա­սին» ՀՀ օրեն­քի 8-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն` մին­չեւ 14 տա­րե­կան ան­ձինք իրա­վունք ու­նեն ան­գամ օրի­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի գրա­վոր հա­մա­ձայ­նու­թյամբ հա­վաք­ներ կազ­մա­կեր­պե­լու»:

Ահա պարզ բա­ցատ­րու­թյուն... Իսկ սրանք օրեն­քի վրա թքած ու­նեն, սրանց գե­րա­գույն օրեն­քը կա­պի­տու­լյան­տի հրա­մանքն է: Իսկ հրա­ման­քը հե­տե­ւյան է` հո­շո­տել, որ­պես­զի խա­ղաղ հա­վաք­նե­րին ան­չա­փա­հա­սի հայտն­վե­լը դառ­նա մա­հա­ցու վտան­գա­վոր:

Մինչ նի­կո­լա­կան իշ­խա­նա­զավ­թու­մը սո­րո­սա­կան «իրա­վա­պաշտ­պան­նե­րը» իրենց ճղում էին երե­խա­նե­րի իրա­վունք­նե­րի հար­ցե­րով: Իսկ հի­մա ան­հե­տա­ցել են, երե­ւի թե հա­մա­րում են, որ հայ ման­կան մի­ակ «իրա­վուն­քը» թուր­քի ստրուկ եւ Նի­կո­լի զոմ­բի մե­ծա­նալն է: Եվ մի­ան­գա­մայն ող­ջու­նե­լի է փաս­տա­բան Տիգ­րան Աթա­նե­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը` «Կո­ռում­պաց­ված օլի­գարխ Ջորջ Սո­րո­սի հա­յաս­տա­նյան հիմ­նադ­րա­մը լու­ծա­րե­լու եւ որ­պես դրա ան­մի­ջա­կան հե­տե­ւանք դրա գոր­ծա­կա­լա­կան ցան­ցի պե­տա­կա­նա­քանդ գոր­ծու­նե­ու­թյու­նը կա­սեց­նե­լու հա­մար հայ­ցա­դի­մու­մը նա­խա­պատ­րաս­տե­լը»: Այո, մեր մա­նուկ­նե­րին ոչ թե սո­րո­սա­կան այ­լա­սե­րում­նե­րը, այլ նա­խե­ւա­ռաջ հայ մնա­լու, ՀՀ ար­ժա­նա­վոր քա­ղա­քա­ցի դառ­նա­լու իրա­վունքն է պետք:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Report Page