ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՄԱՆՔ


Ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­ներ Ան­նա Մկրտչյա­նի, Ասպ­րամ Կրպե­յա­նի և Քրիս­տի­նե Վար­դա­նյա­նի կող­մից առող­ջա­քան­դու­թյան նա­խա­րար Անա­հիտ Ավա­նե­սյա­նին այ­ցե­լելն ու խայ­տա­ռակ անե­լը մի զար­մա­նա­լի հիս­թե­րի­ա­յի մեջ է գցել ՔՊ-ական­նե­րին: Դե հաս­կա­նա­լի է` «անս­խա­լա­կան վոժդ» Նի­կո­լը փաս­տո­րեն նրանց էլ խա­բեց, որ ան­հա­սա­նե­լի կլի­նեն հան­րա­յին զայ­րույ­թի հա­մար, բայց չկա­րո­ղա­ցավ: Եվ ահա ՆԻ­ԿՈ­ԼԻ ՍՏՅՈ­ՊԻ­ԿԻ թե­թեւ ձեռ­քով նի­կո­լա­կան­նե­րը եւ Նի­կո­լին սպա­սար­կող ժեխ­նյու­զե­րը տե­ղե­կու­թյուն­ներ սկսե­ցին տա­րա­ծել, թե դաշ­նակ­ցա­կան պատ­գա­մա­վոր Քրիս­տի­նե Մար­տի­նի Վար­դա­նյա­նը պատ­գա­մա­վոր Աղ­վան Վար­դա­նյա­նի դուստրն է... Ստյո­պի­կը, են­թադ­րա­բար, զլա­ցել էր Google-ում փնտրել եւ տես­նել, որ Քրիս­տի­նեի հոր անու­նը Մար­տին է եւ նա չի կա­րող Աղ­վա­նի դուստ­րը լի­նել ու մի սրտաճմ­լիկ գրա­ռում է արել... Դե ինչ, զար­մա­նա­լով հան­դերձ, մենք էլ կաս­կա­ծի տակ դնենք, որ կան առան­ձին Ստյո­պա եւ Սե­դա Սա­ֆա­րյան­ներ եւ հա­մա­րենք, որ դրանք նույն ա՞նձն են, քա­նի որ մի­ա­սին նրանց կար­ծես թե տես­նող չի եղել: Ծի­ծա­ղե­լի եք, նի­կո­լա­կան տղա­ներ և աղ­ջիկ­ներ:

Սա­կայն մի պահ տե­ղա­փոխ­վենք Լոս Ան­ջե­լես, ուր տե­ղի հա­մայն­քը կոշտ մեր­ժեց ե՛ւ Զա­րեհ Սի­նա­նյա­նին, ե՛ւ նրա «գոր­ծա­տու» Նի­կո­լին: Եվ ճա­կա­տագ­րի զար­մա­նա­լի հեգ­նան­քով հա­յե­րի քվե­նե­րով ժա­մա­նա­կին Գլեն­դեյ­լի քա­ղա­քա­պետ ընտր­ված Սի­նա­նյա­նը հենց Գլեն­դեյ­լի մուտ­քի մոտ տես­նում է հսկա­յա­կան պաս­տա­ռը, որը տե­ղե­կաց­նում է, որ Սի­նա­նյա­նը դա­վա­ճան է: Դրա­նով փաստ­վում է նա­եւ այն, որ նի­կո­լա­կանն ավե­լի ամոթ բան է, քան ԼԳԲՏ պաշտ­պա­նը: Ին­չե­ւէ, դա օրի­նա­չափ է, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն շատ ագ­րե­սիվ ձե­ւով Սի­նա­նյա­նի պաշտ­պա­նու­թյա­նը լծվեց ՍԵՐԺ ԹԱՆ­ԿՅԱ­ՆԸ, Հա­յաս­տա­նի հա­կա­նի­կո­լա­կան շարժ­մա­նը եւ Լոս Ան­ջե­լե­սում բո­ղո­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րին պի­տա­կե­լով «նախ­կին հան­ցա­գործ ռե­ժի­մի» սպա­սար­կու­ներ: Զար­մա­նա­լի­որն Թան­կյանն այն­քան ցած­րա­ցավ, որ հըն­թացս սե­ռա­կան հայ­հո­յանք տվեց մի հա­յու­հու, ով նշել էր, որ եթե Թան­կյա­նը պաշտ­պա­նում է դա­վա­ճան­նե­րին, ապա ինքն էլ է դա­վա­ճան: Դե արի ու մի ասա, ա՛յ իծա­մո­րուք, դու ո՞վ դա­ռար, որ այդ­պես վե­րա­բեր­վես հայ աղջ­կան: Չնա­յած պարզ է, թե ով դա­ռավ, զի գոր­ծում է զար­մա­նա­լի օրի­նա­չա­փու­թյուն. եթե մե­կին կա­պում ես ավա­նա­կի հետ, սո­վո­րում է կա՛մ կծել, կա՛մ աքա­ցի տալ, իսկ նի­կո­լա­կան­նե­րի հետ «կապ­վա­ծը» ան­խու­սա­փե­լի­ո­րեն ըն­դօ­րի­նա­կում է նրանց անաս­նա­կան բա­նե­րը: Դե ինչ, զար­մա­նա­լով հան­դերձ, հու­սանք, որ Թան­կյանն այ­լեւս իր պիղծ ոտ­քը չի դնի հա­յոց հող:

Իսկ տխրահռ­չակ օլի­գարխ ԳՈՒՐ­ԳԵՆ ԱՐՍԵ­ՆՅԱ­ՆԸ հայ­տա­րա­րել է, թե կար­ծում է, որ հա­սա­րա­կու­թյան հա­մար իրենք շատ լավ իշ­խա­նու­թյուն են. հա­սա­րա­կու­թյա­նը տվել են ինք­նա­կազ­մա­կերպ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն, ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյուն չկա, չկա իրենց հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից վի­րա­բու­ժա­կան մի­ջամ­տու­թյուն, քա­ղա­քա­կան պրո­վո­կա­ցի­ա­ներ չեն ստեղծ­վում` հա­կա­ռա­կորդ­նե­րին բան­տե­րը լցնե­լով դժգո­հու­թյուն­նե­րը մեղ­մե­լու, եւ այլն: Ու մինչ զար­ման­քից քար կտրած փնտրում էինք թաշ­կի­նա­կը, որ­պես­զի սրբե­ինք եր­ջան­կու­թյան ար­ցունք­նե­րը մեր` Գու­գո­յի հրեշ­տա­կի թե­ւե­րը տե­սած աչ­քե­րից, նա մեզ զար­մաց­րեց նոր գյու­տով: Գու­գոն պա­տե­րազ­մի բռնկու­մը պայ­մա­նա­վո­րել է ոչ թե իրենց վա­րած անաս­նա­գույն քա­ղա­քա­կա­նու­թամբ, այլ կո­րո­նա­վի­րու­սով ու ամե­րի­կյան ընտ­րու­թյուն­նե­րով: Խեղծ կո­րո­նա­վի­րուս եւ խեղծ Թրամփ, պարզ­վում է ` դուք եք մե­ղա­վո­րը, այլ ոչ թե կա­պի­տու­լյան­տը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Report Page