Academia.eduAcademia.edu
Регион и мир, 2023, № 4 Տիգրանակերտ մայրաքաղաքի եւ Ամիդ քաղաքի նույնության մասին Հակոբյան (Թարումեան) Ռուբեն Խ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Ճարտարապետության պատմության եւ տեսության ամբիոնի դասախոս, (Երեւան, ՀՀ) post@tarumian.am ՀՏԴ՝ 94(479.25):355.4; EDN: ZCUYIY; DOI: 10.58587/18292437-2023.4-35 Հանգուցաբառեր՝ Ամիդ, Տիգրանակերտ, Դիարբեկիր, Տիգրիս, Տիգրան Բ Մեծ, մայրաքաղաք, Պեւտինգերյան քարտեզ Об идентичности столицы Тигранакерта и города Амида Акобян (Тарумян) Рубен Х. Национальный университет архитектуры и строительства Армении, Кафедра истории и теории архитектуры, преподаватель (Ереван, РА) post@tarumian.am Аннотация. В номере 32 «Вестника Матенадарана» опубликована статья Гора Ераняна «Об армянской традиции называть Амид Тигранакертом», в которой автор, признавая, что проблема локализации Тигранакерта ещё не решена, тем не менее, заявляет, что город Амид не может быть Тигранакертом, поскольку так считают исследователи «почти без исключения», тем самым игнорируя опубликованные факты, свидетельствующие об обратном. И тут же переходит к выяснению причины, как он считает, «путаницы», в результате которой армяне стали считать, что Амид это Тигранакерт. Однако, в области науки истина не может быть определена голосованием. В данном случае есть целый ряд фактов, которые свидетельствуют именно о тождественности этих городов. В частности, античные свидетельства, описывающие особенности местности, где произошло Тигранакертское сражение – направление русла реки Тигра, узость поля боя – указывают именно на Амид. Важно сообщение Мемнона, который описывая нападение Лукулла на Армению пишет о городе Тигранакерте, и, одновременно, ещё и о другом городе, в котором «Тигран держит своих наложниц и многие сокровища». Между тем, город, где Тигран держал своих наложниц, и есть столичный Тигранакерт. Таким образом, Мемнон сообщает одновременно о двух разных Тигранакертах, что говорит о том, что путаница, возможно, действительно была, но возникла ещё в античности, у греко-римских авторов, которые не знали о существовании нескольких одноимённых городов. Вдобавок, само современное название Амида – Диарбекир, возможно, есть результат фонетически закономерного искажения в иноязычной среде именно названия Тигранакерт. Ключевые слова: Амид(а), Тигранакерт, Диарбекир, Тигр, Тигран II Великий, столица, Певтингерова карта On the Identity of the Capital of Tigranakert and the City of Amid Hakobyan (Tarumian) Ruben Kh. National University of Architecture and Construction of Armenia, Department of History and Theory of Architecture, lecturer (Yerevan, RA) post@tarumian.am Abstract. In issue 32 of the "Bulletin of Matenadaran", an article by Gor Yeranyan "The Armenian tradition of calling Amid Tigranakert" was published, in which the author, recognizing that the problem of localizing Tigranakert has not yet been resolved, nevertheless declares that the city of Amida cannot be Tigranakert, since so consider researchers "almost without exception", thereby ignoring published evidence to the contrary. And then he proceeds to clarify the cause, as he believes, of the “confusion”, as a result of which the Armenians began to believe that Amida is Tigranakert. However, in the realm of science, truth cannot be determined by vote. In this case, there are a number of facts that testify precisely to the identity of these cities. In particular, ancient evidence describing the features of the area where the Tigranakert battle took place – the direction of the Tigris River, the narrowness of the battlefield – point specifically to Amida. The message of Memnon is important, who, describing the attack of Lucullus on Armenia, writes about the city of Tigranakert, and, at the same time, also about another city, in which "Tigran keeps his concubines and many treasures." Meanwhile, the city where Tigran kept his concubines is the capital Tigranakert. Thus, Memnon simultaneously reports on two different Tigranakerts, which suggests that there may have been confusion, but it arose even in antiquity, among Greco-Roman authors who did not know about the existence of several cities of the same name. In addition, the very modern name of Amida – Diyarbekir, may be the result of a phonetically regular distortion in a foreign language environment of the name Tigranakert. Keywords: Amid(a), Tigranakert, Diyarbekir, Tigris, Tigran II the Great, capital, Peutinger's map 35 Նախաբան «Բանբեր Մատենադարանի» հանդեսի 32րդ համարում, լույս է տեսել Գոռ Երանյանի «Ամիդը Տիգրանակերտ կոչելու հայկական ավանդույթը» հոդվածը [11, էջեր 52-66], որով կրկին շոշափվում է Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղորոշման խնդիրը։ Ավելի ճիշտ, խնդիրը շրջանցվում է, քանի որ տեղորոշման հիմնական տարբերակները թվարկելուց հետո, այն է՝ Սիլվանում, Արզանում, Թել-Էրմենում, եւ Ամիդում, հեղինակը կարծիք է հայտնում, որ «հետազոտողները գրեթե առանց բացառության համակարծիք են՝ Ամիդ-Դիարբեքիրը Տիգրան II Արտաշեսյանի հիմնած քաղաքը չէ» [11, էջ 52] եւ համարելով դա միանգամայն լուծված խնդիր, անցնում առաջ, բացատրելու համար, թե այդ որտեղի՞ց ծագեց շփոթը եւ հայերը սկսեցին նույնացնել Տիգրանակերտը Ամիդի հետ։ Այսինքն, այդ ինչպե՞ս եղավ, որ քաղաքի բնակիչները սխալվում էին սեփական քաղաքի անվան հարցում։ Առհասարակ, արդեն շուրջ մեկ ու կես դար է, ինչ գերմանացի հեղինակների կողմից շրջանառության մեջ է դրվել հայկական ավանդույթը մերժող վարկածն այն մասին, որ Ամիդ-Դիարբեքիրը եւ Տիգրանակերտ մայրաքաղաքը տարբեր քաղաքներ են, սակայն անմիջական փաստարկներ, եւ, ամենակարեւորը, դրա ինչ-որ այլ՝ միակ եւ անվիճելի տեղորոշում չի առաջարկվել։ Կարծես գերխնդիր է դրված. ամեն գնով Տիգրանակերտը հեռացնել Ամիդից, իսկ թե ուր՝ կարեւոր չէ։ Սույն հոդվածի նպատակը Տիգրանակերտի տեղորոշման խնդրի մանրակրկիտ վերլուծումը չէ, քանի որ տողերիս հեղինակը դա արել է վերջին տարիներին հրապարակված ծավալուն հետազոտության շրջանակներում [7] եւ հիմնավորել Ամիդ քաղաքի եւ Տիգրանակերտ մայրաքաղաքի նույնությունը։ Ընդ որում, նկատենք, որ խոսքը Ամիդը Տիգրան Մեծի կողմից հիմնադրված լինելու մասին չէ. Ամիդը չափազանց հին քաղաք է եւ այդ անվամբ հիշատակվում է դեռեւս ասորեստանյան արքաների գրվածքներում։ Խոսք կարող է լինել միայն Տիգրանի կողմից այն վերանվանելու եւ վերակառուցելու մասին։ Ըստ երեւույթին, Գոռ Երանյանը կամ ծանոթ չէ վերոհիշյալ հետազոտությանը, կամ պարզապես ներառել է դրանք «գրեթե»-ի մեջ։ Այսպես, նա հաղորդում է, որ «Լեհման-Հաուպտի նփրկերտյան տեսակետը զարգացրել է Հ. Հակոբյանը, իսկ Արզնի ավերակներում Տիգրանակերտի տեղորոշման Հ. Կիպերտի վարկածն ու Թ. Սինկլերի համոզիչ փաստարկները փորձում է հաստատել Վ. Ղազարյանը» [11, էջ 52], սակայն այն, որ կան Տիգրանակերտը Ամիդում տեղորոշելու, այն է՝ հայկական ավանդական տեղորոշումը հաստատող նորագույն փաստարկներ, նա չի գրում։ Այդ փաստարկներից առավել կարեւորները բերված են ստորեւ, բայց նախ եւ առաջ այս հոդվածի նպատակն է ցույց տալը, որ գիտական մեթոդաբանության շրջանակներում անընդունելի եւ անարդյունավետ է, երբ կանխակալ պնդումը հետազոտության մեջ ներկայացվում է որպես ապացուցելու կարիք չունեցող փաստ։ Երբ է տեղի ունեցել շփոթը Նախ տեսնենք, թե ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ տվյալ քաղաքը ունի այս կամ այն անունը։ Քաղաքն ունի այն անունը, որով այն ճանաչում են. թե՛ պաշտոնապես, եւ թե՝ ոչ պաշտոնապես, քանի որ քաղաքը կարող է ունենալ միաժամանակ մեկից ավելի ընդունված անուն. նման դեպքերը բազմաթիվ են։ Ընդ որում, բնակչության մի մասը, կամ ինչ-որ դեպքերում կարող է գործածել անուններից մեկը, իսկ մյուս մասը եւ այլ դեպքերում կարող է գործածել մյուս անունը։ Օրինակ, Կոստանդիանոս Մեծի վերակառուցած Բյուզանդիոն քաղաքն անվանվեց Նոր Հռոմ, ապա՝ Կոստանդնուպոլիս, իսկ այժմ, կոչվում է Ստամբուլ, սակայն հին ձեւերն էլ չեն մոռացվել։ Կամ, Կիպրոսի մայրաքաղաքը փաստացիորեն ունի երկու հավասարապես գործածական անուն՝ Լեֆկոսիա՝ առավել հինը (չհաշված էլ ավելի հին, Լեդրա անունը), եւ՝ Նիկոսիա։ Եւ այլն... Այնպես որ, այն, որ Ամիդ քաղաքը առնվազն մինչեւ 1915 թվականը, ունեցել է եւս մի անուն, այն է՝ Տիգրանակերտ՝ պատմական փաստ է, եւ առհասարակ քննարկման ենթակա չէ. դա այդպես է, քանի որ այդպես են այն կոչել առնվազն 500 տարիների ընթացքում (ինչպես երեւում է հենց Գոռ Երանյանի հոդվածից) այդ քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ, եւ հակառակը պնդելը՝ զավեշտական է։ Այդ դեպքում ի՞նչն է պատմաբանների վեճերի առարկան։ Ըստ էության, այն հանգում է հետեւյալ պարզ հարցին. արդյո՞ք Ամիդ քաղաքը այն պատճառով է նաեւ Տիգրանակերտ կոչվել, քանի որ մ. թ. ա. 1-ին դարում դարձել է Տիգրան Բ Մեծի մայրաքաղաքը (նստավայրերից մեկը), թե՞ ստացել է այդ անունը ուշ միջնադարում. գուցե՝ ի հիշատակ մեծ արքային, կամ ինչ-որ այլ հանգամանքների բերումով։ Բավական է գիտակցել այս միտքը, եւ պարզ կդառնա, որ քանի դեռ, «Տիգրանակերտի տեղի հարցում քննարկումները շարունակվում են» [11, էջ 52], ինչոր «շփոթի» մասին խոսելը, կամ, առավել եւս, դրա պատճառները քննելը, անիմաստ զբաղմունք է։ Դա հիշեցնում է հին աշխարհում ընթացող բուռն վեճերը, թե ինչի վրա է հենվում տափակ Երկիրը. փղերի, կետերի, թե պարզապես լողում է համաշխարհային օվկիանոսի երեսին։ Այո, այսօր «հետազոտողները գրեթե առանց բացառության համակարծիք են՝ ԱմիդԴիարբեքիրը Տիգրան II Արտաշեսյանի հիմնած 36 Регион и мир, 2023, № 4 քաղաքը չէ», բայց գիտության մեջ «գրեթե»-ն անտեսվել չի կարող. ճշմարտությունը քվեարկությամբ չի որոշվում։ Եւ երբ ի վերջո ապացուցվի, որ հենց Ամիդ-Դիարբեքիրն է եղել Տիգրան Բ Մեծի մայրաքաղաքը, որոշակի հեռատեսություն դրսեւորելու դեպքում դժվար չէ պատկերացնել, թե ինչ արժեք են ունենալու «շփոթի» պատճառները «բացատրող» աշխատությունները։ Սակայն վերադառնանք հեղինակի դատողություններին, որոնք, փաստորեն, կարելի է դիտել, որպես Ամիդը Տիգրանակերտ մայրաքաղաքը չլինելու կանխակալ պնդումը հաստատելու փորձ՝ հակառակից (contradictio in contrarium)։ Ինքնին դրանում ոչ մի վատ բան չկա, եթե նպատակը՝ իսկության բացահայտումն է, քանի որ գիտության տեսակետից ընդունելի են քննության տարբեր եղանակներ եւ հետազոտության բացասական արդյունքը նույնքան արժեքավոր է, որքան եւ դրականը։ Եւ եթե իրոք հնարավոր լինի հաստատել, որ Ամիդը սկսել են Տիգրանակերտ կոչել միայն միջնադարում դա իրոք խաչ կքաշի երկու քաղաքների նույնության մասին պնդման վրա։ Բայց արդյո՞ք հեղինակին դա հաջողվում է։ Ի դեպ, նա նկատում է. «Եթե Տիգրանակերտ մայրաքաղաքի տեղորոշման հարցի շուրջ գոյություն ունի ծանրակշիռ մասնագիտական գրականություն, ապա Ամիդը Տիգրանակերտ կոչելու պատճառները համեմատաբար քիչ են լուսաբանված, և եղած տեսակետներն էլ ամբողջովին չեն պատասխանում հարցին՝ երբ և ինչու են հայերն Ամիդը Տիգրանակերտ անվանել: Այս հոդվածը հարցին պատասխանելու փորձ է» [11, էջ 53]։ Արդեն իսկ այդ պատճառների վատ լուսաբանված լինելը հեղինակին պետք է տարօրինակ թվար եւ հուշեր, որ Ամիդը Տիգրանակերտը չլինելու վարկածը հեռու է իրականությունից։ Իրոք, եթե շփոթ չկա, ինչպե՞ս բացատրես այդ չեղած «շփոթի» պատճառը։ Մնում է դիմել տարաբնույթ հնարքների եւ հոգեբանական ներգործության միջոցների, որոնք կօգնեն շրջանցել փաստերը։ Այս խնդրին է նվիրված նաեւ Երվանդ Քասունու՝ տարիներ առաջ գրված աշխատությունը [20]։ Ըստ նրա, շփոթը առաջացել է Տիգրանակերտի անկումից հետո, երբ հայերը տեղափոխվել են Ամիդ եւ իրենց համարելով Տիգրանակերտցիներ այդ անունը հաղորդել են իրենց նոր բնակավայրին։ Սակայն, Գոռ Երանյանը չի ընդունում այդ բացատրությունը, քանի որ նրա կարծիքով դարերի ընթացքում դա պիտի մոռացված լիներ եւ այն «վերակենդանացել կամ սկզբնավորվել է միայն այն ժամանակ, երբ Ամիդը դարձել է ամենահայաշատ քաղաքներից մեկը» [11, էջ 64]։ Նկատելով, որ միջնադարյան առաջին հեղինակներից Մատթեոս Ուռհայեցին է համատեղում երկու անունները, հավելում է. «Թեպետ հայ մատենագիրները տեղանվանաբանական եզրաբանության հարցում պահպանողական են, բայց ուռհայեցի պատմիչը փոքր-ինչ նորարար է, օրինակ՝ նա է առաջին անգամ գործածում Քրդստան բառը»։ Այս միտքը ոչ մի տրամաբանական կամ փաստական կապ չունի խնդրի հետ, այլ կոչված է սոսկ հոգեբանական ազդեցություն թողնելու։ Թերեւս ենթադրվում է, որ «փոքր-ինչ նորարար է» բառակապակցությունը, որը հակադրված է մյուս մատենագիրների «պահպանողականությանը» (իմա՝ արժանահավատությանը) ընթերցողի մոտ կարող է տպավորություն ձեւավորել, որ նման «նորարար» հեղինակը կարող էր եւ մտացածին բան գրել։ Այս հնարքը հեղինակին անհրաժեշտ է, քանի որ իր կառուցած համակարգում նա հենց Ուռհայեցուն է վերագրում Ամիդը Տիգրանակերտ կոչելու «հեղինակային իրավունքը» [11, էջ 53]։ Թեեւ, կարծես թե մոռանում է, որ, ի վերջո, «Քրդստան» եզրույթը միանգամայն իրական է, եւ գուցե իրական է նաեւ խնդրո առարկա անվանումների համատեղո՞ւմը։ Հակառակ դեպքում, նույն տրամաբանության շրջանակներում կարող ստացվել, որ «Քրդստան» եզրույթն էլ է Ուռհայեցին «հեղինակել»... Սակայն, գրում է Գոռ Երանյանը, «Այդուհանդերձ, ինչպես շուտով կհամոզվենք, Ամիդ-Տիգրանակերտի նույնությունը դեռ երկար ժամանակ քաղաքացիություն չէր ստանալու, իսկ նույնության հարցում պատմիչի մեկ վրիպումը բնավ վճռորոշ չի եղել» [11, էջ 54]։ Իսկ այստեղ էլ հատկանշական է հեղինակի կիրառած «վրիպումը» բառը. հեղինակը ոչ մի պահ հնարավոր չի գտնում, որ պատմիչը կարող է սխալված չլինել. դա արդեն կանխորոշված էր հոդվածի առաջին իսկ տողերից եւ պատեհ առիթով նա կաթիլ առ կաթիլ փորձում է ներգործել ընթերցողի վրա, տանելով նրա դատողությունները անհրաժեշտ հունով։ Բայց, ի վերջո, ինչպե՞ս կարող էր հայ ամիդեցիների մոտ ծագել նման գաղափար. սկսել իրենց քաղաքը Տիգրանակերտ կոչել։ Հեղինակը դա կապում է «քաղաքում հայ բնակչության ստվարացման հետ»։ Նա դիմում է հիշատակարանների տվյալների քննությանը, համարելով դրանք առանցքային, եւ նկատում է, որ 12-ից 15 դարերի ոչ մի ձեռագրի հիշատակարանում քաղաքը չի անվանվել Տիգրանակերտ, այլ միայն Ամիդ կամ Դիարբեքիր։ Ապա՝ էապես շեղվում է խնդրից, եւ իր 13 էջանոց հոդվածի մոտ 4 էջը հատկացնում բացատրությանը, թե ինչու 16-րդ դարում հայերը սկսել են ներգաղթել Ամիդ, եւ մեծացել է բնակչության կազմում նրանց բաժինը։ Փաստեր 37 է հաղորդում այն մասին, որ 15-րդ դարից սկսած Դիարբեքիրի մահմեդական տերերը բարյացակամ են եղել քրիստոնյաների նկատմամբ։ Որ տարածաշրջանում կառուցվել են հայկական եկեղեցիներ։ Թվարկում է ներգաղթած առանձին անձանց անուններ, այլերկրյա հեղինակների տեղեկություններ, բերում է ժողովրդագրական տվյալներ... Այսպիսով, հեղինակը ապացուցում է, որ 16րդ դարում Ամիդի հայությունը հասել էր զարգացման բարձր աստիճանի. «քաղաքը բազմամարդ է դառնում, տնտեսապես զարգանում, փոխվում են հասարակական հարաբերություններն ու քաղաքի հայությունը փորձում է հաստատել իր տեղը, փաստել իր հնամենիությունն ու քաղաքի Տիգրանակերտ անվան հնավանդությունը» [11, էջ 59]։ Սա կարեւոր արտահայտություն է։ Այստեղ առկա է երկու պնդում. այն, որ քաղաքի բազմամարդ լինելը եւ զարգացումը կարող էր դրդել հայերին փաստել իր հնամենիությունը, եւ... որ քաղաքի Տիգրանակերտ անունը այդ ժամանակ արդեն հայտնի էր. պետք էր սոսկ հաստատել դրա հնավանդությունը։ Բայց որտեղի՞ց էր հայտնի։ Շարադրանքի տրամաբանությունից կարելի է ենթադրել, որ դա իրենց հայտնի էր Մատթեոս Ուռհայեցուց։ Իսկ հնամենիությունը հաստատելու համար նրանք հիմնվում են Մովսես Խորենացու՝ Տիգրանակերտը կառուցելու մասին տեղեկության վրա։ Համոզված լինելով, որ Ամիդը սկսել են Տիգրանակերտ կոչել հենց ուշ միջնադարում հեղինակը ափսոսում է, որ 16-րդ դարի հիշատակարանների մի մասի անտիպ լինելը հնարավորություն չի տալիս ասելու, թե հատկապես երբ է առաջին անգամ Ամիդը Տիգրանակերտ կոչվել (նա հավանական է համարում 1584 թվականը)։ Իսկ որպես օրինակ բերում է 1602 թվականի մի հիշատակարան, ուր վերաշարադրված է Խորենացու նյութը եւ շեշտված է, որ քաղաքի անունը Տիգրանակերտ է, որը «Յամիթ յորջորջեալ կոչի»։ Մինչդեռ, նկատենք, այդ հիշատակարանում Խորենացուն վերաշարադրելը ոչինչ չի ապացուցում եւ ոչ մի կերպ չի խոսում ինչ-որ «շփոթի» օգտին, եթե Ամիդը իրոք Տիգրանակերտն է։ Մեջբերելով այդ հիշատակարանի հատվածը հեղինակը կրկին զուտ հոգեբանական ներգործություն է կատարում ընթերցողի վրա։ «Ընդ որում, հայաշատ քաղաքի բնակչությունը հավատացած էր, որ հենց Տիգրանն է կառուցել իրենց քաղաքը: Բանն այն է, որ իսկական Տիգրանակերտի գոյությունը շատ վաղուց էր մոռացվել՝ ճանապարհ հարթելով նոր Տիգրանակերտի «ստեղծման» համար» [11, էջ 60]։ Ինչպես տեսնում ենք, հեղինակը որպես աքսիոմ է ընդունում այն, որ Ամիդի հայերը պարզապես «հավատացած» էին, թե Տիգրանն է կառուցել իրենց քաղաքը։ Ինչը, իր կարծիքով, կեղծ է, քանի որ «իսկական» Տիգրանակերտի գոյությունը մոռացվել էր, եւ հայերը պարզապես «ստեղծում» էին «նոր» Տիգրանակերտ։ Եւ ոչ մի այլ տարբերակի հնարավորություն հեղինակը չի տեսնում։ Օրինակ, որ, գուցե, «նոր» Տիգրանակերտ ստեղծվել է արդեն 19-րդ դարի հետազոտողների կողմից եւ «զետեղվել» Ֆարկինում... Վերջում հեղինակը եւս մեկ անգամ գործածում է վերլուծության հետ կապ չունեցող հնարք, «շփոթին» տալով նաեւ «նորահնար հիշողություն» հորջորջանք, եւ կրկնում է, որ 5-րդ դարում հայ հեղինակները Ամիդը եւ Տիգրանակերտը տարբեր քաղաքներ են համարել, եւ շփոթը սկսվել է Մատթեոս Ուռհայեցուց, չնշելով սխալի գոնե ենթադրյալ պատճառը։ Օրինակ, գուցե, պատմիչը ունեցել է մեզ չհասած մի որեւէ աղբյուր (որը, ո՞վ գիտի, նույնպես սխալ է եղել), բայց բացատրությունների կարիք հեղինակը չի տեսնում։ Ուռհայեցին «նորարար» էր. ի՞նչ սպասես նորարարից՝ մի բան կմոգոնի... Սակայն մենք չենք կարող առանց փաստական ապացույցի, որպես աքսիոմ ընդունել այդ պնդման վերագրումը Ուռհայեցուն։ Թե, իբր, Ուռհայեցին, «հեղինակել է» իր պնդումը։ Այն որ, մեզ հայտնի չի Ուռհայեցու աղբյուրը, դեռ չի նշանակում, որ այն չի եղել. ինչպես նկատել է Կարլ Սագանը, «ապացույցի բացակայությունը, բացակայության ապացույց չէ»1։ Ընդ որում այդ աղբյուրը կարող էր ստեղծված լինել 5-րդ դարից թե՛ հետո, թե՛ առաջ։ Իզուր չէ, որ Ե. Քասունին «շփոթի» ծագումը հասցնում էր մինչեւ Տիգրանակերտի անկումը։ Սակայն դա էլ քիչ է. շփոթի փաստը հաստատելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ Ուռհայեցուց առաջ առհասարակ, երբեւէ Ամիդը Տիգրանակերտ չէր կոչվել։ Այլապես կարելի է պնդել, որ շփոթ իրոք եղել է, սակայն՝ հակառակ ուղղությամբ, եւ հենց 5-րդ դարի հեղինակներն են ինչ-որ բան շփոթել եւ Ամիդն ու Տիգրանակերտը սխալմամբ տարբեր քաղաքներ համարել։ Եւ փաստորեն պետք է արձանագրել, որ Գոռ Երանյանի ապացույցն in contrarium չի հաջողվել, եւ մենք վերադառնում ենք Տիգրանակերտի տեղորոշման առաջնահերթությանը. միայն դրանից հետո պարզ կարող է դառնալ, եղե՞լ է շփոթ, թե՞ ոչ, կամ ի՛նչ կարգի։ Եթե ապացուցվի, որ Տիգրանակերտը Ամիդում չի եղել, արդեն կարող ենք անցնել հետագա փնտրտուքի, գտնելու համար այն պահը, թե ե՞րբ եւ ինչո՞ւ սկիզբ առավ շփոթը։ Իսկ եթե Տիգրանակերտը իրոք Ամիդում էր, ուրեմն էլ ի՞նչ շփոթ... 1 Absence of evidence is not evidence of absence. URL: https://goo.su/GKQkJJ (հղումը կրճատվել է): 38 Регион и мир, 2023, № 4 Սակայն, եթե նույնիսկ մնանք հեղինակի տրամաբանության շրջանակներում, ապա ի՞նչը կարող էր նման «ավանդույթի» հիմքը դառնալ։ Իրոք, որպեսզի քաղաքը անվանվեր, կամ գոնե ընկալվեր, որպես Տիգրանակերտ, եւ այդ մասին առասպել կամ ավանդույթ ձեւավորվեր, այն պիտի հայության լրջագույն ազդեցության տակ լիներ. օտարները քաղաքը հայ արքայի անունով չէին կոչի։ Սակայն կարո՞ղ էր նման բան տեղի ունեցած լինել մինչեւ 11-րդ դարը։ Դա քիչ հավանական է թվում, քանի որ նախորդ դարերում Ամիդը ձեռքից ձեռք էր անցնում, պատկանելով Հռոմին, Պարսիկներին, Բյուզանդիային, Արաբներին, Սելջուկներին, ու, թերեւս, չի եղել քիչ թե շատ երկարատեւ ժամանակահատված, երբ այս քաղաքում արձանագրված լիներ հայկական այնպիսի ազդեցություն, որ քաղաքի հայությունը փորձեր հաստատել իր տեղը եւ արդյունքում ի հիշատակ Մեծ Տիգրանի վերանվաներ այն Տիգրանակերտ, կամ գոնե հիմք ունենար ենթադրելու, թե Խորենացու հիշատակած Տիգրանակերտը կարող է հենց իրենց քաղաքը լինել։ Մինչդեռ, այդպիսի մի ժամանակաշրջան, երբ այս տարածաշրջանում հայերը հաստատապես գերիշխանություն ունեցել են, եղել է։ Եւ դա... Տիգրան Բ Մեծի ժամանակն էր։ Եւ շփոթը պիտի ծագած լիներ հենց այս դարաշրջանում... Ամիդ — Տիգրանակերտ — Դիարբեքիր Այստեղ շփոթ բառը գրված է արդեն առանց չակերտների, քանի որ այս դարերում շփոթ, կարծես թե, իրոք եղել է։ Բայց ոչ թե այն իմաստով, որը նկատի ունի հեղինակը։ Բանն այն է, որ դիտարկվող տարածաշրջանում Տիգրանակերտ անունը կրող քաղաքի մասին առկա աղբյուրների տվյալները խիստ իրարամերժ են։ Սկսած 19-րդ դարից հետազոտողները ապարդյուն ջանում են համատեղել անհամատեղելի տվյալները, մինչդեռ անաչառ վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանցում խոսվում է առնվազն 4 տարբեր Տիգրանակերտների մասին եւ հեղինակի թվարկած տեղորոշումներից երեքը, այն է՝ Ամիդում, Թել-Էրմենում եւ Արզանում համապատասխանում են երեք տաբեր Տիգրանակերտների։ Եւս մեկը, թերեւս, այն Տիգրանակերտն է, որը հիշատակում է Ստրաբոնը, երբ գրում է, որ «... անցնելով Եփրատը, նա ուժով տիրեց Սիրիային ու Փյունիկեին ... հիմնեց քաղաք Իբերիայից ոչ հեռու, այդ տեղանքի եւ Եփրատյան Զեւգմայի միջեւ։ Այստեղ հավաքելով իր կողմից ավերված հունական 12 քաղաքների բնակչությունը նա այդ քաղաքն անվանեց Տիգրանակերտ» [9, XI, XIV, 15]։ Այս նկարագրությունը այնքան է հակասում մյուս աղբյուրներին, որ պետք է դիտվի, որպես եւս մեկ Տիգրանակերտի հիշատակում։ Սակայն նկարագրությունը չափազանց անորոշ է եւ կարելի է հասկանալ միայն, որ այդ Տիգրանակերտը գտնվել է Եփրատից ոչ հեռու։ Միակ տեղանունը, որին կարելի է այն նմանեցնել, դա Պեւտինգերյան քարտեզի Tharrana կայանն է, որը կարելի է դիտել, որպես *Tirana(kert) անվան աղավաղում կամ սղված ձեւ (g-ի անկման մասին՝ ստորեւ, իսկ վերջավոր a-ն, կարող է հայերենի սեռական հոլովի ցուցիչը լինել, կամ հոդակապի հետք), որն, իր հերթին, հնարավոր է տեղորոշել այժմյան առ-Ռաքքայի (ar-Raqqah) տեղում [7, էջ 52]։ Իսկ Սիլվանի (Ֆարկին, Միաֆարկին, Նփրկերտ) աշխարհագրական եւ պատմագիտական առանձնահատկություններին որեւէ Տիգրանակերտ առհասարակ չի համապատասխանում։ Դա շատ լավ է նկատել Հ. Հակոբյանը. «Զավեշտական է, բայց Տիգրանակերտը Աղձնիքում` Մայաֆարկինի տեղում, ամրագրելու առավել հուսալի տեղայնացումը կամ ուղղակի չի բխում գրավոր սկզբնաղբյուրների տեղեկությունների մեծ մասից, կամ էլ հակասության մեջ է դրանց հետ» [13, էջ 8]։ Իրոք, չգիտես, զավեշտական է դա, թե՞ ողբերգական, երբ սկզբնաղբյուրներին ակնհայտորեն հակասող տեսությունը շարունակում է համարվել «առավել հուսալի» եւ ներառվում է դասագրքերում եւ ժողովածուներում, հայ ժողովրդի պատմության շարադրանքներում (այդ թվում եւ՝ նորագույն շարադրանքներում), որպես գրեթե միակ ճիշտը, իսկ տասնյակ հազարավոր տիգրանակերտցիների պնդումները հայտարարվում են «շփոթ», եւ պատմաբանները կասկածելի համառությամբ իրենց ուժն ու եռանդը շարունակում են վատնել սեփական մտացածին դատողություններին համոզիչ տեսք հաղորդելու վրա։ Այո, պետք է արձանագրել որ, շփոթն առաջացել է ոչ թե ուշ միջնադարի, այլ հին հեղինակների մոտ, եւ, ինչպես ցույց է տալիս անաչառ վերլուծությունը, շփոթն այդ սկզբնավորվել է արդեն իսկ հունա-հռոմեական պատմիչների շրջանում։ Այդ շփոթի հնարավոր պատճառները մանրակրկտորեն վերլուծվել են տողերիս հեղինակի վերոհիշյալ հետազոտությունում, եւ այստեղ դրանք կրկնելն իմաստ չունի։ Ստորեւ հիշատակվում են միայն կարեւորագույն տեղեկությունները, որոնց վրա սովորաբար պատշաճ ուշադրություն չի դարձվում, բայց որոնցից հետեւում է մայրաքաղաք Տիգրանակերտի եւ Ամիդի նույնությունը։ Հատկապես կարեւոր են այն պատմիչների տեղեկությունները, ովքեր նկարագրել են մ. թ. ա 69 թ. հոկտեմբերի 6-ի ճակատամարտը, քանի որ այն տեղի է ունեցել հենց մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Մասնավորապես, Տիգրանակերտի շրջակա տեղանքը նկարագրող տեղեկությունները, որոնք սովորաբար գրեթե անտեսվում են, եւ որոնք ակնհայտորեն համա- 39 կայանին (Անանուն Ռավեննացու ցուցակում՝ Tygrium). քաղաքի եւ դրա մոտով հոսող գետի անունների նույնարմատ լինելը կարող էր մոլորեցնել հեռու երկրի աշխարհագրական իրողություններին անծանոթ հունա-հռոմեական հեղինակներին։ Օրինակ, եթե որեւէ տեղեկություն մատնանշեր Ամիդը, որպես Տիգրանակերտ, այն կարող էին սխալ համարել, եւ չընդգրկվել հետագա շարադրանքում. չէ՞ որ դա Ad Tygrem-ն է, այլ ոչ թե Տիգրանակերտը։ Ու եւս մի հանգամանքի էլ այստեղ իմաստ ունի անդրադառնալ։ Հանգամանքի, որը մինչ այսօր չի նկատվել, այն է՝ Ամիդի ժամանակակից՝ Դիարբեկիր անվանը։ Ընդունված է այդ անունը ստուգաբանել արաբական հիմքի վրա, որպես «երկիր Բաքրի» կամ՝ արաբա-թուրքական՝ «երկիր կույսի» [14, էջ 100]։ Երկրորդ տարբերակը ակնհայտ ժողովրդական ստուգաբանություն է, մինչդեռ առաջինը ավելի համոզիչ է թվում։ Սակայն դժվար չէ նկատել Դիարբեքիր եւ Տիգրանակերտ անունների հնչյունային նմանությունը։ Իրոք, դեռեւս Խորենացու մոտ դիտվում է Տիգրան անվան Տիրան ձեւով ներկայացումը։ Հետեւապես, հնարավոր է ենթադրել, որ կարող էր գոյություն ունենալ քաղաքի անվան *Tiranakert (Տիրանակերտ) ձեւը, որը արեւմտահայերեն արտասանությամբ կընդուներ *Diranager(t) (Դիրանագերտ) ձեւը. վերջավոր t-ն թույլ դիրքում կարող էր մնալ խուլ, ապա՝ ընկնել։ Արաբական, այն է՝ օտար միջավայրում, ուր անվան իմաստը չէր գիտակցվում [8, էջ 210], կարող էին կատարվել հնչյունափոխություններ. n > m > b (որոնք բնորոշ են դիտարկվող տարածքի տեղանուններին, օրինակ՝ Niṣībīn /Mtsbin, Thubida/Thumida [4, էջ 80], Nappigu/Nanpigi [6, էջ 564] /Mabog/Bambyce [2, V.19.81]), ապա՝ -ra- > -arդրափոխություն եւ, վերջա-պես, վերաիմաստավորված, որպես «երկիր Բաքրի», այն կստանար այժմյան տեսքը. Diranagert > Dirabager > Diarbaker > Diyarbakir։2 Եթե ճիշտ է այս ենթադրույթը, ապա Ամիդ քաղաքը Տիգրանակերտ են անվանել ոչ միայն Մատթեոս Ուռհայեցու ժամանակներում, այլեւ նրանից շատ առաջ ու մինչ այսօր, եւ ոչ միայն հայերը (ինչպես կարծում են Ե. Քասունին եւ Գոռ Երանյանը), այլեւ առհասարակ բոլորը, թեեւ՝ աղճատված տեսքով։ Կարելի էր ասել «խիստ» աղճատված, բայց կան շատ ավելի աղճատված տեղանուններ, որոնց նույնության հարցում, սակայն, ոչ մի կասկած չկա, օրինակ. պատասխանում են հենց Ամիդի տեղանքին։ Այդ թվում՝ Պլուտարքոսի հաղորդած տեղեկությունն այն մասին, որ քաղաքի մոտով հոսող գետը այդ հատվածում ոլորան է ունեցել դեպի արեւմուտք [18, էջ 27], ինչպես նաեւ Սալլուստիուսի տեղեկությունը, որ ռազմադաշտը նեղ է եղել [19, էջ 15]։ Այս պայմաններին բավարարում է միայն Ամիդը։ Ի դեպ, Ամիդի մերձակայքում Տիգրիսի հունի այդ առանձնահատկությունը այնքան նկատելի է, որ այն հատուկ շեշտում են նաեւ Ամմիանուսը [10, XVIII, 9, 2] եւ Յակուտը [15]։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ՝ Մեմնոն Հերակլեացու հաղորդածը. 38. 2. ... Լուկուլլոսը անսպասելիորեն անցավ Եփրատ գետը եւ բերեց իր զորքը այն քաղաքը, որում, ինչպես լսել էր, Տիգրանը պահում էր իր կանանց եւ մեծաքանակ արժեքավոր ունեցվածքը։ Լուկուլլոսը նաեւ թողեց իր մարդկանց մի ջոկատ Տիգրանակերտը պաշարելու համար, ու մի խումբ էլ՝ մյուս կարեւոր բնակավայրերի վրա հարձակվելու համար։ 3. Տիգրանը, տեսնելով Հայքի տարբեր մասերը այդ կերպ պաշարված հետ կանչեց Միհրդատին եւ զորք ուղարկեց այն քաղաքը, որում իր կանայք էին պահվում։ [2] Այս հաղորդումը չափազանց կարեւոր է, շփոթի առաջացման պատճառները հասկանալու համար, քանի որ այստեղ հիշատակվում է երկու քաղաք. ինչ-որ մի Տիգրանակերտ, ու եւս մի քաղաք, ուր Տիգրանը պահում էր իր կանանց եւ մեծաքանակ արժեքավոր ունեցվածքը։ Սակայն Տիգրանն իր կանանց ու գանձերը պահում էր հենց Տիգրանակերտ մայրաքաղաքում։ Հետեւապես Մեմնոնը միեւնույն շարադրանքում գրում է երկու տարբեր Տիգրանակերտների մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ Մեմնոնի աղբյուրում երկու քաղաքներն էլ Տիգրանակերտ են կոչվել, բայց ի տարբերություն մյուս պատմիչների նա զգացել է, որ դրանք երկու տաբեր քաղաքներ են, սակայն քանի որ իրեն հայտնի չէր երկու Տիգրանակերտների գոյության մասին, նա այդ անունը թողել է միայն այն մեկի համար, որն իրեն հաստատապես հայտնի էր այդ անվամբ՝ Արզանի Տիգրանակերտի (որը հետո հայտնվելու էր Պեւտինգերյան քարտեզի վրա, որպես Triganocarten), իսկ մյուսը, այն է՝ մայրաքաղաք Տիգրանակերտը նա թողել է անանուն։ Ընդ որում, այն, որ մայրաքաղաքի անունը փոխարինող վերոհիշյալ բանաձեւը պատահական չէ, հաստատվում դրա կրկնությամբ՝ քիչ անց. «[Տիգրանը] … զորք ուղարկեց այն քաղաքը, որում իր կանայք էին պահվում»։ Այսինքն... Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Կարեւոր են նաեւ Պեւտինգերյան քարտեզի տվյալները, որոնցից հետեւում է, որ Ամիդը համապատասխանում է Տիգրանակերտ անվանը համահունչ Ad Tygrem՝ «Տիգրի մոտ» Ի դեպ, հետաքրքիր է անվան Դիրաբեքիր ձեւը, որը բերված է Գոռ Երանյանի հոդվածում, որը, եթե այն վրիպակ չէ (դրա աղբյուրը գտնել չհաջողվեց), գուցե, պահպանում է այս անվան հնչյունափոխության միջանկյալ վիճակը։ Նշենք, որ կան նաեւ խլացված բաղաձայններով տարբերակներ, օրինակ՝ Տիարպեքիր։ 2 40 Регион и мир, 2023, № 4 Constantinopolis > İstanbul [5, էջ 177]3, Lugudunum [1, XLVI.50] > Lyon, Mediolanum > Milan եւ այլն։ Ի դեպ, Արցախի Տիգրանակերտ-ը նույնպես անճանաչելի աստիճանի աղճատվել է, դառնալով Տկռակերտ, եւ, նույնիսկ, Թառնագյուտ [16; 17]. եւ դա դեռ՝ հայկական միջավայրում, ուր այդ անվան իմաստը պիտի որ գիտակցվեր։ Նաեւ, նկատենք, որ Թառնագյուտ տարբերակում նույնպես բացակայում է «Տիգրան»-ի -գ-ն, ինչը հաստատում է *Տիրանակերտ ձեւի գոյության հնարավորությունը։ Եզրակացություն Եզրափակելով փորձենք, վերոհիշյալ փաստերի վրա հիմնվելով, ընդհանուր գծերով վերականգնել Տիգրանակերտ մայրաքաղաքի հետ կապված դեպքերը։ Մ. թ. ա. 70-ական թվականներին Տիգրան Բ Մեծը վերակառուցում է Ամիդ քաղաքը եւ վերանվանում Տիգրանակերտ։ Մ. թ. ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ի ճակատամարտի արդյունքում Տիգրանակերտը անցնում է Հռոմին եւ վերագտնում Ամիդ անվանումը։ Բնակչությունը, որը բերված էր տարբեր երկրամասերից, մեծ մասամբ վերադառնում է հայրենի քաղաքները։ Սակայն մի մասը մնում է տեղում, այդ թվում՝ Տիգրանակերտում ծնվածները, ովքեր իրենց պետք է որ հենց տիգրանակերտցի համարեին։ Նրանք անկասկած փոքրաթիվ կլինեին եւ իրենց քանակը բավարար չէր լինի, որ վերահաստատվեր Տիգրանակերտ անունը, բայց կարող էր բավականացներ, որպեսզի այն պահվեր ծածուկ (լատենտ) վիճակում։ Ավելին, այն աստիճանաբար այնքան տարածվեց (նաեւ ոչ հայերի շրջանում), որ արաբական նվաճման տարիներին հենց Տիգրանակերտ անունն ընդունվեց նվաճողների կողմից (աղճատված, վերաիմաստավորված՝ Դիարբեկիր տեսքով), այլ ոչ թե Ամիդը, որը պահպանվեց միայն քրդական միջավայրում՝ Ամեդ ձեւով։ Իսկ 5-րդ դարի հայ պատմիչները ասելով Տիգրանակերտ հասկացել են, թերեւս Արզանի Տիգրանակերտը. սա է բխում հայ պատմիչների շարադրանքի տրամաբանությունից։ Մինչդեռ մայրաքաղաք Տիգրանակերտը հայ պատմիչները նախընտրել են անվանել Ամիդ։ Գուցե այդ դարերում Տիգրանակերտ ձեւը մնում էր ծածուկ վիճակում, գուցե՝ նախընտրում էին պաշտոնական անվանումը, իսկ գուցե հենց երկու Տիգրանակերտների միջեւ շփոթությունը բացառելու համար։ Եւ հենց դա էլ, ի վերջո, հանգեցրեց շփոթության։ Վերջապես, նորագույն ժամանակներում, երբ հարցը կարող էր անաչառ, գիտական լուծում ստանալ, իր բացասական դերը խաղաց 19-րդ դարավերջում տարածաշրջանային քաղաքական հարաբերությունների խանգարիչ ազդեցությունը [12], որը, ինչպես տեսնում ենք, չի հաջողվում հաղթահարել մինչ այսօր։ Համենայն դեպս, հոդվածի վերջում հեղինակը եզրակացնում է, որ «Տիգրանակերտի հետագա հաղթարշավը պայմանավորված է նաև XIX դարի կեսերից հայկական աշխարհ ազգայնական գաղափարների ներթափանցման հետ, ինչը տեղանունների վերահայկականացման կամ հայկականացման պատճառ է դառնում» [11, էջ 63]: Այդ ի՞նչ «ներթափանցման» մասին է խոսքը, որտեղի՞ց։ Մեր ժամանակներում «ազգայնական գաղափարներ» ասելով հասկացվում է (հատկապես՝ այժմյան Եւրոպայում) բավական որոշակի բացասական երանգով գաղափարաբանական երեւույթ, եւ պատմագիտական հոդվածում արժեր հեռու մնալ նման ձեւակերպումներից։ Բայց եթե հեղինակը որոշել է անցնել գաղափարաբանական դաշտ, ապա կարելի է ասել, որ «վերահայկականացումը», այն է՝ պատմական տեղանունների բացահայտումը եւ վերականգնումը, միանգամայն բնական է հայոց հայրենիքում մինչ այսօր ընթացող պատմական տեղանունների բնաջնջման պայմաններում։ Իսկ Տիգրանակերտի ավանդական տեղորոշումը մերժելը, մատուցելով այն գիտականակերպ «փաթեթավորմամբ», հենց այդ երեւույթի դրսեւորումներից մեկ է։ Օգտագործված գրականության ցանկ 1. 2. 3. 4. 5. 6. 7. Լայնորեն տարածված կարծիքը, թե Ստամբուլ անունը ծագում է հունարեն εἰς τὴν Πόλι(ν) «իս տին Պոլի», այն է՝ «դեպի քաղաք» արտահայտությունից, թերեւս, այն օրինակներից է, երբ «ստուգաբանության» ակնհայտորեն «ժողովրդական» լինելը հաճախ չի նկատվում նույնիսկ գիտական միջավայրում։ 3 41 Cassius Dio. // URL: https://goo.su/CG2CPYn (հղումը կրճատվել է) Memnon, History of Heracleia / URL: https://goo.su/Db1SMG8 (հղումը կրճատվել է): Թարգմանությունը՝ անգլերենից: Pliny Natural History. // URL: https://goo.su/BdVWlj (հղումը կրճատվել է): Ravennatis Anonymi, Cosmographia et Gvidonis Geographica. // URL: https://goo.su/mlYLtqv (հղումը կրճատվել է) Room, Adrian, Placenames of the World: Origins and Meanings of the Names for 6,600 Countries, Cities, Territories, Natural Features, and Historic Sites, 2006, էջ 177։ Winter J. I., On Art in the Ancient Near East. Vol. 1. Of the First Millennium B.C.E. Leiden. – Boston, 2010. – 564 p. Акопян Р. Х., Локализация Тигранакерта и Тигранакертское сражение 6 октября 69 г. до н. э., Часть 1, Метаморфозы истории. – Псков, 2016 № 7, сс. 39–99, URL: https://goo.su/A4sdaSO (ссылка сокращена), Часть 2, Метаморфозы истории. – Псков, 2016 № 8, сс. 95–126, URL: https://goo.su/Sso3hzP (ссылка сокращена). 8. 9. 10. 11. 12. 13. 14. 15. Реформатский А. А., Введение в языковедение. – М., 1967. – 210 с. Страбон, География. // URL: https://goo.su/3MqRr (հղումը կրճատվել է): Ammianus Marcellinus, History / URL: https://goo.su/Jlkw (հղումը կրճատվել է): Երանյան Գ., Ամիդը Տիգրանակերտ կոչելու հայկական ավանդույթը // «Բանբեր Մատենադարանի», 2021 Հմ. 32, էջեր 52-66։ Թարումեան Ռ., Ամիդ-ՏիգրանակերտԴիարբեքիր. Մայրաքաղաք Տիգրանակերտի տեղորոշումը եւ մ. թ. ա. 69 թ. հոկտեմբերի 6-ի ճակատամարտը (հրապարակված է որպես սեւագիր), էջ 141, URL: https://goo.su/ccM8iFs (հղումը կրճատվել է): Հակոբյան Հ., Հին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտը // «ՊԲՀ», Հմ 3, 2007։ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւան, 1988։/ URL: https://goo.su/iLJ2wO (հղումը կրճատվել է): Յակուտ, Քիթաբ Մուջամ ալ-Բուլդան։ // Արաբական աղբյուրները Հայաստանի եւ 16. 17. 18. 19. 20. հարեւան երկրների մասին, Երեւան, 1965։/ URL: https://goo.su/NmrOvE (հղումը կրճատվել է): Պետրոսյան Հ., Արցախի Տիգրանակերտն ու Վաչագան Բարեպաշտի կրոնական բարեփոխումները: // «Գիտական ընթերցումներ», Հոդվածների ժողովածու, ԱրՊՀ: – Ստեփանակերտ, 2017։ URL: https://goo.su/O18iXp (հղումը կրճատվել է): Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ: – Եր, 2009, էջ 28։ Plutarch, The Parallel Lives / URL: https://goo.su/tp8tnU (հղումը կրճատվել է): Саллюстий, Письмо Митридата./ URL: https://goo.su/3AOz0Z (հղումը կրճատվել է): Քասունի Ե., Ամիդ (Տիարպէքիր) Տիգրանակերտ (Ֆարղին) շփոթը հայ պատմագրութեան մեջ: – Պէյրութ, 1968։ Сдана/Հանձնվել է՝ 03.08.2023 Рецензирована/Գրախոսվել է՝ 10.08.2023 Принята/Ընդունվել է՝ 17.08.2023 42