Ե՞ՐԲ Է ԱՎԱՐՏ­ՎԵ­ԼՈՒ «ԴԻԿ­ՏԱ­ՏՈՐ» ՖԻԼ­ՄԻ ՄԵՋ ԱՊ­ՐԵ­ԼԸ

Ե՞ՐԲ Է ԱՎԱՐՏ­ՎԵ­ԼՈՒ «ԴԻԿ­ՏԱ­ՏՈՐ» ՖԻԼ­ՄԻ ՄԵՋ ԱՊ­ՐԵ­ԼԸ


Այդ այ­լա­բա­նու­թյու­նը` «Դիկ­տա­տոր» ֆիլ­մի մեջ ապ­րե­լու, հնչեց­րել է Հայկ Մա­մի­ջա­նյա­նը: Հի­շեց­նենք` դա հենց այն ֆիլմն է, որի հա­մար Հիտ­լերն ատում էր Չար­լի Չապ­լի­նին: Ատում էր այն պատ­ճա­ռով, որ այդ ֆիլ­մում նա ծի­ծա­ղե­լի էր, իսկ բռնա­պետ­ներն ամե­նից շատ վա­խե­նում են ծի­ծա­ղե­լի լի­նե­լուց: Ան­գամ ոտիցգ­լուխ ծաղ­րա­ծու բռնա­պե­տիկ­նե­րը: Ու թե­րեւս ծի­ծա­ղե­լի լի­նե­լու վա­խը կա­պի­տու­լյան­տին դրդեց, որ­պես­զի ամե­նայն դա­ժա­նու­թյամբ գոր­ծե­լու հրա­մա­նով իր կե­ցա­վայ­րի մա­տույց­նե­րում ցու­ցա­րար­նե­րի վրա քսի տա ոս­տի­կան­նե­րին:

Սա­կայն դրա­նից բռնա­պե­տի­կը չդար­ձավ նվազ ծի­ծա­ղե­լի: Մե­դի­ա­փոր­ձա­գետ Տիգ­րան Քո­չա­րյա­նի թե­թեւ ձեռ­քով սոց­ցան­ցե­րում շրջա­նառ­վում է այս անեկ­դո­տը. «Ոստի­կա­նու­թյու­նը որո­շել է գնել «Ոստի­կան-ընդի­մա­դիր» լու­սա­ձայ­նա­յին նռնակ­նե­րը` «ոստի­կան-ոստի­կան» եւ «ոստի­կան-Նի­կո­լի ամա­ռա­նոց» նռնակ­նե­րի փո­խա­րեն: Այս մա­սին հայտ­նում է ՀՀ ոս­տի­կա­նու­թյան շլդի­կու­թյան դեմ պայ­քա­րի վար­չու­թյու­նը»: Դե, իսկ շլդի­կու­թյու­նը ոչ թե կա­տակ է, այլ իրա­կա­նու­թյուն` լու­սա­ձայ­նա­յին առա­ջին նռնակն ըն­կավ հենց կա­պի­տու­լյան­տի կե­ցա­վայ­րը պա­հող ոս­տի­կա­նա­կան խիտ բազ­մու­թյան մեջ, բե­կո­րա­յին եւ այր­վաց­քա­յին վնաս­վածք­ներ պատ­ճա­ռե­լով 39 ոս­տի­կա­նի: Իսկ ոս­տի­կա­նու­թյու­նը տար­բեր դա­նի­ե­լի­ո­ան­նի­սյան­նե­րի դամ­քա­շու­թյամբ առաջ քա­շեց դեպ­քե­րի այն­պի­սի զա­ռան­ցան­քա­յին վար­կած, որ դրա առն­չու­թյամբ ըն­դա­մե­նը մեկ հարց ու­նենք` ի՞նչ են սրանք ծխում... Երկ­րորդ հար­ցը` ար­դյո՞ք պար­գե­ւավ­ճար­նե­րը մա­նա­թով էին, չենք հնչեց­նի, առանց այդ էլ ծանր հո­գե­վի­ճա­կում են, զի ակն­հայտ դար­ձավ, որ Նի­կո­լի ոս­տի­կա­նու­թյու­նը նույն­քան «նո­լիկ» է, որ­քան ին­քը` կա­պի­տու­լյան­տը: Եվ, իրա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նի խոս­քով, սրանք 104 քննիչ են իրար գլուխ հա­վա­քել, որ «ապա­ցու­ցեն» անա­պա­ցու­ցե­լին եւ 13 ձեր­բա­կալ­ված­նե­րի վրա «զանգ­վա­ծա­յին ան­կար­գու­թյուն­նե­րի» գործ կա­րեն:

Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նի վկա­յու­թյամբ. «Եվս մեկ ան­գամ հա­մոզ­վե­ցի, որ անվ­տանգ, խա­ղաղ ու ար­ժա­նա­պա­տիվ Հայ­րե­նի­քի հա­մար պայ­քա­րող մարդ­կանց` ոչ մի ոս­տի­կան, ոչ մի բիրտ ուժ, ոչ մի հա­տուկ մի­ջոց չի վա­խեց­նե­լու ու հետ չի պա­հե­լու: Երեկ (հու­նի­սի 3-ին) հա­մոզ­վե­ցի, որ 44-օրյա պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած այդ մարդ­կանց մեջ պա­տաս­խա­նատ­վու­թյունն է խո­սում: Նույ­նիսկ մա­հակ­նե­րով հա­նի­րա­վի հար­վա­ծող ոս­տի­կան­նե­րի նկատ­մամբ տղա­նե­րը ոխ չպա­հե­ցին, որով­հե­տեւ հաս­կա­նում են, որ ոս­տի­կան­նե­րի ու­ղեղ­ներն էլ են լվա­ցել»:

Ար­տակ Զա­քա­րյա­նը, սա­կայն, պո­զի­տիվ եւ հու­սադ­րող մի­տում­նե­րին զու­գա­հեռ ար­ձա­նագ­րում է այն, ին­չը մտա­հո­գիչ է. «Հա­մոզ­վե­ցի, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը իրա­կան տե­րեր ու­նի եւ եր­բեք չի հայտն­վե­լու թուր­քի ազ­դե­ցու­թյան տակ: Ցա­վոք, երեկ տե­սա նա­եւ գի­նու փա­ռա­տո­նում, Հայ­րե­նի­քի կոր­ծա­նու­մից առաջ գի­նի խմող, Սա­րյան փո­ղո­ցում բազ­մած կամ անի­մաստ զվռնող մեկ այլ հա­յու­թյան: Այդ մարդ­կան­ցից շա­տե­րի հա­յացք­նե­րում դա­տար­կու­թյունն էր բոցկլ­տում, որոշ­նե­րի աչ­քե­րի մեջ էլ դո­լա­րի նշան էր «նկա­րած»... Հի­շե­ցի Ալեք­սանդր Պուշ­կի­նի` «Խրախ­ճանք ժան­տախ­տի ժա­մա­նակ» վի­պա­կը: Չզար­մա­ցա, որով­հե­տեւ հա­յու­թյան այդ տե­սա­կը, նույն գոր­ծի վրա էր նա­եւ 44-օրյա պա­տե­րազ­մի օրե­րին: Վստահ եմ, որ դրանք ՔՊ-են` իրենց ընտ­րող­նե­րով, այ­սինքն զրո պա­տաս­խա­նատ­վու­թյուն Հայ­րե­նի­քի առ­ջեւ, եւ ան­սահ­ման կա­րե­ւո­րու­թյուն սե­փա­կան ան­ձին ու գրպա­նին:

Այդ մարդ­կանց հա­մար խորթ են օրի­նակ` հայ­րե­նիք, ազգ, պե­տու­թյուն, լե­զու, մշա­կույթ հաս­կա­ցու­թյուն­նե­րը: Նրանք նույն կերպ կապ­րեն նա­եւ Ստամ­բու­լում, կամ Ու­գան­դա­յի սե­ւա­մորթ­նե­րի, նույ­նիսկ ավստ­րա­լա­կան կեն­գու­րու­նե­րի հետ: Ի՞նչ տար­բե­րու­թյուն, թե որ­տե՞ղ եւ ի՞նչ են «վա­յե­լում», եթե կյան­քի նպա­տա­կը տա­քուկ ան­կյունն ու մի փոր հացն է...»:

Դե նմանն զնմա­նին գտա­նե, եւ վա­խից ամեն օր եւ ամեն ժամ մեռ­նող կա­պի­տու­լյանտն, ի վեր­ջո, բա­զում թիկ­նա­պահ­նե­րով կի­րա­կի գնաց Սա­րյա­նի փո­ղո­ցում գի­նի կոն­ծե­լու, որ­պես­զի խլաց­նի սե­փա­կան վա­խի ձայ­նը: Ին­չը, բնա­կա­նա­բար, կրկին դար­ձավ քա­ղա­քա­ցի­նե­րի ծաղ­րի առար­կա: Իսկ բազ­մա­մարդ եր­թե­րի մաս­նա­կից­նե­րը ոչ մի­այն չպա­կա­սե­ցին, այլ էլ ավե­լի շա­տա­ցան: Ոս­տի­կա­նա­կան ճի­վա­ղա­յին գա­զա­նու­թյուն­նե­րիի տե­սա­նյու­թե­րը շար­ժել են նա­եւ մինչ այդ ակ­ցի­ա­նե­րին չմաս­նակ­ցող­նե­րի զայ­րույ­թը, եւ Նի­կո­լը մարդ­կանց վա­խեց­նե­լու փո­խա­րեն ստա­ցավ հա­կա­ռակ ար­դյուն­քը: Սա­կայն շարժ­ման հա­մա­կար­գող­նե­րը մի­այն ցույ­ցե­րով եւ եր­թե­րով չէ, որ զբաղ­ված են: Ինչ­պես նշում է Իշ­խան Սա­ղա­թե­լյա­նը. «Հան­դի­պել ենք Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րի ղե­կա­վար­նե­րի հետ: Քննար­կել ենք Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված մար­տահ­րա­վեր­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը: Քննարկ­վել է նա­եւ Հա­յաս­տա­նում առ­կա քա­ղա­քա­կան ճգնա­ժա­մի դրսե­ւո­րում­նե­րը: Պայ­մա­նա­վոր­վել ենք առա­վել կազ­մա­կերպ­ված շա­րու­նա­կել նման ձե­ւա­չա­փով փո­խա­դարձ համ­դի­պում­ներն ու քննար­կում­ներն, ինչ­պես նա­եւ աշ­խա­տանք­ներ իրա­կա­նաց­նել Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում եւ Սփյուռ­քում Շարժ­ման ընդ­լայն­ման ուղ­ղու­թյամբ»:

Հարկ է նշել, որ կտրուկ ըն­կել է ՔՊ-ի քա­րոզ­չա­մե­քե­նա­յի ու­ղե­ղալ­վաց­ման ար­դյու­նա­վե­տու­թյու­նը: Գե­բել­սյան ստերն այ­լեւս չեն աշ­խա­տում, չեն աշ­խա­տում եւ «մու­տի­լով­կա­նե­րը» շարժ­ման ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ իբր առ­կա «ահա­վոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի» մա­սին: Փո­ղոց դուրս եկող քա­ղա­քա­ցի­նե­րին հե­տաքր­քիր էլ չէ, թե ով ում է սի­րում, ով ում ժպտաց կամ ծուռ նա­յեց: Շա­տե­րը նկա­տել են, որ եր­թե­րին եւ այլ ակ­ցի­ա­նե­րին էա­պես ավե­լի շատ մաս­նա­կից կա, քան դրան ան­մի­ջա­պես նա­խոր­դող հան­րա­հա­վաք­նե­րին: Քա­ղա­քա­ցի­նե­րը շարժ­ման ղե­կա­վար­նե­րին ըն­կա­լում են ոչ որ­պես պաշ­տե­լի առաջ­նորդ­ներ, ում երկր­պա­գել է պետք, այլ խուն­տա­յի հե­ռաց­ման գոր­ծըն­թա­ցի մե­նե­ջեր­ներ, եւ հիմ­նա­կա­նը, ին­չին սպա­սում են` գոր­ծո­ղու­թյունն է: Ցան­ցա­յին սկզբունքն ապա­հո­վում է ակ­ցի­ա­նե­րի լավ սինք­րո­նա­ցում, եւ պարզ է` երբ պայ­քա­րը հա­սավ կուլ­մի­նա­ցի­ա­յի, այն, ինչ դա­սա­կան քա­ղա­քա­գի­տու­թյամբ կոչ­վում է «կրի­տի­կա­կան զանգ­ված», շատ արագ կհա­վաք­վի: Իհար­կե, կան նա­եւ օբյեկ­տիվ խո­չըն­դոտ­ներ: Քա­ղա­քա­գետ Անդ­րա­նիկ Թե­ւա­նյա­նի դի­տարկ­մամբ. «Հի­մա սրանք (արեւմ­տյան կա­ռույց­նե­րը-խմբ.) լռում են, քան­զի իրենց «շան որ­դու» ոս­տի­կանն է քա­ցով խփում գետ­նին ըն­կած ցու­ցա­րա­րի դեմ­քին, իրենց «շան որ­դու» ոս­տի­կանն է հե­տե­ւից խփում բեր­ման են­թարկ­վող ցու­ցա­րա­րին, իրենց «շան որ­դու» ոս­տի­կանն է կնո­ջը հար­վա­ծում: Կրկնեմ` ժո­ղովր­դա­վա­րու­թյան, մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, ազա­տա­կա­նու­թյան ռահ­վի­րա­նե­րը տվյալ դեպ­քում առաջ­նորդ­վում են «շան որ­դի է, բայց մե՛ր շան որ­դին է» սկզբուն­քով»: Սա­կայն քա­ղա­քա­գե­տը իրա­վամբ նշում է, որ պետք է ոչ թե նեղսր­տել, այլ ըն­դու­նել ի գի­տու­թյուն եւ շարժ­վել առաջ: Նե­ղա­նալ ամե­րի­կա­ցի­նե­րից կամ ռուս­նե­րից, որ իրենց շահն են առաջ տա­նում, պար­զա­պես ան­մեղ­սու­նա­կու­թյուն է, իսկ այդ­պի­սի արա­տից ձեր­բա­զատ­ված են ինչ­պես հար­թա­կում կանգ­նած­նե­րը, այդ­պես էլ պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ


Report Page