ԱՆ­ԿՅՈՒՆ ՔՇՎԱ­ԾԸ

ԱՆ­ԿՅՈՒՆ ՔՇՎԱ­ԾԸ


Մա­յի­սի 28-ի` զու­գա­հե­ռա­բար Երե­ւա­նում եւ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցած հզոր հան­րա­հա­վաք­նե­րը շա­տե­րի մոտ հու­շեր արթ­նաց­րին 1988-ի փետր­վա­րի 20-ի մա­սին, երբ զու­գա­հեռ հան­րա­հա­վաք­նե­րով մեկ­նար­կեց Ար­ցա­խյան շար­ժու­մը: Եվ, ի դեպ, նույն` «Զար­թիր լաո» կար­գա­խո­սով հան­րա­հա­վաք­նե­րի տպա­վո­րիչ կադ­րեր կան եւ սփյուռ­քի տար­բեր հա­մայնք­նե­րից: Այ­սինքն` ամեն ինչ նման­վում է Ար­ցա­խյան շարժ­ման «ռես­տար­տի»` 34 տա­րի անց: Եվ հզոր ռես­տար­տի, որը խառ­նում է թրքահ­պա­տակ խուն­տա­յի եւ նրա տե­րե­րի ծրագ­րե­րը:

Երե­ւում է, որ ան­կախ պա­լա­տա­կան քա­րո­զիչ­նե­րի նկա­րած «մխի­թա­րա­կան» թվե­րից, կա­պի­տու­լյան­տը շատ վատ էր տա­րել այն կադ­րե­րը, թե ինչ­պես եր­թի մաս­նա­կից­նե­րը մա­յի­սի 28-ին լցրել էին ամ­բողջ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կը: Ստե­փա­նա­կեր­տի հզոր հան­րա­հա­վա­քը «սոսկ հա­մերգ» ներ­կա­յաց­նե­լու քա­րոզ­չա­կան փոր­ձերն էլ չէ­ին կա­րող չձա­խող­վել, զի տե­ղե­կատ­վա­կան դա­րաշր­ջա­նում այդ­պի­սի ֆո­կուս­նե­րը չեն անց­նում: Ու բնա­կան է, որ Նի­կո­լը «վախ բռնո­ղի» կա­րիք ու­նե­ցավ:

Իսկ «վախ բռնո­ղի» դե­րում հան­դես եկան վայ­րա­գու­թյուն­նե­րը վերսկ­սած ոս­տի­կան­նե­րը: Սա­կայն մի կա­րե­ւոր նկա­տա­ռում` դրանց մեջ շատ էին չսահ­ման­ված նմու­շի հա­մազ­գեստ կրող­ներ, ին­չը են­թադ­րել է տա­լիս, որ հապշ­տապ առա­ջին պա­տա­հած հա­մազ­գեստ­նե­րը բա­ժան­վել են հա­մա­կար­գի հետ կապ չու­նե­ցող վարձ­կան բա­շի­բո­զուկ­նե­րի: Տրա­մա­բա­նու­թյու­նը պարզ է` վարձ­կան­ներն իրենց սեւ գոր­ծը կա­նեն, հե­տո կան­հե­տա­նան, մի­գու­ցե դրանց մի մա­սը ՀՀ քա­ղա­քա­ցի էլ չեն` հի­շենք, թե 2020-ին ինչ­քան անձ­նա­գիր էր բա­ժան­վել ազե­րի­նե­րին... Ու նա­եւ հրա­մանք է տրվել` բո­լոր 111 բեր­ման են­թա­եւկ­ված­նե­րի վրա գործ կա­րել «խու­լի­գա­նու­թյան կաս­կա­ծան­քով»: Ան­կյուն քշված առ­նե­տի տրա­մա­բա­նու­թյուն է, սա­կայն վայ­րա­գու­թյու­նից ցու­ցա­րար­նե­րը թե­րեւս ոչ թե ընկր­կեն, այլ ավե­լի ակ­տիվ պայ­քա­րեն: Հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ղե­կա­վար­նե­րի մտա­հո­գու­թյուն­նե­րից մեկն էլ թե­րեւս այն է, որ խուն­տա­յին թույլ չտան իրա­կա­նաց­նել իր երա­զան­քը` հասց­նել արյու­նա­հե­ղու­թյան:

Ինչ­պես մատ­նան­շում է պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ապա­գա­յին ուղղ­ված շատ կոնկ­րետ եւ կա­րե­ւոր հար­ցադ­րում­նե­րին պա­տաս­խա­նում են հայ ոս­տի­կան­նե­րը, թուր­քա­կան ոճով` բիրտ ուժ կի­րա­ռե­լով: Ոս­տի­կա­նու­թյո՜ւն, բա հե­տո՞: Հի­մա ըստ ձեզ, Ար­ցա­խը պետք է լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մո՞ւմ, իսկ Հա­յաս­տանն էլ թուրք-ադրբե­ջա­նա­կան մի­ջա՞նցք: Թե՞ դուք ու­րիշ մո­լո­րա­կից եք այս վճռո­րոշ պա­հին: Սե­փա­կան ան­ձի դեմ ուղղ­ված ար­տա­քին վտան­գը չգի­տակ­ցե­լը ձեզ չի ազա­տում վտանգ­ված լի­նե­լուց: Սա ականջ­նե­րիդ օղ արեք, ու երբ մի օր ձեր զո­րա­մա­սե­րում, ձեզ շա­րեն եւ ու­ղար­կեն պա­տե­րազմ` կհի­շեք, որ ընդ­դի­մու­թյու­նը ճիշտ էր: Բայց ար­դեն ուշ կլի­նի»:

Վեր­լու­ծա­բան, պատ­մա­բան Լե­ւոն Նա­զա­րյանն էլ ու­շագ­րավ պատ­մա­կան զու­գա­հեռ է տա­նում. «Արցա­խի հայ­կա­կան լի­նե­լի­ու­թյան եւ ՀՀ-ի սու­վե­րեն ապա­գա­յի հա­մար պայ­քա­րի ելած­նե­րին բռնի կեր­պով գետ­նին տա­պա­լու­մը, 1890թ.-ին Պոլ­սի Գում-Գա­փո­ւյի հայ­կա­կան խա­ղաղ ցույ­ցի թուր­քա­բա­րո ճնշման կրկնօ­րի­նա­կումն է: Արյու­նոտ սուլ­թան Աբ­դուլ Հա­միդ 2-րդի ան­մի­ջա­կան հրա­հան­գով բա­խում հրահր­վեց թուրք ոս­տի­կան­նե­րի եւ խա­ղաղ հայ ցու­ցա­րար­նե­րի մի­ջեւ, եղան վի­րա­վոր­ներ ու զո­հեր...

Հայ դա­տի ար­դա­րա­ցի պա­հան­ջի հա­մար ցույ­ցի ելած հա­յոր­դի­նե­րին 130 տա­րի առաջ բռնու­թյամբ տա­պա­լած սուլ­թա­նին երկր­պա­գե­լով` մա­հա­բեր­նե­րի խուն­տան այ­սօր կրկնօ­րի­նա­կում է նա­եւ օս­մա­նյան քա­ղա­քա­կան ձե­ռա­գի­րը, փոր­ձե­լով կոտ­րել հայ մար­դու իր հայ­րե­նի­քում հայ մնա­լու ձգտու­մը, ջա­նա­լով ձեռ­քե­րը լվա­նալ ար­ցա­խա­հա­յու­թյան կեն­սա­կան պա­հան­ջա­տի­րու­թյու­նից:

Ինչ­պես թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը Գում-Գա­փո­ւի ցույ­ցը օգ­տա­գոր­ծեց արեւմ­տա­հա­յե­րի հա­լա­ծանք­ներն ու­ժե­ղաց­նե­լու եւ ցե­ղաս­պա­նու­թյան իր քա­ղա­քա­կա­նու­թյունն Արեւ­մուտ­քում ար­դա­րաց­նե­լու հա­մար, այն­պես էլ կա­պի­տու­լյանտ­նե­րի այս խմբա­կը սույն ձե­ռագ­րով ջա­նա­լու է հիմ­քեր ստեղ­ծել քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի սաստ­կաց­ման եւ Ար­ցա­խի ու հայ­րե­նի­քի օտար­ման գոր­ծում դի­տորդ մնա­լու եւ Արեւ­մուտ­քին այն հրամց­նե­լու հա­մար»:

Սա­կայն նույն Արեւ­մուտ­քում կա­տար­ված աշ­խա­տան­քի շնոր­հիվ հա­ջող­վում է նա­եւ այդ­տե­ղից պատ­շաճ ար­ձա­գանք­ներ ստա­նալ, որոնք չեն տե­ղա­վոր­վում Նի­կո­լի առաջ «խո­նարհ­վող» ԵՄ եւ ԱՄՆ դես­պան­նե­րի տրա­մա­բա­նու­թյան մեջ: ՀՀԿ-ն ար­դեն մի շարք հա­մա­եվ­րո­պա­կան եւ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րից ստա­ցել է խուն­տա­յին սաս­տող ար­ձա­գանք­ներ, եւ ԵԺԿ հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցող Ար­մեն Աշո­տյանն էլ շատ ին­տեն­սիվ աշ­խա­տում է այդ ուղ­ղու­թյամբ: Մի­ջազ­գա­յին ար­ձա­գանք­ներ են եկել նա­եւ ՀՅԴ-ի գծով: Ըն­կեր­վար երի­տա­սարդ­նե­րի մի­ջազ­գա­յին մի­ու­թյու­նը (IUSY)-ն մա­յի­սի 30-ին հան­դես է եկել հայ­տա­րա­րու­թյամբ, որ­տեղ իր հա­մե­րաշ­խու­թյունն է հայտ­նում ՀՅԴ երի­տա­սար­դա­կա­նին եւ Հա­յաս­տա­նում ըն­թաց­քող շարժ­մա­նը: Հի­շեց­նենք, որ IUSY-ն աշ­խար­հի խո­շո­րա­գույն երի­տա­սար­դա­կան-քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պու­թյունն է, իսկ հայ­տա­րա­րու­թյու­նում մաս­նա­վո­րա­պես աս­ված է.

• Շա­բաթ­ներ շա­րու­նակ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը փո­ղոց­նե­րում բո­ղո­քի ցույ­ցեր են անում` կոչ անե­լով ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի տալ հրա­ժա­րա­կան: ՀՅԴ Երի­տա­սար­դա­կա­նը` որը հան­դի­սա­նում է մեր կազ­մա­կեր­պու­թյան լի­ի­րավ ան­դամ, ակ­տիվ դեր է խա­ղում Հա­յաս­տա­նում ձե­ւա­վոր­ված դի­մադ­րու­թյան շարժ­ման մեջ:

• Հա­յաս­տա­նի ժո­ղովր­դի հա­մար անըն­դու­նե­լի բա­նակ­ցու­թյուն­նե­րի շա­րու­նակ­մա­նը զու­գա­հեռ` բո­ղո­քի ցույ­ցե­րը Հա­յաս­տա­նում ու­ղեկց­վում են քա­ղա­քա­ցի­նե­րի անօ­րի­նա­կան ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րով, ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ բիրտ ու­ժի ակն­հայտ կի­րառ­մամբ եւ ոս­տի­կա­նա­կան ու­ժե­րի ան­հա­մա­չափ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով: Բո­ղո­քի ցույ­ցե­րի ակ­տիվ ան­դամ­ներ ՀՅԴ երի­տա­սար­դա­կան եւ ու­սա­նո­ղա­կան մի­ու­թյուն­նե­րի ան­դամ­նե­րը եր­կու շա­բաթ է` սպա­սում են իրենց դա­տա­վա­րու­թյա­նը:

• IUSY-ն իր հա­մե­րաշ­խու­թյունն է հայտ­նում մեր ըն­կեր­նե­րին, ով­քեր գտնվում են բան­տում եւ ու­շա­դիր հե­տե­ւում են նրանց դա­տա­վա­րու­թյան շուրջ ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րին:

• IUSY-ն խստո­րեն դա­տա­պար­տում է հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից իրա­կա­նաց­վող ան­հիմն ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը եւ խա­ղաղ ցու­ցա­րար­նե­րի նկատ­մամբ բռնու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը:

• IUSY-ն դա­տա­պար­տում է կա­ռա­վա­րու­թյան կող­մից քա­ղա­քա­ցի­նե­րի իրա­վունք­նե­րի խախ­տու­մը եւ ոս­տի­կա­նու­թյան կող­մից ու­ժի ան­հա­մա­չափ կի­րա­ռու­մը:

• IUSY-ն կոչ է անում Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը ապա­հո­վել հիմ­նա­րար ազա­տու­թյուն­նե­րի լի­ար­ժեք իրա­կա­նա­ցու­մը եւ խու­սա­փել ու­ժի կի­րա­ռու­մից կամ կի­րառ­ման սպառ­նա­լի­քից:

Ի դեպ, թրքահ­պա­տակ­նե­րի խուն­տա­յին պի­տի որ ան­հանգս­տաց­րած լի­նի նա­եւ այն, թե ինչ­պի­սի ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­ցան Ստե­փա­նա­կեր­տի հան­րա­հա­վաքն ու ցույ­ցե­րը ռու­սա­կան լրատ­վա­դաշ­տում: Օղա­կը կա­պի­տու­լյան­տի շուրջ սեղմ­վում է, եւ նա պարզ գի­տակ­ցում է սե­փա­կան անե­լա­նե­լի­ու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Report Page