Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»

Քաղաքական հումոր. «Իրավունք» թերթի «Ընկ. Փանջունու անկյուն»


ՆԻ­ԿՈ­ԼԱ­ՎԻ­ՐՈՒՍ

(ԱՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ)

– ԱՀԿ-ի տվյալ­ներն ամ­բող­ջա­կան չեն, կա­պի­կի ծա­ղիկ Հա­յաս­տա­նում հայտ­նա­բեր­վել էր դեռ 2018-ին, եւ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը վա­ղուց բնա­կան իմու­նի­տետ ու­նեն:

* * *

ՆԻ­ԿՈ­ԼԸ` ԻԼ­ՀԱՄ ԱԼԻ­Ե­ՎԻՆ՝ ՊԱ­ՆԻ­ԿՈՎՍ­ԿՈՒ ՆՄԱ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ

– Իլ­համ Հեյ­դա­րիչ, իսկ ե՞րբ ենք բա­ժա­նե­լու մեր հո­ղե­րը:

* * *

ՍԱ­ՏԱ­ՆԱ­ՆԵ­ՐԸ` ՆԻ­ԿՈ­ԼԻՆ

– Հա­վա­տա՛, որ վա­ղը, մյուս օրը մեռ­նես, դժոխ­քի դար­պաս­նե­րի մոտ էլ են քեզ դի­մա­վո­րե­լու՝ «Նի­կոլ դա­վա­ճան» վան­կար­կում­նե­րով:

* * *

ЧЁРНАЯ МЕТКА

(ԲԱՅ­ԴԵ­ՆԻՆ ԵՎ ԱՎԵ­ԼԻ ՔԱՆ 900 ԱՄԵ­ՐԻ­ԿԱ­ՑԻ­ՆԵ­ՐԻ՝ ՊՈՒ­ՏԻ­ՆԻ ԿՈՂ­ՄԻՑ ՍԵՎ ՑՈՒ­ՑԱԿ ՄՏՑՆԵ­ԼՈՒ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Ըստ ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րի` Պու­տի­նը Բայ­դե­նի սեւ թուղ­թը գրել ա ար­դեն...

* * *

ԻՇ­ԽԱՆ ՍԱ­ՂԱ­ԹԵ­ԼՅԱ­ՆԻ ՏՐՏՈՒՆ­ՋԸ

Լա­ո­նե­րը ջրի պես գա­լիս են, ավա­զի պես մնում են իրենց տնե­րում:

* * *

ՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

(ՀԻՆ ԱՆԵԿ­ԴՈ­ՏԻ ՆՄԱ­ՆՈՒ­ԹՅԱՄԲ)

Կար­միր ու սեւ բե­րե­տա­վոր­նե­րը էն­քան մարդ են բեր­ման են­թար­կել, որ մի­ա­ժա­մա­նակ մի քա­նի տեղ են տե­ղա­վո­րել:

* * *

ՄԱ­ԽԱԹՆ ԸՆԴ­ԴԻ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՊԱՐ­ԿՈՒՄ ՉԹԱՔՆ­ՎԵՑ

(ՓՈ­ԽՈՍ­ՏԻ­ԿԱ­ՆԱ­ՊԵ­ՏԻ` «ՑՈՒ­ՑԱ­ՐԱՐ­ՆԵ­ՐԸ ԱՍԵ­ՂՈՎ ՈՍ­ՏԻ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻՆ ԾԱ­ԿՈՒՄ ԵՆ» ՀԱՅ­ՏԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ ԿԱ­ՊԱԿ­ՑՈՒ­ԹՅԱՄԲ)

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, լու­րե­րը, ըստ որոնց՝ ոս­տի­կան­նե­րը ասե­ղի վրա են նստած, իրա­կա­նու­թյուն են:

* * *

ՍԱ­ՏԱ­ՆԱ ԿԱ ՔԱ­ՂԱ­ՔՈՒՄ

«Դի­մադ­րու­թյան» շար­ժու­մից հայտ­նում են, որ իրենք ոս­տի­կան­նե­րին ասե­ղով ծա­կե­լու հետ կապ չու­նեն, ըստ ամե­նայ­նի, ԱԱԾ-ն ա ասեղ­նե­րով սա­տա­նա բռնում:


Report Page